fbpx

«Ե՛վ դժոխքը, և՛ դրախտը մարդու հոգում են»: Խորիմաստ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

«Մարդիկ տարօրինակ արարածներ են. նրանք վատ բաներ են անում միմյանց, իսկ ներողություն են խնդրում Աստծուց: Շատերի վզին խաչ է, իսկ հոգիներում... զրո », - Իգոր Սիվոլոբ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգին: Միանշանակ պատասխան չկա: Մարդու հոգևոր աշխարհը աներևակայելի խորն է, բազմակողմանի և մինչև վերջ չբացահայտված։ Մի բան հաստատ է՝ առանց հոգու մարդու մարմինն ընդամենը դատարկ պատյան է։ Մենք ընտրել և Ձեզ ենք ուզում ներկայացնել մեջբերումներ, որոնք ստիպում են ավելի խորը հայացք նետել դեպի ներսդ, գրկել հոգիդ և շնորհակալություն հայտնել նրան…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Եվ տասնյակ մարդիկ, ովքեր ցանկանում էին քո մարմինը, արժանի չեն նրա ճկույթին, ով սիրում էր քո հոգին», – Օմար Խայամ:

«Մարդիկ տարօրինակ արարածներ են. նրանք վատ բաներ են անում միմյանց, իսկ ներողություն են խնդրում Աստծուց: Շատերի վզին խաչ է, իսկ հոգիներում… զրո », – Իգոր Սիվոլոբ:

«Մեծ հոգիները տանջվում են լռության մեջ», – Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր:

«Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը ամեն վատ բան արագ մոռանալու կարողությունն է. չսևեռվել խնդիրների վրա, չապրել վրդովմունքով, չլցվել նյարդայնությամբ, չպահել զայրույթը: Պետք չէ զանազան աղբը քաշել հոգու մեջ », – Բուդդա:

«Ամենակարևորը հոգում կարգուկանոն հաստատելն է։ Հետևում ենք երեք «չ»-ին՝ չբողոքել, չմեղադրել, չարդարանալ, – Ջորջ Բեռնարդ Շոու:

«Հոգու դուռը, ինչպես տան դուռը, պետք է փակ պահել։ Բաց դռնից սառը քամի է փչում, ամեն տեսակ կեղտ է լցվում ու ներս են սողոսկում վատ մտադրություն ունեցող մարդիկ: Իսկ նա, ով շատ է ուզում ներս մտնել, քաղաքավարի կթակի»,- անհայտ հեղինակ։

«Ամենամեծ ատելությունն առաջանում է նրանց հանդեպ, ովքեր կարողացել են դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»,- Էրիխ Մարիա Ռեմարկ։

«Երբեմն փոթորիկները օգտակար են մարդու համար. նրանք մի փոքր կքրքրեն հոգիդ, բայց նաև դուրս կհանեն ամբողջ կեղտը», – Էրսին Թեզջան:

«Մոտ է ոչ թե նա, ում ձեռքով կարող ես հասնել, այլ նա, ում հոգիդ է ձգվում» – Մայր Թերեզա:

«Եթե հոգին ձգվում է դեպի ինչ-որ մեկը, մի դիմադրիր: Նա միակն է, ով հստակ գիտի, թե մեզ ինչ է պետք»,- Էրիխ Մարիա Ռեմարկ։

«Նախքան ձեր հոգին թափելը, համոզվեք, որ «անոթը» չի արտահոսում», – Ջորջ Բեռնարդ Շոու:

«Դու հոգի չունես: Դու հենց հոգին ես: Դու ունես մարմին», – Քլայվ Սթեյփլս Լյուիս:

«Որքան ցածր է մարդ հոգով, այնքան բարձր է քիթը ցցում:
Նա քթով հասնում է այնտեղ, որտեղ հոգին չի հասնում»,- Օմար Խայամ։

«Կան մարդիկ, ովքեր ունեն խորը հոգիներ, ինչպես օվկիանոսը, որտեղ ուզում ես սուզվել: Եվ կան մարդիկ, որոնք նման են ջրափոսերի, որոնցից պետք է խուսափել՝ չկեղտոտվելու համար»,- անհայտ հեղինակ։

«Ես շփվում եմ միայն այն մարդկանց հետ, ում ձգվում է հոգիս: Փողը, արտաքինը, նրանց բնավորությունը ինձ համար նշանակություն չունեն»,- անհայտ հեղինակ։

«Իսկական երջանկությունն այն է, որ ունենաս մեկին, ում առջև դու կարող ես բացել հոգիդ՝ առանց վախենալու, որ քեզ կդավաճանեն և կծաղրեն», – Էրիխ Մարիա Ռեմարկ:

«Ուր էլ որ գնաս, գնա ամբողջ հոգով», – Կոնֆուցիուս:

«Հոգին, ի տարբերություն մտքի, չի մտածում և չի տրամաբանում, նա զգում է և գիտի, հետևաբար չի սխալվում», – Վադիմ Զելանդ:

«Ճամփորդությունը դեպի քո հոգին միակ բանն է, որ կարևոր է: Եվ դու պետք է մենակ գնաս այնտեղ», – Ռեգինա Բրետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 19 assessment, среднее 4.16 из 5 )
MediaMag
«Ե՛վ դժոխքը, և՛ դրախտը մարդու հոգում են»: Խորիմաստ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Բազմագիտության ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր, որոնց կկարողանան պատասխանել գիտունները