fbpx

45 շատ կարևոր խորհուրդներ տղամարդկանց համար

Դուրս մի արի տանից, քանի դեռ չես կարդացել դրանք։

1. Փորձիր ծանոթանալ այնպիսի աղջիկների հետ, որոնց սվորաբար դու վախենում էիր մոտենալ։ Դու հաճելիորեն կզարմանաս։

2. Երբեք սեքսով մի զբաղվիր կնոջ հետ, ով դրա ցանկությունը չունի այնպես, ինչպես և դու։

3. Երբեք մի վնասիր մեկին, ով քեզ համար ուղիղ վտանգ չի ներկայացնում։

4. Քո ամեն մի գլխարկ պետք է օգտագործվի ըստ նշանակության։

5. Երբեք առաջին ժամադրության ժամանակ կնոջը մի տար կինոթատրոն։

6. Սովորիր թաց սափրվել։

7. Ոչինչ այդքան գրավիչ տեսք չունի, քան գեղեցիկ, նրբաճաշակ և լավ կարված կոստյումը։

8. Առաջին սափրումով՝ սափրիր մազերի աճման ուղղությամբ։

9. Մարդու հետ զրուցելիս՝ միշտ նայիր նրա աչքերին։

10. Գնիր վանտուզ նախքան դրա պետք գալը։

11. Սպորտով զբաղվելը քեզ երջանիկ կդարձնի։ Վազք, ծանրաձող, գանտելներ, ֆուտբոլ, բասկետբոլ և այլն։

12. Նախքան փողկապ կապելը՝ մաքրիր ատամներդ։

13. Միշտ պետք է վաստակած գումարի մի մասը խնայել։

14. Զանգահարիր ծնողներիդ ամեն շաբաթ։

15. Երբեք մի կրիր կոճկվող փողկապ։

16. Ամուր սեղմիր մարդկանց ձեռքը։

17. Հիացմունքդ արտահայտիր կնոջ կոշիկի առումով։

18. Գարեջրով լի բաժակը երբեք կիսատ մի թող։

19. Եթե դու ինչ-որ բանում վստահ չես՝ ձևացրու որ վստահ ես։

20. Մարդու մասին կարելի է դատողություն անել ըստ բաների, որոնք նրան անհանգստացնում են։

21. Լավ գիտակցիր մարմնիդ լեզուն (ժեստեր, դիրքեր և այլն)։

22. Միակ պատճառը զենքով նշան բռնել ինչ-որ մեկի վրա՝ կրակելն է։

23. Ինչ-որ մեկի ձեռքը սեղմելուց՝ միշտ կանգնիր։

24. Երբեք պարտքով մի տուր այն, ինչը վախենում ես կորցնել։

25. Ավելի շատ հարցրու, քան ինքդ պատասխանիր։ Յուրաքանչյուր ոք սիրում է պատմել իր մասին։

26. Պահուստային հագուստը պահիր գրասենյակում։

27. Գնիր բարձր որակի գործիքներ, որպեսզի ստիպված չլինես կրկնակի անգամ դրանք գնել։

28. Տղամարդկությունը կայանում է ոչ միայն սեփական անձի մասին հոգածությամբ, այլ նաև շրջապատի մարդկանց։

29. Կայացրու այնպիսի որոշումներ, որոնց մասին հետագայում հաճույքով կպատմես։

30. Քայլելիս նայիր առաջ, ոչ թե ոտքերի տակ։

31. Ուրախ տղաները միշտ ավելի առաջ են, քան տաղտկալիները։

32. Գտիր քո սիրելի զբաղմունքը և մտածիր, թե ինչպես կարելի է դրա վրա փող վաստակել։

33. Թույլ մի տուր, որ «փոքր» գլուխդ մտածի «մեծ» գլխի փոխարեն։

34. Բոլոր մարդկանց պետք է հարգել՝ անկախ նրանց տարիքից, սոցիալական դիրքից և ունեցվածքից։

35. Ամենակարևորը՝ պատասխանատու լինելն է։ Պրոբլեմներ միշտ էլ լինում են, քո խնդիրը դրանք հաղթահարելն է։

36. Նա, ով առաջինը կբարկանա, կհայտնվի պարտվողի դերում։

37. Երբեք մի բողոքիր աշխատանքից կամ այլ բաներից, քանի որ դա չի արագացնի խնդրի լուծումը։

38. Երբեք մի դադարիր սովորել։

39. Մարդկանց մեջ դուրս գալուց՝ հագնվիր այնպես, կարծես պետք է հանդիպես ամբողջ կյանքիդ սիրուն։

40. Երբեք մի փոխվիր հանուն մեկ ուրիշի, փոխվիր միայն հանուն քեզ։

41. Եթե դու սենյակում ամենախելացին ես, ուրեմն սխալ սենյակ ես մտել։

42. Հաջողությունը ժպտում է նրան, ով պատրաստվում է դրան։

43. Կանայք ինքնավստահությունը համարում են տղամարդու մեջ չափազանց սեքսուալ որակ։

44. Արա այն, ինչ շատ ես ցանկանում անել քո կլյանքում։ Բայց միայն լավագույն կերպով։

45. Դեռևս ոչ ոք մահվանից առաջ չի ցանկացել իր ժամանակն անցկացնել աշխատելով։ Ավելի շատ վայելիր կյանքը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
45 շատ կարևոր խորհուրդներ տղամարդկանց համար
13 բան, որ տղամարդիկ չեն հասկանում կանանց մեջ