Մենք կարող ենք թվարկել բազմաթիվ որակներ, որոնք տղամարդիկ և կանայք փնտրում են իրենց պոտենցիալ երկրորդ կեսի մեջ, բայց բանը նրանում է, որ մենք բոլորս ուզում ենք տարբեր բաներ:
Այս հոդվածում կփորձենք առանձնացնել 5 հիմնական որակ, որոնք տղամարդիկ պետք է գնահատեն իրենց զուգընկերոջ մեջ.
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Բարեհոգություն
Դժվար է գտնել ճիշտ բառ այս պարբերության համար: Հոգատա՞ր: Ուշադի՞ր: Կարեկցո՞ղ: Բարի՞: Ջե՞րմ: Բայց հենց բարեհոգությունն է, որը մարմնավորում է մի մարդու գաղափարը, ում մասին կարելի է ասել վերը նշված բոլորը:
Թեև իսկական տղամարդիկ բնական պաշտպաններ են և պետք է ամեն ինչ անեն իրենց կնոջ անվտանգության համար, նաև հասկանալի է, որ տղամարդիկ նույնպես ցանկանում են զգալ իրենց նկատմամբ հոգատարություն և իմանան, որ սիրված են:
Հասարակությունը ստեղծել է տղամարդու՝ որպես անզգա և սառնասիրտ արարածի կեղծ կերպար, բայց իրականում մենք նույնպես կարող ենք զգալ հիասթափություն, ցավ, վախ և անինքնավստահություն:
Բարեհոգի կինը տղամարդուց չի հեռացնի այս զգացմունքները. նա կարեկցանք, էմպատիա կհայտնի և կաջակցի նրան: Նա կհարցնի, թե ինչն այնպես չէ, և թույլ կտա խոսել:
Իր հերթին, դա ստիպում է տղամարդկանց սովորել, թե ինչպես արդյունավետ կերպով արտահայտել իրենց զգացմունքները, որպեսզի կապ հաստատեն զուգընկերոջ հետ:
Կինը չի կարող կարեկցել այն զգացմունքներին, որոնց գոյության մասին իր զուգընկերոջ մոտ նույնիսկ չի էլ կասկածում:
2. Անկախություն
Այս օրերին «անկախ կին» տերմինը խարանվում է՝ սխալմամբ ենթադրելով, որ նման կնոջը «տղամարդ պետք չէ»։
Ըստ էության այդպես է, բայց դա ամենևին էլ վատ չէ։
Անկախությունը ինքնաբավության և ինքնավստահության նշան է։ Դա ցույց է տալիս, որ ձեր կինն ունի իր հետաքրքրություններն ու հոբբիները:
Կինն իր կարծիքով և գաղափարներով միայն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր շփումը։ Նրան դժվար կլինի հասկանալու համար և անընդհատ հետաքրքրված կլինի, թե ինչպես է կառուցված աշխարհը:
Նա ձեզ կծանոթացնի այլ տեսակետների հետ և կհետաքրքրվի նրանով, թե ինչ կարող է սովորել ձեզնից:
Անկախությունը չի նշանակում, որ դուք չեք կարող ընդհանուր լեզու գտնել: Սա նշանակում է, որ դուք երկուսով համատեղում եք ձեր կյանքը, և ձեզնից ոչ մեկը չի լուծվում զուգընկերոջ մեջ:
Կրկնակի հաճույք, կրկնակի զվարճանք:
3. Սեքսուալություն.
Զսպեք ձիերին:
Ուշադիր լսեք, նախքան կսկսեք մեկնաբանել ձեր կարդացածը:
Խոսքը արտաքինի, ձևի, չափի կամ արտաքին տեսքի մասին չէ:
Սեքսուալությունը մոտեցում է: Սա ցանկության արտահայտություն է։ Դա բաց լինելն է ու կապ ունենալը սեփական «ես»-ի հետ։ Սա մտերմության պահերին զուգընկերոջ հետ բացարձակ և իրական կապ հաստատելու ունակությունն է։
Այս որակի էությունը կայանում է նրանում, որ կարող ես ցույց տալ քո այն մասը, որը կորել է հենց այդ պահին: Աշխարհի ցանկացած անկյունում սիրելիի կողքին աչքերդ փակելու և պահին ամբողջությամբ հանձնվելու ունակության մեջ։
Սեքսուալությունը պահպանվում է բոլոր խաղային պահերին, երեկույթի ամբողջ սենյակուվ միմյանց ինտիմ հայացքներում և աչքով անելու մեջ:
Կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունես, կարևորը դիմացինի հետ քո կապի որակն է։
Կարդացեք նաև՝ Կանացի 5 որակ։ Այդպիսի կանանց տղամարդիկ վախենում են կորցնել
4. Չարաճճիություն
Մտածեք ձեր կյանքի լուրջ կողմերի մասին: Աշխատանք, հաշիվներ, պարտքեր, տնային գործեր… Ձեր հարաբերությունները չպետք է լինեն այս ցանկում:
Իհարկե, հարաբերություններն էլ ունեն իրենց լուրջ պահերը։ Պետք է լուրջ բաներ քննարկենք զուգընկերոջ հետ, լուրջ որոշումներ կայացնենք ու համեմատաբար լուրջ կյանք վարենք։
Ահա թե ինչու լինելը մեկի հետ, ով կարող է լինել չարաճճի, ժիր և զվարճալի, կարևոր է հավասարակշռություն պահպանելու համար: Մեկի հետ, ով ճիշտ ժամանակին կարող է ուրախանալ, սիրախաղ անել և զվարճանալ:
Ոչ բոլոր մարդիկ կարող են անընդհատ այդպես վարվել, բայց վստահ ենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի մի բան, որը մեզ դուր է գալիս մեր կյանքում։ Եվ ճիշտ հանգամանքներում դա կարող է մեզ երջանկացնել:
Ամեն ոք, ով անընդհատ չափազանց լուրջ է տրամադրված, փչացնում է ուրիշների տրամադրությունը և թույլ չի տալիս վայելել կյանքի պայծառ պահերը: Բայց կյանքը չափազանց կարճ է խաղի տարրը ձեր առօրյայից բացառելու համար:
5. Սոցիալական համատեղելիություն
Պետք չէ սպասել, որ բոլորը կկարողանան գլուխ հանել ամեն իրավիճակից: Այն, ինչ ձեզ դուր է գալիս, կարող է նվաստացուցիչ թվալ ձեր երկրորդ կեսին:
Ես հավատում եմ ունիվերսալ մտածելակերպի զարգացման անհրաժեշտությանը, որը թույլ է տալիս Ձեզ հարմարավետ զգալ ցանկացած հանգամանքներում:
Սա շատ արժեքավոր հատկություն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, ընկերների հետ շփվելուն և նույնիսկ աշխատավայրում կորպորատիվ երեկույթներին: Կյանքը ժամանակ առ ժամանակ կբացի ձեր առջև տարբեր սցենարներ, և ձեզ համար, անշուշտ, կարևոր կլինի, թե արդյոք ձեր զուգընկերը կաջակի ձեզ դժվար պահերին: Եվ եթե նա կտրականապես հրաժարվում է լինել այն բանի մաս, ինչ ձեզ դուր է գալիս, ապա դա շուտով կհանգեցնի կոնֆլիկտի և պոտենցիալ դժգոհության:
Եթե դուք կարող եք մոտենալ նրան, զրուցել և հյուրասիրել, և ընդ որում պարզվի, որ միմյանց հետ ձեզ հարմարավետ է, դա կբերի իրական մտքի խաղաղության:
Կյանքը մշտական հարմարվողականություն է և հարմարվելու ունակություն: Տարբեր իրավիճակներում մարդիկ բոլորովին այլ են ներկայանում աշխարհի առաջ։ Եվ այստեղ ամենակարևորը գտնել մեկին, ով համատեղելի կլինի ձեզ հետ, մարդու, ում վրա կարող եք հույս դնել և ում կարող եք վստահել։
Ինքնաբավ կինը, որը կենտրոնացած է միաժամանակ ինքնազարգացման և հարաբերությունների զարգացման վրա, հազվադեպ է: Մի կորցրեք նրան:
Մարդուն չի կարելի նկարագրել առանցքային կետերի պարզ ցանկով, ինչպես որ անհնար է ստեղծել այնպիսի կետերի ցանկ, որոնց հետ յուրաքանչյուրս կհամաձայնվի։ Բայց դա հիանալի սկիզբ կլիներ:
Լավ կնոջը մի ընդունեք այնպես, ինչպես սովորական մի բանի, որովհետև մի օր կհայտնվի մեկ ուրիշը, ով կգնահատի այն ամենը, ինչ դուք չգնահատեցիք: