Դուք նկատե՞լ եք․․․ Հենց սկսում ես հանդիպել ինչ-որ մեկի հետ, ինչպես են մյուս տղամարդիկ անմիջապես սկսում փորձել գրավել ուշադրությունդ: Ինչո՞ւ ձեզ սկսեցին նկատել հիմա և ոչ մեկ ամիս առաջ։ Իրականում սրա համար բավականին տրամաբանական բացատրություններ կան։
1. Դուք ավելի վստահ եք հարաբերություններում
Սկսենք ակնհայտից. դուք արդեն գնահատվել եք մեկ տղամարդու կողմից և ձեզ առանձնահատուկ/ցանկալի/գեղեցիկ եք զգում: Վստահությունը բացում է ձեր առջև ծանոթությունների աշխարհը: Դուք ավելի վստահ եք զրույցներում և նոր մարդկանց հետ հանդիպելիս (թեև ոչ պոտենցիալ հարաբերությունների համար): Դուք չեք վախենում մերժվելուց, քանի որ այլևս ռոմանտիկ ծանոթության նպատակ չեք հետապնդում։
2. Դուք էմոցիոնալ առումով ամբողջական եք
Տղամարդկանց համար սա գլխավոր կետերից մեկն է՝ նրանից ոչինչ չպահանջել կամ սպասել։ Երբ ձեր հուզական կարիքներն արդեն բավարարված են ինչ-որ տղամարդու կողմից, դուք այլ տղամարդկանցից ոչինչ չեք սպասում կամ պահանջում: Դրա համար էլ դուք նրանց ավելի գրավիչ եք թվում։ Նույն պատճառով կանանց ավելի շատ են գրավում սեքսով չտարված տղամարդիկ։
3. Հավանաբար սկսել եք շփվել մեծ թվով տղամարդկանց հետ
Տղամարդիկ սովորաբար ունենում են տղամարդ ընկերներ: Եթե նրանք գալիս են ձեր տուն, կամ դուք պարզապես հանդիպում եք միասին, դուք բնականաբար ավելի շատ տղամարդկային ուշադրության եք արժանանում, քան այն ժամանակ, երբ մենակ էիք:
Կարդացեք նաև՝ Ինչից է, որ հաճախ գեղեցիկ կանայք հաջողակ չեն սիրային հարաբերություններում. 5 պատճառ
4. Դուք հավանաբար ավելի քիչ ցինիկ եք դարձել
Սովորաբար միայնակ աղջիկները սիրում են խոսել այն մասին, որ «բոլոր տղամարդիկ էլ նույնն են (վատն են, տականք են և այլն)»։ Բայց երբ աղջիկները հարաբերությունների մեջ են, նրանք հազվադեպ են քննարկում դա, ինչը նշանակում է, որ նրանք ավելի քիչ ցինիկ են տրամադրված արական սեռի նկատմամբ:
5. Ուրիշինը միշտ ավելի քաղցր է
Սա նաև կոչվում է «խաղալիքի տեսություն», և մենք դա գիտենք մանկուց: Երբ ինչ-որ մեկը վերցնում է մի խաղալիք, որի հետ մենք չենք խաղացել, մեզ էլ հանկարծ այն պետք է դառնում: Երբ ինչ-որ տղամարդ քեզ համարում է յուրահատուկ, որպեսզի հանդիպի քեզ հետ, հանկարծ ուրիշները նույնպես հետաքրքրվում են քեզանով:
6. Ալֆա մարտահրավեր
Մենք բնազդով կենդանիներ ենք, ինչ էլ ուզում եք ասեք: Եվ ուր էլ որ նայեք, սեռական էներգիան առաջնորդում է մեր կյանքը: Տղամարդը ձեր հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, երբ դուք հարաբերությունների մեջ եք, ոչ թե այն պատճառով, որ նա հետաքրքրված է ձեզանով, այլ այն պատճառով, որ նրան հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք դուք կդավաճանեք ձեր տղամարդուն իր հետ, ինչը կվկայեր իր գերազանցությունը: Սա նրա համար մարտահրավեր է, ոչ թե ձեզ ցանկանալու դրսևորում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
7. Դուք պարզապես սկսել եք ավելի շատ նկատել ուրիշների ուշադրությունը, քանի որ այժմ ունեք սահմանափակումներ
Ինչպես ասում են՝ օտար խոտն ավելի կանաչ է։ Հիմա համեմատելու բան ունեք, դրա համար էլ համեմատում եք։ Առաջ ուղղակի մաղում ու մոռանում էիք։