Միշտ լինել ճշմարիտ, թե երջանիկ՝ ընտրությունը ձերն է: Պարզապես մտածեք ահա թե ինչի մասին մասին…
Անհնար է վստահել մարդուն, ով միշտ իրավացի է։ Չէ՞ որ, նրա իրավացիությունն ավելի կարևոր է, քան դուք։ Եվ եթե խելացի կնոջը ճշմարտացի մնալու համար անհրաժեշտ լինի տղամարդուն նսեմացնել՝ նա դա կանի:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Անհնար է հանգստանալ խելացի կնոջ կողքին՝ նա կմատնանշի քո ցանկացած սխալ։ Նույնիսկ եթե սխալը չնչին է: Սա նշանակում է, որ դուք միշտ պետք է լարվեք ձեր լավագույն տարբերակը լինելու համար:
Բայց տղամարդն առանց այդ էլ բավականաչափ սթրեսի է ենթարկվում արտաքին աշխարհում։ Աշխատում է, փող է վաստակում, շատ հարցեր է լուծում։ Եվ նա չի կարող հավերժ ապրել այս վիճակում։ Տուն գալով՝ ուզում է հանգստանալ…
Այսպիսով, ո՞րն է տարբերությունը կանացի իմաստության և խելացիության միջև:
1. Խելացի կինը, բացահայտելով ամուսնու սխալը, «կմտցնի նրա աչքը»։ Եվ կհիշեցնի, որ նա զգուշացրել է այդ մասին։
Իմաստուն կինը կաջակցի, կխրախուսի և երբեմն կձևացնի, թե ոչինչ չի նկատել:
2. Ճգնաժամային իրավիճակում խելացի կինը կկվերցնի կառավարման ղեկը և կսովորեցնի ամուսնուն ճիշտ ապրել։
Իմաստուն կինը շատ նրբանկատորեն ցույց կտա նրան ուղղությունը և կաջակցի նրան այնտեղ հասնելու մտադրության մեջ:
3. Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի՝ անկախ ամեն ինչից։
Իսկ իմաստունը յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի։
4. Խելացի կինը աշխատավայրում կփորձի ավելի լավը լինել, քան մյուսները և սխալներ թույլ չտալ։ Միևնույն ժամանակ, գործընկերների մեծ մասը շատ զգուշավոր կլինեն նրա նկատմամբ:
Իմաստուն կինը թիմում կստեղծի սիրո և ջերմության մթնոլորտ։
Կարդացեք նաև՝ 5 որակ, որով օժտված է իսկապես ԻՄԱՍՏՈւՆ ԿԻՆԸ
5. Խելացի կինը կխառնվի իր չափահաս երեխաների կյանքին, կտա նրանց չպահանջված խորհուրդներ և ցուցումներ և կասի, թե ինչպես ճիշտ դաստիարակել երեխաներին:
Իմաստուն կինը երեխաներին թույլ կտա ձեռք բերել սեփական կյանքի փորձը և կաջակցի նրանց ցանկացած իրավիճակում։
6. Խելացի կինը կպայքարի սկեսուրի ազդեցության դեմ, կպաշտպանի իր անկախությունը ծնողներից և կվիճի նրանց հետ նրանց խորհուրդների պատճառով։
Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել և համաձայնվել: Եվ անել իր ուզած ձևով: Սիրով:
7. Խելացի կինը ցանկանում է փոխել ամբողջ աշխարհը, փոխել իր շրջապատի բոլոր մարդկանց։
Իմաստուն կինը կսկսի փոխել ինքն իրեն։ Եվ կընդունի ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան:
8. Խելացի կինը կարծում է, որ նա, ով իրավացի է, երջանիկ է։
Իսկ իմաստուն կինը գիտի, որ նա, ով երջանիկ է, իրավացի է։