fbpx

Տեսահոլովակի պրեմիերա. Հայկո՝ «Ամենա»

Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Ամենա» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։

Հայկոն Youtube-յան իր պաշտոնական էջում տեսահոլովակին կից գրել է․ «Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է երգացանկիս՝ «Ամենա», սիրված երգի հիման վրա: Համանուն ստեղծագործությունը ժամանակին նվիրել եմ ընկերներիս: Խոսքն՝ ինչպես միշտ, իմ սիրելի ընկեր ու պոեզիայի անզուգական վարպետ Ավետ Բարսեղյանինն է: Շատ կարճ ժամանակում, իմ սիրելի հանդիսատեսը, «Ամենա» երգը սիրեց և ես որոշեցի, որ այն պետք է անպայման ունենա տեսահոլովակ, որը մեծ սիրով կնվիրեմ ձեզ: Տեսահոլովակը նկարահանել է իմ ընկեր, ռեժիսոր Ավիկ Շանիչը, ով ապրում և ստեղծագործում է Խորվաթիայուն: Նրան հաջողվել է կադրով հանդիսատեսին հաղորդել երգի ամբողջ զգացմունքայնությունն ու էներգիան, շունչն ու ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որ օգնել են ինձ ձեզ ներկայացնել մեր գեղեցիկ ստեղծագործությունը: Հույս ունեմ, որ այն ձեզ ևս դուր կգա»:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տեսահոլովակի պրեմիերա. Հայկո՝ «Ամենա»
15 ապացույց, որ կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բանն է