Տանը կատվի կամ շան գոյությունը կարող է կրճատել մանկաբուժներին դիմելու քանակը: Ծնված օրվանից տնային կենդանիների հետ շփված երեխաների ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալու վտանգը էականորեն նվազում է: Այսպիսի եզրակացության են եկել ֆինական Կուոպիո (Kuopion yliopistollinen sairaala) համալսարանի հիվանդանոցի հետազոտողները:
Նրանք անալիզի են ենթարկել 2002-2005թթ. Ֆինլանդիայում ծնված 397 երեխաների հիվանդությունների ինֆորմացիան: Երեխաների ծնողները հատուկ օրագրեր էին պահում, որտեղ գրանցում էին, երբ և ինչ հիվանդությամբ է հիվանդացել երեխան: Գիտնականները համեմատել են ամեն մի երեխայի հիվանդությունների քանակը ընտանիքում ընտանի կենդանի պահելու հետ:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ այն երեխաները որոնք ծնված օրից շփվել են ընտանի կատուների և շների հետ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանում են 11% ավելի քիչ, քան իրենց այն հասակակիցները որոնք չեն շփվել: Օրինակ այն երեխաների մոտ, որոնք գործ ունեն ընտանի կենդանիների հետ, ներքին ականջի ինֆեկցիոն հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը 44%-ով նվազում է: Ավելին, նրանց մոտ անտիբիոտիկներով այս հիվանդության բուժման կուրսը ավելի կարճ է տևում:
Գիտնականները նաև պարզել են, որ շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների քանակը ուղիղ կախման մեջ է գտնվում նրանից թե որքան հաճախ է երեխան շփվում ընտանի կենդանիների հետ: Հավանական է, որ կեղտն ու միկրոբները, որոնք բերում են շներն ու կատուները դրսից իրենց հետ, երեխաների մոտ առաջին տարիներին իմունիտետի խթանման պատճառ են հանդիսանում: Ընդ որում որքան շատ հանդիպում կենդանու հետ, այնքան քիչ հիվանդություն:
Հետազոտություններում, որոնք տպագրվել են Pediatrics ամսագրում, հիշատակվում են միայն շներն ու կատուները, որպես ամենատարածված տանը պահվող կենդանիներ, սակայն ամենայն հավանականությամբ երեխաների վրա օգտակար ազդեցություն կարող են թողնել նաև բոլոր այն կենդանիները, որոնք մորթի ունեն:
աղբյուրը՝ vesti.ru