fbpx

Տղամարդու բնավորության գաղտնիքներն ըստ ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ

Որոշ կանանց համար պոտենցիալ զուգընկերոջ ծննդյան ամսաթիվը շատ ավելի հետաքրքիր է, քան նրա կրթությունն ու աշխատավարձը։ Այսօր մենք կպարզենք, թե ինչ սպասել հունվարից մարտ ծնված տղաներից:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մինչ կսկսենք պատռել շղարշները և բացահայտել գաղտնիքները, հիշեցնենք, որ բնավորության վրա ծննդյան ամսվա ազդեցությունը գիտությունը չի հաստատել։ Մի ընկեք կարծրատիպերի հետևից, մի ընդհանրացրեք կամ պարզեցրեք. մարդիկ շատ ավելի բարդ և բազմակողմանի են, քան շատերը կցանկանային:

Հունվար

Հսկայական կամքի ուժ ունեցող առաջնորդներ, հաջողության և բարգավաճման ցանկություն. այսպես են սովորաբար պատկերացնում հունվարին ծնված տղամարդկանց։ Նրանց է վերագրվում նաև քաջությունը, ազնվությունը և ամեն ինչում հաստատունության ձգտումը, ներառյալ հարաբերությունները: Միևնույն ժամանակ, հունվարյան տղամարդու հետ հարաբերություններից որևէ առանձնահատուկ ռոմանտիզմ պետք չէ սպասել. նա իր սերն ապացուցում է կոնկրետ գործերով, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերով և լայն ժեստերով: Բացի այդ, նա կարող է շատ երկար փնտրել «այն միակին» և շարունակաբար ստուգել ու վերստուգել իր զգացմունքները նախքան ամուսնական կապ հաստատելը: Նա կարող է շատ առատաձեռն չթվալ, բայց դա ժլատություն չէ, այլ ռացիոնալություն. նա կգերադասի իր ընտրյալին շատ թանկարժեք և օգտակար բան տալ, քան անիմաստ կախազարդեր նվիրել:

Չի հանդուրժում պահանջկոտ և հիստերիկ մարդկանց, գնահատում է կարգապահությունը և կարգուկանոնը: Բացի այդ, նրան վերագրվում է քրտնաջան աշխատասիրություն, հավասարակշռություն, պատասխանատվություն և հուսալիություն:

Փետրվար

Ընդունված է համարել, որ այս ամսին ծնվում են շատ զգայուն, զգացմունքային և բաց տղամարդիկ։ Նրանք, որպես կանոն, սիրում են արկածները և միշտ պատրաստ են պոկվել տեղից և հետապնդել նոր տպավորություններ: Տարիքի հետ այս հատկանիշները կարող են հարթվել, բայց դրանք երբեք ամբողջությամբ չեն անհետանում։ Սրանք այն նույն պապիկներն են, ովքեր 70 տարեկանում թոռների հետ հեծանիվ են վարում։

Փետրվարին ծնվածները կարող են ահավոր կամակոր լինել, և եթե որոշում են կայացրել, չեն նահանջելու դրանից, նույնիսկ եթե իրենք արդեն գիտակցել են, որ գաղափարն անհաջող է եղել։ Հարաբերություններում սովորաբար աջակցություն և բացարձակ ընդունում են փնտրում: Նրանք հակված են իդեալականացնել իրենց զուգընկերոջը, գիտեն և սիրում են հաճելի անակնկալներ մատուցել և մոխրագույն առօրյան վերածել վառ տոնի։ Որպես կանոն, նրանք կարողանում են ընկերություն անել և լավ հարաբերություններ պահպանել իրենց բոլոր ծանոթների և նույնիսկ նախկին ընկերուհիների հետ։

Նրանք չեն ներում դավաճանությունները, և իրենք էլ իրենց թույլ չեն տալիս ստորություն անել։

Կարդացեք նաև՝ Ինչ է պատմում ձեր ԾՆՆԴՅԱՆ ԱՄԻՍԸ ձեր անձի և ձեր կյանքի մասին

Մարտ

Մարտին ծնվածներին վերագրվում է ռոմանտիզմը, որը երբեմն հասնում է աբսուրդի։ Վերջին  գումարը ծախսել 101 վարդից բաղկացած փնջի վրա, իսկ հետո սիրելիի հետ մեկ ամիս բուսայուղով պատրաստված մակարոնի վրա ապրելը նրանց համար միանգամայն նորմալ է։ Բարեբախտաբար, տարիքի հետ և խելամիտ կնոջ կողքին լինելով, մարտի տղամարդիկ դառնում են ավելի ռացիոնալ: Համարվում է, որ մարտին ծնվածները լավ և շատ հոգատար հայրեր են, ովքեր կարող են գիշերը արթնանալ և գնալ լացող երեխայի մոտ և առանց որևէ խնդրի փոխել տակդիրները։ Մարտի տղամարդկանց համար ընտանիքը շատ կարևոր է, և նա միշտ կփորձի պահպանել այն։

Չնայած հապճեպ գործելու հակվածությանը, մարտին ծնվածները կարողանում են երկար ու տքնաջան աշխատել նյութական բարեկեցության հասնելու համար։ Նրանց վերագրվում է դիվանագիտությունը, կենսուրախությունը և կոնֆլիկտների հանդեպ հակակրանքը: Այս տղամարդիկ, որպես կանոն, շատ են գնահատում տան հարմարավետությունը, համեղ սնունդն ու խնամքը։ Քննադատությունն ու անտեսումը շատ վատ են տանում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Տղամարդու բնավորության գաղտնիքներն ըստ ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ
Թեստ. Ո՞ր երկրից է հարսնացուն