Աստղաբանները պատմել են, թե ովքեր են ամենադաժան ու բարկացկոտ կանայք ըստ կենդանակերպի նշանի․․․
Աստղագուշակության համաձայն՝ ծննդյան ժամանակ յուրաքանչյուր մարդ ձեռք է բերում որոշակի բնավորության գծեր, վարքագծային հատկանիշներ և ուրիշների հետ շփվելու ռազմավարություն։ Հենց այդ պատճառով, նույն կենդանակերպի մարդիկ կարող են այդքան նման լինել։ Բնավորության ամենավառ և ամենադժվար թաքցվող գծերից մեկը զայրույթն է: Ոչ բոլորը կարող են դա ամբողջությամբ ցույց տալ: Աստղաբանները պատմել են, թե ովքեր են ամենադաժան ու բարկացկոտ կանայք ըստ կենդանակերպի նշանի։ Ավելի լավ է այս տիկնանց նյարդերը չստուգել ձեր իսկ բարօրության համար։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ – կանայք դաժան են թշնամիների նկատմամբ
Ամբոխի մեջ դժվար չէ նկատել Կենդանակերպի առաջին նշանի ներկայացուցիչներին։ Նրանք վառ են, ժիր ու շփվող։ Նրանց բնածին առաջնորդի որակներն անհնար է թաքցնել, իսկ Խոյ կանայք նույնիսկ չեն էլ փորձում դա անել։
Ինչպես նաև չի ստացվում թաքցնել դաժանությունը: Նշանի ներկայացուցիչներն անզիջում և համառ են, երբ խոսքը վերաբերում է իրենց շահերին։
Խոյ կանայք պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց տեսակետը։ Նրանք ոչ մեկին չեն խնայի: Նրանք թքած ունեն զրուցակցի տարիքի, սեռի ու հեղինակության վրա։ Իմպուլսիվությունը երբեմն ստիպում է նրանց ասել ակնհայտ ավելորդ բաներ, սակայն Խոյերը պատրաստ են ամեն ինչի՝ իրենց ճշմարտացիությունը ապացուցելու համար։ Նրանք այնպիսի սառնություն են ցուցաբերում, որ ոչ ոք չի կասկածի նրանց դաժանությանը։
Խեցգետին կանայք չար են, երբ դիպչում են նրանց զգացմունքներին
Կարելի է շատ խոսել Ջրի եռանկյունու կանանց հուզականության մասին՝ և՛ լավ, և՛ վատ: Խեցգետինները հոգատար են, քնքուշ ու զգայական։ Բայց նրանք այդպիսին են, քանի դեռ իրենց չեն նեղացրել։
Նշանի ներկայացուցիչները շատ դաժան են վարվում իրենց վիրավորողների հետ։ Կարևոր չէ՝ դա դիտավորյալ է եղել, թե պատահական։ Խեցգետին կանայք կարողանում են վրեժխնդիր լինել այնպես, որպեսզի իրենց խոսքերը երկար ժամանակ խրվեն հոգու մեջ։
Տես նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների նեղացկոտության և վրեժխնդրության վարկանիշը
Սկանդալներում նրանք արագ բռնկվում են, ինչպես լուցկին։ Կործանարար կրակը կարող է նույնիսկ «սպանել» հարաբերությունները։ Խեցգետինները շատ դաժան ու չար են իրենց դավաճանողների հետ։ Նրանք չեն ների, եթե իմանան, որ իրենց ուղղակի օգտագործում են:
Կարիճները շատ դաժան ու չար են
Այս նշանի ներկայացուցիչները վառ օրինակ են այն բանի, որ ավելի լավ է կնոջը չբարկացնել ու չջղայնացնել։ Հատկապես, եթե նա Կարիճ է:
Մագնիսական, բայց «մարդասպան» հայացքն արագ ուշքի կբերի վիրավորողին։ Նա կպատժվի նույնիսկ մինչ Կարիճ կինը կպատասխանի ու իր կարծիքը կհայտնի։
Թեև այս նշանի տիկնայք առանձնանում են դաժանությամբ, սակայն դա չի նվազեցնում նրանց երկրպագուների թիվը։ Միշտ կան այնպիսիք, ովքեր պատրաստ են իրենց սիրտը տալ Կարիճին և տալ այն ամենը, ինչ նա խնդրում է։ Հենց այդպես է ազդում տղամարդկանց վրա նրանց բնածին գրավչությունն ու խարիզման։