Ծերությունն առաջին հերթին գլխում է…
Համարվում է, որ վառ, լիարժեք կյանքը մինչև 40-50 է: Հետո՝ գոյատևում: Թառամելու պրոցես, որում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Իսկ ծերությունը՝ բոլորովին վախեցնում է թուլությամբ ու անզորությամբ։
Մտածողության այս սխալի պատճառով մենք ինքներս ենք մեզնից խլում կյանքի ամենաերջանիկ տարիները:
«Ծերություն գոյություն չունի, քանի դեռ դուք ինքներդ չեք ցանկանում դա», – ասում է նեյրոֆիզիոլոգ Ն. Բեխտերևան:
Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի YouTube-ում մի տեսանյութի՝ հեղինակը նկարահանել էր ծեր տղամարդկանց ու կանանց, ովքեր ժպտում էին տեսախցիկին ու ասում, թե քանի տարեկան են։ Նրանք 95-ից 100 տարեկան էին։ Աչքերիս չէի հավատում՝ պարզ խոսք, պարզ հայացք։ Ինձ թվում էր, որ մարդը այդքան չի ապրում։
Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։
Չինական ասացվածքն ասում է.
«Կյանքի խորամանկությունը նրանում է, որպեսզի մահանաս երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ»:
Երկարակեցությունը միայն առողջ ապրելակերպը և վատ սովորություններից հրաժարվելը չէ։ Դա առաջին հերթին մտածելակերպ է: Այն չի սահմանափակվում միայն լավատեսությամբ, այլ ներառում է ևս մի քանի կարևոր կետեր.
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Լավ հարաբերություններ շրջապատի հետ
Մենք բոլորս ծնվել ենք մեր աստղերի տակ, յուրաքանչյուրն ունի իր խառնվածքը՝ կան հարմարվող մարդիկ, և կան նրանց լրիվ հակադրությունները։ Բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը, նույնիսկ ամենամտերիմների հետ, անհավանական դժվար է։
Չինացիները բացահայտում են գաղտնիքը.
«Մի խոսիր, քանի դեռ դա չի փոխում լռությունը դեպի լավը»:
Դուք կարող եք գովել, աջակցել մարդկանց, հաճոյախոսություններ անել, բայց քննադատելը, ուսուցանելը և ցուցումներ տալը խստիվ արգելված է։ Թույլ տվեք նրանց ձեր կողքին լինել այնպիսին, ինչպիսին որ կան: Եվ հարաբերությունները անմիջապես կբարելավվի:
Ուղղամտությունը վիճելի բնավորության գիծ է: Նախ, մարդը միևնույնն է ամեն ինչ կանի յուրովի։ Երկրորդ, դուք նույնպես կարող եք սխալվել:
«Որքան երկար է լեզուն, այնքան կարճ է կյանքը»։
2. Մթնոլորտը, որ դուք ստեղծում եք
«Խրճիթը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ ձանձրանում են»:
Հարևանս դժգոհում էր, որ իր երեխաներն ու թոռները շատ հազվադեպ են այցելում իրեն։ Իսկ նա այնքան շատ բան է արել նրանց համար: Կրթության է տվել, բնակարաններ և մեքենաներ է գնել…
Ես մի առիթով ներկա եղա նրա ընտանեկան հավաքույթին. բոլորը լուռ նստած էին՝ վախենալով ավելորդ բառ ասել, որպեսզի նրա նախատինքը կամ զայրույթը չհարուցեն:
Իսկ եթե նրանք ծիծաղեին, բոլորովին այլ ձգող ուժ կլիներ։ Դուք ավելի երկար կապրեք, եթե մարդկանց դուր է գալիս ձեր կողքին լինել։
Կարդացեք նաև՝ Չինական վիշապի 30 խորագույն իմաստություններ
3. Մշտական ինքնակրթություն
«Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորում»:
Ուղեղի մարզումը նույնքան կարևոր է, որքան մկանների մարզումը: Սա հենց այն դեպքն է, երբ դուք օգնելով ձեր տարեց հարազատներին՝ նրանց արջի ծառայություն եք մատուցում։
«Ես արդեն ծեր եմ, ուղեղս չի աշխատում, օգնիր ինձ»,- դստերն ասաց 50-ամյա մի կին։ Եվ նա սկսեց լուծել նրա համար բոլոր հարցերը՝ պատվիրել նրա համար տոմսեր, վճարել բնակարանի կոմունալ վճարումները, նամակներ գրել իշխանություններին, կարգավորել ինտերնետն ու հեռուստատեսությունը, կնքել պայմանագրեր: Ի՜նչ հաճելի է օգնական դուստր ունենալը։
Բայց միևնույն ժամանակ՝ դրանով կինը թուլացրեց սեփական նեյրոնային կապերը, դուրս մնաց կյանքի եռացող հոսքից։
4. Ապրիր այստեղ և հիմա
«Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր: Հաջորդ լավագույն ժամանակը այսօր է»։
Թվում է, թե թուլանալ և վայելել կյանքը: Բայց ոչ բոլորն են դա կարող։ Նրանք սկսում են իրենց գլխում պտտել անցած տարիների իրադարձությունները, ափսոսում բաց թողնված հնարավորությունների համար։
Չինացիները սնահավատ են. նրանք համոզված են, որ մեզ հետ տեղի է ունենում միայն այն, ինչ պետք էր տեղի ունենալ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Կյանքը ճանապարհ է, որը մեզ ինչ-որ բան է սովորեցնում: Իսկ ուրիշներին՝ մեր օրինակով:
Մի մեղադրեք կամ փնովեք ինքներդ ձեզ: Կարևոր չէ, թե ինչ եք արել կամ ինչ չեք արել անցյալում: Փորձեք երջանիկ լինել հիմա՝ ձեր ունեցածով, ձեր շրջապատի հետ։
Ըստ Мадам Хельга-ի նյութերի