fbpx

Կբերեն միայն տառապանք. 5 տեսակի մարդիկ, որոնց հետ երբեք պետք չէ շփվել

Եթե ​​Ձեր կյանքում արդեն կան թունավոր մարդիկ, դուք ստիպված կկանգնեք դժվար որոշման առջև, թե ինչ անել: Ջնջե՞լ արդյոք նրանց սեփական կյանքից: Ընտրությունը ձերն է, բայց մի բան հաստատ է։ Եթե ​​թունավոր մարդիկ անընդհատ շրջապատում են ձեզ, ապա դուք ոչ ժամանակ և ոչ էլ էներգիա կունենաք՝ ավելի լավ մեկի համար:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մշտական զոհ

Ժամանակակից դարաշրջանում մեզ անընդհատ ասում են, որ պետք է խոսել սեփական զգացմունքների մասին, հատկապես տղամարդիկ: Ընդհանուր առմամբ դա լավ է: Տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների մակարդակը միշտ շատ է, և դրա մի մասը ցավն արտահայտելու անկարողությունն է: Բայց կա սահման։ Մշտական ​​զոհն ամենաանսպասելի իրավիճակներում բարձրաձայնում է իր սրտաճմլիկ պատմությունները և առիթը բաց չի թողնում բոլորին պատմելու իր ցավի մասին։ Եթե ​​դուք կարեկից մարդ եք, վստահ եմ, որ գոնե մեկ անգամ զոհ եք դարձել (ներեցեք կալամբուրի համար) զոհին:

Իմ փորձով, իրական ցավով տառապող մարդը աջակցություն է փնտրում մի քանի վստահելի մարդկանցից: Օրինակ, աշխատանքային գործընկերը հաշվի մեջ չէ: Տառապող մարդը սովորաբար չի ցանկանում, որ իր տրավման բնորոշի իրեն, ուստի նրանք խուսափում են թաթախվել դրա մեջ: Բացի այդ, կարևոր է հիշել, որ մշտական ​​զոհը փոխադարձ երբեք չի պատասխանելու: Հենց որ դուք փորձեք վերմակը քաշել ձեզ վրա և կարեկցանքի խնդրանքով դիմել, զոհն իր ամբողջ ուժով կփորձի ուշադրությունը նորից կենտրոնացնել դեպի իրեն:

Չափազանց ինքնավստահ

Հսկայական արտաքինի տակ սովորաբար կա ինքնավստահության խոր պակաս, և այս տեսակը չի վարանի դիտավորյալ նվաստացնել կամ մանիպուլացնել ուրիշներին, որպեսզի իրեն ավելի լավ զգա: Այս մարդիկ տիպիկ կռվասեր և նարցիսներ են: Առաջին հայացքից նրանք ամեն ինչ ունեն՝ վստահություն, փող և այլն։ Եթե ​​ավելի խորը փորենք (դիտարկենք), ապա սրանք պարզապես փոքր երեխաներ են մեծ մարմիններում:

Բամբասողներ

Գիտե՞ք ինչն է հաճելի։ Երբ լսում ես, որ մարդը գովաբանում է ինչ-որ մեկի արժանիքները՝ նրա բացակայության պարագայում: Սա միշտ դրական և վստահելի մարդու նշան է։ Մարդիկ, ովքեր առանց վարանելու բացասաբար են խոսում ուրիշների մասին՝ նրանց թիկունքում, վստահելի չեն:

Մենք բոլորս բացասական կարծիքներ ունենք մեր շրջապատի որոշ մարդկանց մասին, բայց այդ կարծիքներով կիսվել բոլորի հետ, ովքեր պատրաստ են բամբասել, թունավոր և մանր վարքագիծ է: Միշտ հիշեք. եթե ինչ-որ մեկը ձեզ ուրիշի մասին վատ բաներ է ասում, ուրեմն նաև ուրիշի հետ խոսում է ձեր մասին: Քիչ հավանական է, որ այս հարցում այլ կերպ լինի։

Կարդացեք նաև՝ Մարդիկ, որոնց հարկավոր է վտարել ձեր կյանքից

Կարճ ճանապարհների սիրահարներ

Ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր օդանավակայան տանող ավելի արագ ճանապարհ գիտեն։ Խոսքս նրանց մասին է, ովքեր հետևողականորեն ընտրում են կյանքի ամենահեշտ ճանապարհմերը։ Նրանք անփույթ են, իմպուլսիվ, զուրկ են խղճմտանքից և փնտրում են ակնթարթային հաճույք, ինչը նշանակում է, որ դուք միշտ չեք կարող վստահել նրանց՝ լինի դա հարաբերություններում, թե աշխատանքի մեջ: Նրանք հեշտ կյանք են ուզում, և դա ուզում են հիմա՝ առանց որևէ ջանքի։

Կարեկցանքի պակաս ունեցող մարդիկ

Ոչ բոլոր մարդիկ են քայլող տաք սրտեր, և ոչ էլ պետք է այդպես լինի: Բայց կարեկցանքի իսպառ բացակայությունը, թերևս, ամենավառ նշանն է, որ դուք չեք կարողանա վստահել այս մարդուն: Որտեղ չկա կարեկցանք՝ այնտեղ չկա խիղճ: Որքանո՞վ խելամիտ կլինի վստահել մարդուն, ով խիղճ չունի։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մարդիկ վերաբերվում կենդանիներին կամ իրենցից ցածր սոցիալական մակարդակ ունեցող մարդկանց հետ: Ինչպե՞ս են նրանք իրենց պահում ռեստորաններում սպասարկող անձնակազմի հետ: Արդյո՞ք նրանք բարի են, երբ պետք չէ: Ինչպե՞ս են նրանք իրենց դրսևորում, երբ ոչ ոք չի նայում:

Թարգմանությունը՝ marieclaire կայքի հոդվածից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
Կբերեն միայն տառապանք. 5 տեսակի մարդիկ, որոնց հետ երբեք պետք չէ շփվել
Համագործակցելու Ձեր ընդունակությունները – հոգեբանական թեսթ