fbpx

5 նշան, որ դուք երբեք հարուստ չեք լինի

Մենք կազմել ենք ստուգաթերթ: Վատ սովորություններ, որոնք խանգարում են ձեզ հարստանալ: Ստուգեք և փորձեք ազատվել դրանցից:

Առաջին նշան. Դուք տարված եք խնայողություններով

Սուպերմարկետում զեղչեր փնտրելու վրա ծախսված ժամանակը կարող է ավելի լավ օգտագործվել: Օրինակ, փորձել կողմնակի եկամուտ գտնել կամ ուղարկել ռեզյումե ավելի բարձր աշխատավարձով պաշտոնի համար:

Երկրորդ նշան. Դուք չունեք ֆինանսական նպատակ

Փողերի չմտածված վատնումն անցողիկ ցանկությունների վրա բյուջեի լուրջ թշնամին է: Հարուստ մարդը միշտ նպատակ ունի՝ տուն գնել, վերանորոգել, մեքենա փոխել, և նա ամեն գնով գնում է դրան:

Կարդացեք նաև՝ 4 քայլ փողը ձեր կյանք բերելու համար

Երրորդ նշան. Դուք գնում եք այնպիսի բաներ, որոնք ձեզ չեք կարող թույլ տալ

Վերջե՞րս եք գնել ձեր ամբողջ աշխատավարձով վերջին iPhone-ը: Վատ նորություն՝ հաստատ միլիոնատեր չեք դառնա։ Հեռատես մարդիկ նախ հարստանում են, դրանից հետո միայն մեքենաներ, անշարժ գույք ու տեխնիկա են գնում։

Չորորդ նշան . Դուք պարտք եք վերցնում

Որն այնուհետև պետք է վերադարձնել՝ անվստահելի անձ չհամարվելու համար։ Այս մոտեցումը հաստատ չի օգնի ձեզ հարստանալ, ուստի հնարավորության դեպքում խուսափեք դրանից։

Հինգերորդ նշան. Դուք ռիսկի չեք դիմում

Իսկ ով ռիսկի չի դիմում, ինչպես գիտեք, շամպայն չի խմում ու չի հարստանում։ Ի՞նչ եք կարծում, Մարկ Ցուկերբերգի համար հե՞շտ էր միլիարդատեր դառնալը։ Ոչ, բայց նա դուրս եկավ իր հարմարավետության գոտուց և հարստություն վաստակեց: Մի վախեցեք ռիսկային որոշումներ կայացնելուց, դրանք սովորաբար արդյունք են տալիս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
5 նշան, որ դուք երբեք հարուստ չեք լինի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը