Business Insider պարբերականը ներկայացնում է կյանքի վրա շրջադարձային ազդեցություն ունեցող 10 փորձություն, որոնցով արժե անցնել մինչ 30 տարեկան դառնալը:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Ապրել մեծ քաղաքում, որտեղ կա բազմազանություն և հնարավորություն շփվել աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ:
2. Սեփական անձի առաջ դնել ֆիզիկապես ամուր լինելու մարտահրավեր: Մասնակցել վազքի մարաթոնների և ֆիզիկապես մարզվել. սա կօգնի ձեզ լինել թե ֆիզիկապես առողջ, թե նպատակասլաց:
3. Զբաղվել մեդիտացիայով: Կյանքում շատ սթրեսային պահեր են լինելու, ուստի բավական օգտակար կլինի նախապես տիրապետել մեդիտացիայով զբաղվելու ձևերին: Այցելեք մեդիատացիայի դասընթացների կամ կարդացեք դրան վերաբերող գրքեր:
4. Եթե միայնակ եք, գրանցվեք ծանոթությունների կայքում և ծանոթացեք մարդկանց հետ: Ո՞վ գիտի՝ միգուցե հանդիպեք ձեր կեսին:
5. Սիրահարվեք և մի՛ վախեցեք փորձելուց ու կորցնելուց: Ազատություն տվեք ձեր զգացմունքներին:
Տես նաև՝ 100 բան որ պետք է անել այս կյանքում, թեկուզ մեկ անգամ
6. Մի ընկճվեք ձախողվելուց: Ձախողվելուց հետո ոտքի կանգնելն առավել կաևոր է: Հաջողություն ունեցած շատ հայտնիներ անցնել ձախողումների միջով:
7. Ճանապարհորդեք միայնակ: Այն կօգնի ի մի բերել մտքերը:
8. Սկսե՛ք բիզնես և մի՛ վախեցեք անհաջողությունից: Առավել օգտակար է սկսել սեփական գործը, քան աշխատել որևէ ընկերությունում: Ձեր սեփական բիզնեսի անհաջողությունն առավել մեծ փորձ է, քան որևէ կորպորացիայում աշխատելը:
9. Համակարգիչները մնայուն են. տիրապետել առնվազն ծրագրավորման մեկ լեզվի:
10. Գործարկեք ձեր սեփական բլոգը, քանի որ գրելը կյանքում կարևոր, սակայն միաժամանակ թերագնահատված հմտություն է: Այն կօգնի զարգացնել գրելու ձեր հմտությունները: