Մենք ինքներս ենք մեղավոր ինքներս մեզ համար անընդհատ ինչ-որ բան հորինելու մեջ։ Մենք անհանգստանում ենք շատ ավելին, քան դա արժե և շատ ենք դժվարացնում մեր կյանքը:
Եթե մենք սկսեինք ժամանակ ծախսել այն բանի վրա, ինչն իսկապես արժանի է մեր ուշադրությանը, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Դադարեք սևեռվել այն ամենի վրա, ինչը չեք կարող կառավարել: Դադարեք վատնել ձեր ժամանակը և էներգիան ավելորդ բաների վրա։ Այդ ամենը ձեզ կազատի բազմաթիվ սթրեսային իրավիճակներից։
Եթե դուք սկսում եք նկատել, որ սթրեսը չափազանց շատ է ազդում ձեզ վրա, կամ որ ուրիշներն օգտվում են ձեր բարությունից, ապա ժամանակն է փոխել ինչ-որ բան և դադարել երկրորդական դեր խաղալ ձեր կյանքում:
Եթե ցանկանում եք դառնալ ավելի երջանիկ և ավելի քիչ լարված, ապա պետք է դադարեք մեծ նշանակություն տալ հետևյալ բաներին.
1. Դադարեք անհանգստանալ, որ միշտ ճիշտ լինեք:
Երբեմն սխալվելը՝ նորմալ է:
2. Դադարեք անհանգստանալ, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին:
Ապրեք կյանքը ձեզ համար։
3. Դադարեք անհանգստանալ ձեր անկատար մարմնի համար:
Դուք կատարյալ եք ձեր յուրահատկության մեջ։
4. Դադարեք անհանգստանալ անցյալում թույլ տված սխալների համար:
Դուք դրանից վեր եք։
5. Դադարեք նշանակություն տալ ձեր շուրջը հյուսված բամբասանքներին:
6. Դադարեք անհանգստանալ այն մասին, որ մարդիկ ձեզ չեն վստահում:
Կարդացեք նաև՝ Կանայք, որոնք երջանկություն են բերում տղամարդկանց
7. Դադարեք անհանգստանալ այն մասին, որ դուք միշտ պետք է լավ տեսք ունենաք, երբ գտնվնում եք հանրային վայրերում:
8․ Դադարեք կառչել այն մարդուց, ով վիրավորում է ձեզ:
Դուք ավելի լավը կլինեք առանց նրա:
9. Դադարեք անհանգստանալ, թե արդյոք կայացել եք կյանքում, թե ոչ:
Դուք կձախողեք միայն այն դեպքում, եթե դադարեք փորձել:
10. Դադարեք անհանգստանալ, թե արդյոք պլաններ ունեք հանգստյան օրերի համար, թե ոչ:
Դադար տվեք:
11. Դադարեք անհանգստանալ այն ամենի համար, ինչ դուք չունեք:
Ցանկապատի մյուս կողմում խոտը միշտ ավելի կանաչ է։
12. Դադարեք մտածել վրեժխնդրության մասին։
Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի:
13. Դադարեք անհանգստանալ այն ամենի համար, ինչ կարող էր լինել, բայց չի եղել:
Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
14. Դադարեք մեծ նշանակություն տալ այն բոլոր նյութական բաներին, որոնք դուք ունեք։
Գնահատե՛ք դրանք, բայց դրանցից պաշտամունք մի սարքեք։ Ամեն նյութական կարելի է փոխել։
15. Դադարեք անընդհատ զղջալ ինչ-որ բանի համար:
Դուք չեք կարող փոխել անցյալը:
16. Դադարեք անհանգստանալ այն մասին, թե արդյոք բավական լավն եք, թե ոչ:
Դուք բավական լավն եք:
17. Դադարեք անհանգստանալ այն մարդկանց մասին, ովքեր թքած ունեն ձեզ վրա:
Եթե նրանք կարծում են, որ դուք արժանի չեք նրանց ուշադրությանը, դա նշանակում է միայն մեկ բան՝ նրանք իրենք արժանի չեն ձեր ուշադրությանը։
18. Դադարեք անհանգստանալ անառողջ սննդի ձեր ցանկությունների մասին:
Վերցրեք բլիթ, եթե իսկապես ցանկանում եք:
19. Դադարեք անհանգստանալ, որ այդ անարժանը չի պատասխանում ձեր զանգերին:
Դուք նրանից լավն եք։
20. Դադարեք անհանգստանալ ճիշտ տղամարդ գտնելու մասին:
Նա կհայտնվի ձեր կյանքում հենց այն ժամանակ, երբ դուք պատրաստ լինեք դրան։ Պարզապես հանգստացեք: