fbpx

Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը բացահայտել է հաջողակ և հարուստ մարդկանց արյան խումբը

Ֆինանսական բարեկեցությունը կարող է կախված լինել արյան խմբից: Այս եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գիտնականները փորձել են պարզել, թե արյան որ խմբի մարդիկ են ավելի ձեռներեց և հաջողակ բիզնեսում։ Փորձի ընթացքում նրանք կարողացել են կապ հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և հարստության միջև:

Ինչպես պարզվել է, ամենից հաճախ ֆինանսական հաջողության են հասնում արյան երկրորդ խումբ ունեցողները։ Նրանք ամենաաշխատասերն ու պատասխանատուն են։ Իրենց բարձր մոտիվացիայի շնորհիվ նրանք ավարտին են հասցնում ցանկացած գործ, որը սկսում են։

Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ ամենից հաճախ ունենում են ստեղծագործական ունակություններ։ Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ, ըստ գիտնականների, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Տաղանդավոր մարզիկներն ավելի հաճախ ունենում են արյան IV խումբ:

Կարդացեք նաև՝ Ինչպես է արյան խումբն ազդում մարդու խառնվածքի վրա. նոր բացահայտումներ

Ի ԴԵՊ․ ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության մոտավորապես 40%-ն ունի առաջին խմբի արյուն։ Արյան չորրորդ խումբը ամենահազվագյուտն է։ Այն հանդիպում է միայն 6%-ի մոտ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը բացահայտել է հաջողակ և հարուստ մարդկանց արյան խումբը
Հայտնի բրենդներն այլ անկյունից (16 ֆոտո)