Խելացի մարդիկ գիտեն, թե ինչպես հասկանալ իրենց էմոցիաները և վարվել դրանց հետ: Այս հմտության գաղտնիքը ոչ միայն նրանում է, թե ինչ են նրանք անում դրա համար, այլև նրանում, թե ինչ չեն անում:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մեզ հիացնում են այն մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում կարողանում են պահպանել հանգստություն, մտքի խաղաղություն և ինքնատիրապետում։ Մենք դա անվանում ենք իմաստություն և հույս ունենք, որ մի օր կդառնանք հենց այդպիսին: Պարզվում է, որ շատ բան կախված է վարքագծի որոշակի մոդելներից խուսափելու կարողությունից, որոնք խանգարում են մեզ երջանիկ լինել և առաջ շարժվել:
1. Նրանք չեն թողնում, որ իրենց տրամադրությունը փչանա
Եթե ձեր ինքնագնահատականն ու տրամադրությունը կախված են նրանից, թե ինչպիսի տեսք ունեք՝ համեմատած ուրիշների հետ, դա նշանակում է, որ ձեր երջանկությունը ձեզ չի պատկանում։ Երբ խելացի մարդիկ ուրախանում են իրենց հաջողություններով, նրանք թույլ չեն տալիս, որ ուրիշների կարծիքներն ու ձեռքբերումները ստվերեն այդ ուրախությունը:
Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում կամ անում: Սա ոչ մի կերպ չպետք է ազդի ձեր մասին ձեր կարծիքի վրա: Անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունի ձեր շրջապատը այս պահին ձեր մասին, այն միշտ սուբյեկտիվ է և չի արտացոլում իրերի իրական դասավորվածությունը:
2. Նրանք չեն մոռանում
Էմոցիոնալ խելացի մարդիկ հեշտությամբ ներում են վիրավորանքները, բայց դա չի նշանակում, որ նրանք մոռանում են դրանց մասին։ Ներելը ներառում է տհաճ իրավիճակից հրաժարվելը և առաջ գնալը: Բայց դա չի նշանակում, որ վիրավորողին երկրորդ հնարավորություն է տրվում։
Խելացի մարդիկ չեն ցանկանում խրվել ուրիշի սխալների հետևանքով, ուստի նախ ներում են, ապա ավելի ուժեղացված քայլեր են ձեռնարկում ապագայում նման իրավիճակներից պաշտպանվելու համար:
3. Դանակով տանկի վրա չեն հարձակվում
Խելացի մարդիկ գիտեն, թե որքան կարևոր է հոգ տանել ինքդ քո մասին, քանի որ վաղը նոր օր է և նոր ճակատամարտ: Կոնֆլիկտային իրավիճակում մենք հաճախ կորցնում ենք վերահսկողությունը մեր հույզերի նկատմամբ և շտապում ենք գլխով մտնել մի կռվի մեջ, որտեղ ակնհայտորեն դատապարտված ենք պարտության: Յուրաքանչյուր ոք, ով գիտի, թե ինչպես հասկանալ և կառավարել իր էմոցիաները, կարող է գնահատել, թե երբ է պետք պնդել սեփական տեսակետը և ինչ մարտերի մեջ արժե ներգրավվել:
4. Նրանք չեն վազում կատարելության ետևից
Էմոցիոնալ առումով հասուն մարդիկ չեն կենտրոնանում անհասանելի իդեալի վրա, քանի որ գիտեն, որ այն գոյություն չունի: Եթե դուք ձգտում եք բացարձակ կատարելության, դուք միշտ կհիասթափվեք։ Արդյունքում կսկսեք ձեզ տանջել այն փաստով, որ չկարողացաք հասնել ձեր ուզածին, և անընդհատ կանդրադառնաք այն թեմային, թե ինչն այնպես չարեցիք։ Խելացի մարդիկ փոխարենը ուրախանում են իրենց ձեռք բերածով:
5. Նրանք անցյալով չեն ապրում։
Որպես կանոն, անհաջողությունը ռիսկի դիմելու և դժվար հասանելիին հասնելու փորձի արդյունք է։ Խելացի մարդիկ գիտեն, որ հաջողությունը մեծապես կախված է պարտվելու և առաջ գնալու կարողությունից: Այնուամենայնիվ, դա դժվար թե հնարավոր լինի, եթե դուք շարունակեք կառչել հին սխալներից: Երբ ապրում ես անցյալով, այն դառնում է քո ներկան և խլում է ապագան:
Կարդացեք նաև՝ 12 բան, որ խելացի մարդը երբեք չի անի
6. Նրանք չեն կենտրոնանում խնդիրների վրա
Ձեր հուզական վիճակն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչի մասին եք մտածում։ Երբ ամբողջովին կենտրոնանում եք ընթացիկ խնդիրների վրա, դուք գլխով խրվում եք բացասական հույզերի և սթրեսի մեջ: Խելացի և էմոցիոնալ գրագետ մարդիկ գիտեն, որ պետք է մտածեն ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման ուղիների մասին։
7. Նրանք չեն շփվում նվնվացողների հետ
Նրանք, ովքեր սիրում են նվնվալ և բողոքել, անվերջ համտեսում են իրենց խնդիրները: Ավելի լավ զգալու համար նրանք կարիք ունեն կարեկցող ունկնդիրների, ովքեր կխղճան իրենց: Նման մարդկանցից ավելի լավ է հեռու մնալ, այլապես նրանք ձեզ կխեղդեն իրենց բացասականության մեջ։
Նվնվոցը դադարեցնելու լավ միջոց է հարցնել, թե ինչպես է մարդը նախատեսում հաղթահարել իր խնդիրները: Նվնվացողը կամ կլռի, քանի որ նպատակ չունի լուծել դրանք, կամ վերջապես կփորձի կառուցողական տրամաբանել:
8. Նրանք ոխ չեն պահում
Բացասական հույզերը, որոնք մենք ապրում ենք, երբ մենք զայրացած ենք, սթրեսի արձագանքն է: Երբ անխուսափելի սպառնալիք է գալիս մեզ վրա, այս պահվածքն անհրաժեշտ է գոյատևելու համար: Բայց երբ ամեն ինչ արդեն ավարտված է, թաքնված վրդովմունքը միայն վնասում է մեզ: Ժամանակի ընթացքում դա կարող է նույնիսկ ազդել ձեր առողջության վրա: Վրդովմունք պահելը նշանակում է անընդհատ սթրեսային վիճակում լինել, և խելացի մարդիկ ամեն ինչ անում են դրանից խուսափելու համար:
9. Նրանք չեն համաձայնում բաներին, որոնք իրականում չեն ցանկանում
Մեզանից շատերը դժվարանում են «ոչ» ասել։ Մինչդեռ սա շատ հզոր գործիք է, որը պետք է վստահորեն օգտագործել։ Հրաժարվելով ստանձնել նոր պարտավորություններ՝ դուք ձեզ հնարավորություն եք տալիս կատարել եղածները։
Իհարկե, այս ցանկը չի հավակնում ամբողջական լինելուն: Բայց եթե կարողանաք սովորել խուսափել վարքագծի առնվազն այս կործանարար մոդելներից, դուք ձեզ հսկայական ծառայություն կմատուցեք: