fbpx

Աշխարհի 10 վայրեր, որտեղ երբեք չեք կարող գնալ

Ստորև բերված որոշ վայրեր արգելված են բոլորի համար, որոշները բաց են միայն պետական ​​պաշտոնյաների, թագավորական ընտանիքի, զինվորականների կամ շքեղ կոչումներ ունեցող այլ անձանց համար:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Թվում է, թե, եթե ապրում ենք ազատ աշխարհում, ուրեմն, ունենալով բավարար ցանկություն և գումար, կարող ենք գնալ ուր ուզենք։ Սակայն Երկիր մոլորակի վրա այնուամենայնիվ կան վայրեր, որոնց մուտքը ամբողջովին փակ է զբոսաշրջիկների համար։

Ստորև մենք կազմել ենք 10 ամենահայտնի և առեղծվածային վայրերի ցանկը, որոնք արգելված են զբոսաշրջիկներին։

1. Սուրթսեյ կղզի

Արգելքի պատճառը՝ գիտափորձեր

1963 թվականին Իսլանդիայում ժայթքեց տեղական հրաբուխը, որի արդյունքում ձևավորվեց նոր կղզի՝ 2,7 քառակուսի կիլոմետր տարածքով: Սա անմիջապես առաջացրեց տարբեր երկրների գիտնականների հետաքրքրությունը, քանի որ այն դարձավ նոր ձևավորման և նոր կյանքի առաջացման ակնառու օրինակ: Այդ ժամանակվանից Սուրթսեյ կղզին (անվանվել է դիցաբանական կերպարի՝ Սուրթի անունով) կարելի է այցելել միայն գիտական ​​նպատակներով, իսկ բոլոր զբոսաշրջիկների համար այն արգելված տարածք է։

2. Կեյմադա Գրանդե կղզի

Արգելքի պատճառը՝ չափից շատ թունավոր օձեր

Բրազիլիայի ափից 35 կմ հեռավորության վրա գտնվող Կեյմադա Գրանդե կղզին իսկական դրախտի է նման։ Սակայն այս կղզի ուղևորությունը ձեզ ողջ կյանք կարող է արժենալ, քանի որ այն պարզապես լի է թունավոր օձերով. 0,43 քառակուսի կիլոմետր տարածքի վրա կա մոտավորապես 4000 օձ: Այստեղ է բնակվում աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը՝ կղզային բոտրոպսը (Bothrops insularis), որի խայթոցից առաջանում է հյուսվածքների արագ քայքայում, այսինքն՝ մահը գրեթե ակնթարթային է։ Նրա թույնը հինգ անգամ ավելի ուժեղ է, քան մյուս իժերի թույնը։ Այդ իսկ պատճառով Բրազիլիայի իշխանություններն արգելել են այցելել Կեյմադա Գրանդե կղզի, որը կոչվում է նաև օձերի կղզի։

3. Հյուսիսային Սենտինել կղզի

Արգելքի պատճառը՝ անբարյացակամ բնիկները

Հյուսիսային Սենտինել կղզին Բենգալյան ծոցի Անդամանյան կղզիներից մեկն է։ Չնայած պաշտոնապես կառավարվում է Հնդկաստանի կողմից, կղզին սենտինալցի վտանգավոր բնիկների հայրենիքն է, ովքեր խուսափում են քաղաքակրթության հետ ցանկացած շփումից և կատաղի դիմադրում են ցանկացած ներխուժման: Ըստ գիտնականների՝ այս բնիկները 60000 տարի մեկուսացված են մարդկային քաղաքակրթությունից: Այդ մարդիկ ակտիվորեն պաշտպանում են իրենց տարածքը։ Օրինակ՝ 2004 թվականին, Հնդկական օվկիանոսում ցունամիի հարվածից հետո, Հնդկաստանի կառավարությունը ուղղաթիռ ուղարկեց՝ պարզելու տեղացիներին օգնության կարիք կա՞, թե՞ ոչ, բայց թռչող ուղղաթիռին դիմավորեցին տեղացիների նետերը, որոնք ակնհայտորեն ցանկանում էին քշել այն։ Նրանց վերջին զոհերը կորած ձկնորսներն էին։ Նրանց սպանությունից հետո Հնդկաստանի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հեռու մնալ սենտինալցիներից և նրանց հողերից։

4. Իսե տաճարը, Ճապոնիա

Արգելքի պատճառը՝ միայն ընտրյալների համար

Ճապոնիայի ամենակարևոր սրբավայրը Իսե Ջինգու սրբավայրն է: Գլխավոր տաճարը շրջապատված է բարձր փայտե պարիսպով։ Միայն բարձրաստիճան քահանաներն ու կայսերական ընտանիքի անդամներին է թույլատրվում մուտքը։ Մինչև 1945 թվականը Իսե սրբավայր մտնելը շատ ավելի դժվար էր․ այն արտաքին աշխարհից բաժանված էր Միյագավա գետով, որը խորհրդանշում էր սովորական և սուրբ հողի սահմանը: Վանականներին կտրականապես արգելված էր անցնել այս գետը. կարծում էին, որ դա կխախտի սրբավայրի սրբությունը և խնդիրներ կառաջացնի ողջ Ճապոնիայի համար:

5 Գրույնարդ կղզի

Արգելքի պատճառը՝ Կենսաբանական զենքի փորձարկում

1942 թվականին բրիտանական կառավարությունը գնեց Շոտլանդիայի Գրույնարդ կղզին կենսաբանական զենքի, մասնավորապես սիբիրախտի փորձարկման համար: Փորձի ընթացքում պարզվեց, որ սիբիրյան խոցը վարակել է տարածքը՝ 95% դեպքերում մահվան պատճառ դառնալով։ Մինչև 1980-ական թվականները կղզին մոլորակի ամենավտանգավոր վայրերից մեկն էր։ Միայն 1986թ.-ին գիտնականները վերջապես սկսեցին «մաքրել» չարաբաստիկ կղզին, և 1990-ին այն հայտարարվեց անվտանգ այցելելու համար: Սակայն այնտեղ ոչ ոք չի հաստատվել։ Մասնագետները զգուշացնում են, որ սիբիրյան խոցի սպորները դեռևս կան կղզու հողում, ինչը նշանակում է, որ այն հարյուրավոր տարիներ չի կարող բնակեցվել:

Կարդացեք նաև՝ Մուտք դեպի այս կղզի իրավունք ունեն աշխարհում միայն մի քանի մարդ: Պատճառը կզարմացնի շատերին

6. Լասկո քարանձավներ, Հարավարևմտյան Ֆրանսիա

Արգելքի պատճառը՝ մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը ոչնչացնում է նախնադարյան նկարները

Պատմության սիրահարների համար այս վայրը բացարձակ երազանք է, քանի որ այստեղ կարելի է տեսնել հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց ապրելակերպը: Սակայն, ցավոք, Լասկո քարանձավներն արգելված վայրերի ցանկում են։ Այս քարանձավը պարունակում է արվեստի նախնադարյան պարզունակ գործերը, որոնց ծագումը վերագրվում է մ.թ.ա. 18-15-րդ հազարամյակներին։ Այս քարանձավը նախկինում բաց է եղել զբոսաշրջիկների համար, սակայն մի քանի տարի անց այն փակվել է, քանի որ պարզվել է, որ մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը ոչնչացրել է որոշ պատկերներ։ Այսօր այս քարանձավ մուտք ունեն միայն մի քանի գիտնականներ։

7. Գոտի 51, Գրում Լեյք, ԱՄՆ

Արգելքի պատճառը՝ Փակ ռազմական բազա

Այս ցանկը ամբողջական չէր լինի՝ առանց նշելու Լաս Վեգասից հյուսիս-արևմուտք գտնվող տխրահռչակ 51 գոտին: Այս ռազմակայանը 1950 թվականից ծառայում է ԱՄՆ կառավարության խորհրդավոր նպատակներին, և մինչ օրս ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչի համար է այն օգտագործվում։ Այնուամենայնիվ, կան տարբեր խոսակցություններ: Ոմանք կարծում են, որ այն օգտագործվում է միջուկային զենք մշակելու և փորձարկելու համար։ Մյուսները պնդում են, որ կան ՉԹՕ-ներ, որոնք վայրէջք են կատարել տասնամյակներ առաջ դրա վրա: Պաշտոնական տվյալներով՝ 51-րդ տարածքում փորձարարական ինքնաթիռներ և սպառազինության համակարգեր են մշակվում։ Մուտքը դեպի բազա, ինչպես նաև դրա շուրջ օդային տարածքը սահմանափակ է։

8. Համաշխարհային սերմնաամբար, Շպիցբերգենե, Նորվեգիա

Արգելքի պատճառը՝ սերմերի փակ պահոց

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեղի կունենա, եթե բնական աղետի կամ պատերազմի հետևանքով աշխարհի բնական ռեսուրսները սպառվեն և սով սկսվի: Լուծումը կլինի Շպիցբերգենեում գտնվող սերմերի համաշխարհային պահոցը: Ենթադրվում է, որ պահոցը պարունակում է բոլոր բուսատեսակների հազարավոր սերմեր ամբողջ աշխարհից: Այս սերմերը կարող են օգտագործվել նոր բույսեր աճեցնելու և ողջ բնակչությանը (կամ աղետից հետո նրա մնացորդին) պատշաճ սնունդ ապահովելու համար:

9. Ռազմական բազա Pine Gap, Ավստրալիա

Արգելքի պատճառը՝ գաղտնի ռազմական բազա

Pine Gap գաղտնի ռազմաբազան գտնվում է Էլիս Սփրինգս քաղաքից մոտ 18 կմ հարավ-արևմուտք, որը գտնվում է Ավստրալիայի սրտում։ Gap-ը շահագործվում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի կողմից և շատ կարևոր հաստատություն է երկրի տնտեսության համար։ Նրա շուրջ և վերևում (մինչև 5500 մետր) օդային տարածքը սահմանափակ է։

10. Մեժգորյե, Ռուսաստան

Բաշկորտոստանի այս քաղաքն ունի փակ վարչատարածքային միավորի կարգավիճակ։ Այն գտնվում է հանրապետության մայրաքաղաք Ուֆայից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Ուրալի ամենաբարձր լեռան՝ Յամանտաուի կողքին, որը մշտապես հսկվում է։ Խոսակցություններ կան, որ այնտեղ ստորգետնյա քաղաք է կառուցվում՝ Ռուսաստանի Դաշնության պահեստային մայրաքաղաք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Աշխարհի 10 վայրեր, որտեղ երբեք չեք կարող գնալ
12 բան, որոնցից այլևս չպետք է ամաչեք