Հետազոտության արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր վատ մարդ այս կամ այն կերպ ունի «մութ» անհատականության նշաններ։ Փսիխոպաթները, նարցիսները, էգոիստները, սադիստները և պարզապես չար մարդիկ հակված են իրենց առաջին տեղում դնել ամենավատ տարբերակով:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ինչպես պարզվել է, բոլոր ինը տեսակի «մութ» անհատականություններին միավորում է անհոգի էգոիզմը և այլ մարդկանց իրավունքների լիակատար անտեսումը։ Ընդորում, փսիխոպաթները, նարցիսները և սադիստները իրենց մութ էությունը արտահայտում են փոքր-ինչ տարբեր ձևերով, թեև յուրաքանչյուրն ինչ-որ կերպ արդարացնում է իր անբարոյական վարքը՝ մեղքի զգացումից խուսափելու համար:
Հետազոտության համահեղինակ դոկտոր Ինգո Զեթլերը բացատրում է այսպես կոչված D-գործոնը («D» նշանակում է մութ՝ «dark») հետևյալ կերպ. «Մարդկային անհատականության մութ կողմերն ունեն ընդհանուր հայտարար, այսինքն, ինչպես ինտելեկտի մակարդակի դեպքում, կարելի է ասել, որ դրանք բոլորն ունեն նույն նախատրամադրվածությունը։ Օրինակ, ցանկացած անձի մոտ D-գործոնը կարող է դրսևորվել նարցիսիզմի, փսիխոպաթիայի և բնավորության ցանկացած այլ մութ գծի կամ դրանց համակցության տեսքով: Բայց մութ անհատականությունների տարբեր տեսակների ընդհանուր հայտարարների մեր դասակարգման օգնությամբ շատ հեշտ է որոշել, թե արդյոք ինչ-որ մեկը D-գործոն ունի, թե ոչ: Փաստն այն է, որ D-գործոնը ցույց է տալիս հավանականությունը, որ մարդը դրսևորում է այնպիսի վարքագիծ, որով նա բացահայտում է իր մեկ կամ մի քանի մութ հատկությունները միանգամից:
Զեթլերը մի շարք հետազոտություններ է անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 2500 մարդ։ Հարցվողներից յուրաքանչյուրը պետք է ասեր՝ համաձա՞յն է արդյոք հետևյալ պնդումների հետ.
- «Երբեմն ես պատրաստ եմ մի փոքր տառապել միայն տեսնելու համար, թե ինչպես են ուրիշները ստանում այն, ինչին արժանի են»:
- «Ես գիտեմ, որ ես առանձնահատուկ եմ, քանի որ բոլորն ինձ այդպես են ասում»:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մութ անհատականության հետևյալ գործոնները.
- Էգոիզմ,
- Մաքիավելիզմ,
- Դեմորալիզացիա
- Նարցիսիզմ,
- Հոգեբանական լուսավորություն,
- Փսիխոպաթիա
- Սադիզմ,
- Ինքնասիրահարվածություն
- Չարություն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց հիմքում գործոններից յուրաքանչյուրն ընդհանուր բան ունի մյուս գործոնների հետ:
Տես նաև՝ Հասարակության մութ կողմերը։ Նկարազարդումներ ժամանակակից աշխարհի մասին
D-գործոններից որևէ մեկով օժտված մարդիկ հակված են վարվել այնպես, ինչպես բնորոշ է այլ տեսակի մութ անհատականությունների մեծամասնությանը:
Դոկտոր Զեթլերը պնդում է, որ մենք մշտապես շրջապատված ենք «մութ» գործոնով մարդկանցով. «Դա կարելի է տեսնել կորպորատիվ կամ մասնավոր հատվածում ծայրահեղ դաժանության, կանոնների խախտման, խաբեության և խարդախության դեպքերում: Հետևաբար, անձի D-գործոնի իմացությունը կարող է օգտակար գործիք լինել, օրինակ՝ անձի կողմից հանցագործությունը կրկնելու կամ նրա վարքագծի հետագա վատթարացման հավանականությունը գնահատելու համար»: