fbpx

Երկիրը սրընթաց «մթագնում է». գիտնականները բացատրում են՝ ինչու է դա վտանգավոր մարդկության համար

2001-ից 2024 թվականների ընթացքում Երկրի՝ լույսն անդրադարձնելու ունակությունը զգալիորեն թուլացել է։

Երկիր մոլորակն ավելի քիչ արեգակնային լույս է անդրադարձնում, ինչը կարևոր գործոն է կլիմայական փոփոխությունները հասկանալու համար։ Գիտնականները հյուսիսային և հարավային կիսագնդերի միջև էներգիայի բաշխման էական տեղաշարժեր են արձանագրել, հաղորդում է Daily Galaxy-ն։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նոր հետազոտության շրջանակներում մի խումբ գիտնականներ՝ NASA-ի ռադիացիոն գիտությունների ավագ մասնագետ, դոկտոր Նորման Լոեբի ղեկավարությամբ, իրականացրել են 20-ամյա վերլուծություն։ Այն ցույց է տվել մեր մոլորակի ալբեդոյի (մակերևույթի՝ լույսն անդրադարձնելու ունակության) նվազումը։

Հետազոտողների խոսքով՝ 2001-ից 2024 թվականների ընթացքում Երկրի անդրադարձնողականությունը նկատելիորեն նվազել է, ինչն առավել ակնհայտ է եղել մոլորակի հյուսիսային կիսագնդում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

«Միջինում հարավային կիսագունդը մթնոլորտի վերին շերտերում ռադիացիոն էներգիա է ստանում, մինչդեռ հյուսիսային կիսագնդում դրա զուտ կորուստ է նկատվում», – նշվում է հետազոտության մեջ։

Գիտնականները պարզաբանում են, որ կիսագնդերի միջև արեգակնային ճառագայթման անհավասարակշռությունը սրվել է մթնոլորտային փոփոխությունների հետևանքով։ Նրանք ընդգծում են, որ թեև էներգիան փոխանցվում է օվկիանոսային և մթնոլորտային շրջանառության միջոցով, սակայն դա բավարար չէ երկու կիսագնդերի միջև առկա տարբերությունը հավասարակշռելու համար։

Հետազոտողները հավելում են, որ նման «մթագնման» պատճառը ծովային սառույցի և ձյան ծածկույթի մակերեսի կրճատումն է։ Այս մակերևույթներն անդրադարձնում են ստացվող արեգակնային ճառագայթման մեծ մասը՝ նպաստելով Երկրի ընդհանուր էներգետիկ հավասարակշռության պահպանմանը։ Երբ հյուսիսային սառցադաշտերը հալվում են, իսկ ձյան ծածկույթը՝ կրճատվում, մերկանում են ավելի մուգ մակերևույթներ, ինչպիսիք են ջուրը և ժայռերը, որոնք ավելի շատ արեգակնային լույս են կլանում՝ նվազեցնելով ընդհանուր անդրադարձնողականությունը։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ կպատահի, եթե Երկիրը դադարի պտտվել ընդամենը 5 վայրկյանով

Գիտնականները զգուշացնում են, որ այս, առաջին հայացքից աննշան թվացող փոփոխությունը, հսկայական նշանակություն ունի, քանի որ երկարաժամկետ կտրվածքով ազդում է Երկրի էներգետիկ հաշվեկշռի վրա։ Անդրադարձնելու ունակության անգամ չնչին նվազումը կարող է խթանել կլիմայական բացասական միտումները, հատկապես այնպիսի զգայուն շրջաններում, ինչպիսին Արկտիկան է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Երկիրը սրընթաց «մթագնում է». գիտնականները բացատրում են՝ ինչու է դա վտանգավոր մարդկության համար
Ինչպիսին էր Իրանը մինչ իսլամական հեղափոխությունը (լուսանկարներ)