fbpx

Ո՞վ է այստեղ գլխավորը. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, ովքեր անընդհատ հրամայում են

Կենդանակերպի այս չորս նշանները միշտ կարծում են, որ իրենք են, որ կան։ Նրանք ուղղակի չեն մտածում, նրանք 100%-ով վստահ են և վարվում են ղեկավարի պես՝ գրեթե բոլորի հետ և ցանկացած հանգամանքներում:

Ամեն անգամ, երբ հավաքվում է ընկերությունը, նրանք անմիջապես սկսում են «ղեկավարել շքերթը»։ Ընդ որում, իրենք են իրենց գերագույն գլխավոր հրամանատար նշանակում և առանց վարանելու։ Նրանք ուղղություններ են տալիս, որոշումներ են կայացնում և վարում են շոուն՝ անկախ նրանից, խնդրել են դա նրանցից, թե ոչ: Ո՞վ է այստեղ գլխավորը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խոյ

Եթե դուք պատրաստվում եք բնության գիրկ մեկնել Խոյի նշանի տակ ծնված մարդու հետ, համողված եղեք՝ «ճամբարի տնօրենը» նա է լինելու: Ընդդիմանալը կամ նրա հետ մրցակցելն իզուր է, միևնույն է, կպարտվեք:

Դուք, իհարկե, կարող եք Ձեր նկատառումներն արտահայտել, և Խոյը ուշադիր դրանք կլսի, սակայն հենց ավարտեք, արագ կապացուցի, թե ձեր գաղափարն ինչու չի աշխատի: Փորձել Խոյին ստիպել ինչ-որ բան անել ոչ այնպես, ինչպես ինքը մտածել է, բացարձակապես անօգուտ զբաղմունք է: Բանն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները միայն մեկ պլան են ընդունում, ու դա իրենց պլանն է:

Բայց եկեք չմոռանանք, որ Խոյը էներգիայով լեցուն, աշխույժ լիդեր է, ով հասնում է իր նպատակին: Ինչ էլ որ լինի, նա իրեն չի կորցնի ու պանիկայի մեջ չի ընկնի, և նույնիսկ երբ բոլորը հանձնվեն, նա կգնա առաջ ու իր հետևից կտանի մարդկանց:

Առյուծ

Կարևորագույն պատճառներից մեկը, համաձայն որի՝ Առյուծին դուր է գալիս գլխավորը լինել, այն է, որ նա տենչում է լինել ուշադրության կենտրոնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կենսականորեն անհրաժեշտ է, որ այդ ուշադրությունը կենտրոնացած լինի իրենց վրա: Առանց ծափահարությունների ու հիացական հայացքների՝ նրանք չեն կարող: Առյուծներին դուր է գալիս, երբ մարդիկ իրենց են դիմում խորհուրդ ստանալու համար կամ խնդրում են բացատրել ինչ-որ բան: Այդ ժամանակ նրանք իրենց կարևոր են զգում: Դա նրանց դուր է գալիս, շոյում ինքնասիրությունը և մոտիվացնում դառնալ ավելի լավը:

Բայց ամեն դեպքում պետք չէ ժխտել Առյուծների հանճարեղ լիդերական հատկություններն ու հեռատեսությունը: Նրանք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ու հասնում հաջողության այն դեպքում, երբ այլ մարդիկ դեռ տատանվում են ու մտածում ինչ անել:

Կարդացեք նաև՝ Ամենաուժեղ անհատները՝ ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց, քանի որ նրանք սովորաբար ավելի շատ գիտելիք ու փորձ են ունենում, քան իրենց շրջապատող այլ մարդիկ: Որպես կանոն՝ նրանք շատ ավելի լավ են գնահատում իրավիճակը տեղում ու ընդունում են իսկապես ճիշտ որոշումներ:

Բնականաբար, այս նշանի ներկայացուցիչներն էլ սխալվում են, ինչպես բոլորը, բայց ոչ հաճախ: Դրա համար էլ Խոյի կողմից փոքր-ինչ հանդգնություն է իրեն որպես առաջնորդ ներկայացնելն Այծեղջյուրի ներկայությամբ:

Հաճախ, լինելով գերարդյունավետ, Այծեղջյուրները, որպես կանոն, նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում ու ինչ-որ բան անում դեռ մինչև այն, երբ բոլորը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչ պետք է անել:

Ցուլ

Ցուլերը գիտեն այն, ինչ գիտեն, ու նրանց ստիպել փոխել իրենց կարծիքն ու ինչ-որ բան նորովի տեսնել, տառացիորեն անհնար է: Փոխարենը ուրիշ մարդկանց պատմում են, թե ինչ ու ինչպես պետք է անեն, ու ինչն են առհասարակ սխալ անում: Այնուամենայնիվ, Ցուլն էներգիայի աղբյուր է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ անչափ գործնական են, երբեք չեն հանձնվում ու վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում, ինչ էլ որ լինի: Նրանց բառապաշարում «անհնար է» բառը չկա, և դրա մեջ է նրանց ահռելի առավելությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
Ո՞վ է այստեղ գլխավորը. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, ովքեր անընդհատ հրամայում են
TOYOTA C-HR-ի երջանիկ շահողները