Պատմություն աղոթքի զորության կամ … կշռի մասին:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Իմ ընկերը մի փոքրիկ մթերային խանութ ուներ Նյու Յորքի Վեսթ Սայդում: 1918 թվականն էր։ Մոտենում էր Սուրբ Ծնունդը։ Տոնից մոտ մեկ շաբաթ առաջ խանութ մտավ մի հոգնած կին։ Նա ցանկանում էր երեխաներին Սուրբ Ծննդյան ընթրիք պատրաստել, բայց մթերքների համար փող չուներ, ուստի խնդրեց խանութպանից օգնություն:
– Իսկ ի՞նչ ունես – հարցրեց խանութպանը։
– Ամուսինս պատերազմում է զոհվել,- պատասխանեց կինը։ – Ես ոչինչ չունեմ առաջարկելու, բացի աղոթքից։
Այդ տարիներին ընկերս առանձնապես սենտիմենտալ չէր։ Հասկանալի է, քանի որ խանութը գիշերակաց չէ։
– Գրիր քո աղոթքը, – մրմնջաց նա և սկսեց սպասարկել մեկ այլ հաճախորդի:
Ի զարմանս իրեն, կինը գրպանից հանեց մի կոկիկ ծալած թուղթ, զգուշորեն բացեց այն և պարզեց վաճառասեղանի վրայով։
– Ահա այն: Ես դա գրել եմ երեկ երեկոյան։ Աղջիկս վատառողջ էր, իսկ ես քնած չէի։
Չհասկանալով, թե ինչ անել հետո, վաճառականը մեխանիկորեն վերցրեց գրությունը և անմիջապես զղջաց դրա համար։ Ի՞նչ անել դրա հետ հիմա: Ի՞նչ պետք է ասել։ Հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց։ Առանց թերթիկի պարունակությանը նայելու, նա դրեց այն հնաոճ կշեռքի նժարի վրա և ասաց. «Հիմա մենք կիմանանք որքան է կշռում քո աղոթքը»։
Նա մի կտոր հաց դրեց մյուս նժարի վրա։ Անհավատալի է, բայց նժարը չիջավ: Այն չիջավ նույնիսկ այն ժամանակ, երբ նա հացի կողքին ավելացրեց ևս մեկ փաթեթ, հետո ևս մեկ և ևս մեկ … Նա ստիպված էր ազատվել այս կնոջից, քանի որ խանութում արդեն շատ մարդիկ էին հավաքվել: Նժարը չէր իջնում։ Խանութպանը կարմրեց, սառը քրտինքը հոսեց նրա դեմքին…
Կարդացեք նաև՝ Սաղմոս 91․ Հզոր ԱՂՈԹՔ – պահապան կյանքի բոլոր իրավիճակների համար
Վերջապես նա ասաց. «Դե, վերջ, այստեղ ուրիշ բան չի տեղավորվի։ Ահա քեզ պարկ: Վերցրո՛ւ», – և շրջվեց։
Կինը արցունքն աչքերին վերցրեց պարկը և սկսեց մթերքներ լցնել մեջը։ Խանութպանը փորձեց չնայել նրան, բայց, ցավոք, պարկը բավականին մեծ էր, և բոլոր հավաքվածներին պարզ էր, որ դրա մեջ դեռ շատ տեղ կա։ Առանց որևէ խոսք ասելու, վաճառականը մի մեծ գլուխ պանիր դրեց վաճառասեղանի վրա։ Եվ եթե նա թեկուզ մի վայրկյան փափկեր ու նայեր կնոջը, կպարգևատրվեր երկչոտ ժպիտով, իսկ նրա աչքերում կկարդար խորին երախտագիտության արտահայտությունը։
Կինը հեռացավ, իսկ խանութպանը շտապեց ստուգելու այն կշեռքը, որով հենց նոր էր հաջողությամբ սպասարկել նախորդ հաճախորդին։ Կշեռքը կոտրվել էր։ Ինչպե՞ս և ե՞րբ դա տեղի ունեցավ, նա այդպես էլ չհասկացավ։
Նախկինում նա երբեք չէր հանդիպել այդ կնոջը։ Դրանից հետո նույնպես այդ կինը երբեք չհայտնվեց նրա խանութում: Եվ ամբողջ կյանքում նա իր մոտ պահեց այն թերթիկը աղոթքի խոսքերով. «Զհաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր…»։