Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 14-ից 20-ը.
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին կցանկանա իսկական տոն կազմակերպել ձեզ համար: Դժվար է ասել` որքանով դա նրան կհաջողվի, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է ամեն ինչ անել ձեզ համար, արժանի է գովասանքի:
ՑԼԵՐ
Ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ բացատրելը, որ նա ձեզ շատ է սիրում և գնահատում: Սակայն անկեղծ ասած` դրա համար բացատրություններ էլ պետք չեն: Նայեք նրա աչքերի մեջ և ամեն ինչ կհասկանաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք կարող եք ձեր սիրելիին ներկայացնել ձեր մտքերը, բայց հնարավոր է` նա դրանք այնդքան էլ չկարևորի: Պետք չէ նեղանալ նրանից, նա դա ձեզ նեղացնելու համար չի անի: Պարզապես, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նա ստիպված է այդպես վարվում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին չի հսկի ձեր յուրաքանչյուր քայլը: Դուք կարող եք ապացուցել, որ ինքնուրույն մարդ եք և կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա նրա մոտ հարգանք կառաջացնի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք չեք ցանկանա խոսել որևիցե թեմայի շուրջ, սակայն ձեր սիրելին անընդհատ կշոշափի այն: Միակ ելքը նրան ասելն է, որ թեման ձեզ տհաճություն է պատճառում: Նա պարտավոր է հասկանալ ձեզ, եթե սիրում է:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք լինել խելամիտ և հասկացող: Ձեր աջակցությունը շատ է պետք ձեր սիրելիին: Այնպես է ստացվել, որ դուք այժմ նրա կյանքի այն եզակի մարդկանցից եք, որի վրա նա կարող է հույս դնել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե ձեր և ձեր սիրելիի կյանքում կան խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ պետք է փախչեք դրանցից: Դա լուծում չէ: Ընդհակառակը` փախուստ միշտ նոր անախորժություններ է առաջացնում:
ԿԱՐԻՃՆԵՐ
Լավ կանեք ավելի շատ տեղեկություն հավաքեք ձեր սիրելիի մասին: Անգամ եթե նրա կենսագրությունն ամենահետաքրքիր չէ տիեզերքում, լավ կլինի այն ուսումնասիրեք, որ հետո ճիշտ պահին փայլեք ձեր գիտելիքներով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ համոզել, որ նա ազատ մարդ է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Հավատացեք` այն որ դուք նրա մասին հոգ եք տանում, նա շատ գնահատում է, սակայն երբեմն մարդկանց պետք է թողնել ազատ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Անկախ ամեն ինչից` ժպտացեք և լավատես եղեք: Ձեր սիրելին և մյուսները կգնահատեն ձեր այդ վերաբերմունքը և ավելորդ հարցեչ չեն տա, որոնք կարող են ձեզ նյարդայնացնել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք մտերիմներից մեկի հետ կցանկանաք խոսել ձեր և ձեր սիրելիի հարաբերությունների մասին: Չգիտես ինչու` նրա հետ խոսելը շատ կարևո է կլինի: Աշխատեք նրա խորհոււրդները կիրառել նաև կյանքում:
ՁԿՆԵՐ
Լավ կանեք սիրելիին օգնեք կենցաղային հարցերում` մաքրություն անելիս կամ խոհանոցում: Հավատացեք ձեր ջանքերը իզուր չեն լինի և նա կգնահատի դրանք:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE