Աստղաբանության և նումերոլոգիայի մասնագետները պնդում են, որ այն, թե երբ եք դուք ծնվել՝ զգալի ազդեցություն ունի ձեր կյանքի ուղու և ճակատագրի վրա: Եվ չնայած մարդկանց մեծ մասը ավելի շատ ուշադրություն է դարձնում կենդանակերպի նշանին կամ ծննդյան ամսին, ամսաթիվն ինքնին նույնպես շատ բան կարող է պատմել ձեր մասին: Parade-ը կիսվել է, թե ինչ գույնի ունի ձեր աուրան կամ էներգետիկ դաշտը՝ կախված ձեր ծննդյան ամսաթվից:
Ինչ պետք է հիշել այս հոդվածի մասին
Աստղաբանությունը, տարոլոգիան, նումերոլոգիան, խիրոմանտիան, էքստրասենսորիկան և այլ նմանատիպ պրակտիկաները գիտական դիսցիպլիններ չեն: Դրանք հիմնված են հին ավանդույթների, հավատալիքների և մեկնաբանությունների վրա, որոնք չեն հաստատվում գիտական հետազոտություններով և չունեն իրենց արդյունավետության օբյեկտիվ ապացույցներ: Այս մեթոդները ճանաչված չեն ակադեմիական հետազոտական շրջանակներում, և այդ թեմաների վերաբերյալ նյութերը հաճախ ժամանցային բնույթ են կրում. դրանք չպետք է դիտարկվեն որպես որոշումների կայացման կամ պլանավորման հուսալի գործիքներ: Հոգեբանության կամ առողջության հետ կապված հարցեր լուծելիս միշտ պետք է դիմել գիտական մասնագետների։
Սպիտակ Աուրա – 1, 10, 28
Ցանկացած ամսվա 1-ին, 10-ին կամ 28-ին ծնվածները ունեն մաքուր, սպիտակ աուրա։ Նրանք մարմնավորում են հույսի և նորարարության աստվածային կայծը։ Որպես բնատուր առաջնորդներ և հոգևոր ուղեցույցներ՝ նրանք նախատեսված են բուժելու, ոգեշնչելու և օրինակ ծառայելու համար։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կապույտ Աուրա – 2, 11, 20, 29
Եթե դուք ծնվել եք 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին, ապա, հավանաբար, ունեք կապույտ էներգետիկ դաշտ։ Ձեր աուրան ինտուիտիվ է, հոգևոր առումով օժտված և հուզականորեն կապված է բարձրագույն աշխարհների հետ։ Բարձր էմպատըիայի, հոգեկան կապի և գերազանց հաղորդակցման հմտությունների շնորհիվ այս անհատները կարողանում են նրբագեղորեն փոխել աշխարհը։
Ինդիգո աուրա – 7, 16, 25
Ինդիգո աուրա ունեցողները ծնվում են 7-ին, 16-ին կամ 25-ին: Այս մարդիկ հայտնի են իրենց ինքնադիտարկող, հանգստացնող բնույթով: Երրորդ աչքի իմաստության շնորհիվ նրանք բնականորեն որսում են են միստիկ հուշումները, առեղծվածը և գիտելիքները: Նրանց ներքին ձայնը, ինտուիտիվ հույզերը և իմաստուն հոգին օգնում են ուրիշներին ինքնաճանաչման իրենց ճանապարհորդության մեջ:
Կանաչ Աուրա – 6, 15, 24
Դուք ծնվել եք 6-ին, 15-ին, կամ 24-ին։ Այսպիսով, ձեր կանաչ աուրան ճառագում է ջերմություն և լույս, որը գալիս է բաց սրտից։ Դուք ձգտում եք ներդաշնակության, գեղեցկության և ուրիշների հետ անկեղծ կապի։ Ձեր էներգիան պայծառ է և յուրահատուկ՝ այն օգնում է ուրիշներին կարևոր փոփոխությունների միջով անցնել իրենց հոգևոր ճանապարհին՝ ներքին խաղաղության հասնելու համար։
Ոսկե Աուրա – 8, 17, 26
8-ին, 17-ին և 26-ին ծնվածները ճառագում են ոսկեգույն աուրա։ Նրանց էներգետիկ դաշտը հզոր է, ազդեցիկ, մագնիսական։ Այս մարդիկ բնատուր ստեղծագործողներ են, և նրանց ուժն ու առաջամարտիկ լինելու ունակությունը լցնում են նրանց պատասխանատվության զգացումով։ Ամբողջ կյանքի ընթացքում նրանց հոգին ձգտում է հաջողության և իրենց ու ուրիշների համար ապահովության։
Վարդագույն Աուրա – 3, 12, 21, 30
3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին ծնվածները սովորաբար ունեն վարդագույն աուրա: Նրանց թեթև բնույթը, խաղասիրությունը և ռոմանտիկ կայծը շատ անհրաժեշտ են այս լուրջ աշխարհում: Ստեղծագործության, գեղեցկության և իսկական մանկական ուրախության միջոցով այս մարդիկ կոչված են օգնելու ուրիշներին վերագտնել իրենց խորագույն ցանկություններն ու հուզական կարիքները:
Մանուշակագույն Աուրա – 9, 18, 27
9-ին, 18-ին կամ 27-ին ծնվածները ունեն մանուշակագույն աուրա։ Այն խորհրդանշում է ուրիշներին ծառայելու, սովորեցնելու և լուսավորելու ճակատագիրը։ Այս մարդիկ համատեղում են օբյեկտիվ մտածողությունը անկեղծ կարեկցանքի հետ, ինտելեկտը՝ ինտուիցիայի հետ։
Նարնջագույն Աուրա – 5, 14, 23
Եթե ծնվել եք 5-ին, 14-ին կամ 23-ին, ապա ձեր աուրան, հավանաբար, նարնջագույն է։ Վայրի սրտով և թատերական հակումով դուք նախատեսված եք ոգեշնչելու, շարժելու և մոտիվացնելու համար։ Ձեր ուրախ բնույթը ուրախություն է բերում ուրիշներին արկածախնդրության, հումորի և հանգիստ վերաբերմունքի միջոցով։
Կարդացեք նաև՝ Ձեր ծննդյան ամսաթիվը պատմում է Ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին: Կարդացեք ձեր անձի գաղտնի կոդը
Կարմիր Աուրա – 4, 13, 22, 31
Կարմիր աուրա ունեն 4-ին, 13-ին, 22-ին կամ 31-ին ծնվածները։ Սրանք նյութական աշխարհի «կառուցողներն» են՝ նրանք ամուր են, կայուն և ձգտում են կոնկրետ արդյունքների։ Նրանք առանձնանում են հավատարմությամբ, հարգանքով և նպատակներին հասնելու համառությամբ։
Փիրուզագույն Աուրա – 19
19-ին ծնվածները ունեն հազվագյուտ փիրուզագույն աուրա։ Նրանք վիզիոներներ են՝ խորը կարեկցանքով և նուրբ, միստիկական տարածությունների հետ կապով։ Այս մարդիկ չեն ճանաչում սահմանափակումներ, նրանք խախտում են օրինաչափությունները, փոխում են կոլեկտիվ գիտակցությունը և հետք են թողնում իրենց եզակի, իմաստալից ինքնաիրացման միջոցով։








