«Համառությունը թույլ չի տալիս ինձ փոքրոգություն դրսևորել, երբ դա ուրիշներն են ուզում։ Երբ փորձում են ինձ վախեցնել, ես ավելի անհնազանդ եմ դառնում:» – Ջեյն Օսթին
Եկեք պարզենք կենդանակերպի ամենահզոր նշանների ուժեղ կողմերը:
Խոյ
Կենդանակերպի ամենահզոր նշաններից մեկը Խոյն է։ Էներգիայով և խանդավառությամբ լի Խոյերը աներևակայելի ակտիվ են և սիրում են ուսումնասիրել աշխարհը: Սրանք ծնված առաջնորդներ են՝ աննկուն ոգով։ Նրանք ուշադրություն չեն դարձնում այն դժվարություններին, որոնք կանգնած են իրենց ճանապարհին։ Սա նրանց լիովին անկախ է դարձնում և վստահություն է հաղորդում իրենց պաշտպանելու ունակությանը:
Նաև Խոյերը իմպուլսիվ են ու ըմբոստ: Նրանք անկեղծ ու շիտակ են, ինչի պատճառով էլ բավականաչափ թշնամիներ ունեն իրենց կյանքում։ Նրանց համառ էությունը Խոյերին թույլ չի տալիս ենթարկվել ուրիշների համոզմունքներին:
Նման անհատների գաղտնի ուժը նրանց առաջնորդելու ունակությունների, անվախության և էնտուզիազմի մեջ է:
Խոյ Աստղերը.
Լեդի Գագա,
Ռոբերտ Դաունի կրտսեր,
Չարլի Չապլին,
Մայա Անջելոու,
Վինսենթ վան Գոգ,
Լեոնարդո դա Վինչի,
Էմմա Ուոթսոն,
Ջեքի Չան:
Կարիճ
Բոլոր Կարիճները ի ծնե շատ ուժեղ բնավորություն ունեն։ Ակտիվությունն այն է, ինչը նրանց առանձնացնում է բոլորից, հատկապես էմոցիոնալ առումով: Նրանք այն տեսակը չեն, որ բավարարվեն ավելի քչով, քան կցանկանային: Կարիճները շատ քննադատական են և երբեմն կարող են կոպիտ լինել: Սրա պատճառով նրանց հետ հաճախ շատ դժվար է: Ինչ վերաբերում է ռոմանտիկ հարաբերություններին, ապա Կարիճները հաստատակամ են և չափազանց հավատարիմ են իրենց զուգընկերոջը: Այս նշանի տակ ծնվածների գաղտնի ուժը կայանում է նրանց նպատակներին հասնելու վճռականության, հետևողականության և կարողության մեջ:
Կարիճ աստղերը․
Պաբլո Պիկասո,
Ջուլիա Ռոբերթս,
Քեթի Փերի,
Մեթյու Մակքոնահի,
Դեմմի Մուր:
Տես նաև՝ Հոգեբանորեն 6 ամենաուժեղ կենդանակերպի նշանները, որոնք կարող են հաղթահարել ցանկացած բան
3. Խեցգետին
Խեցգետինները հայտնի են զգայուն և զգացմունքային լինելու համար, սակայն այս հատկությունները չպետք է ընկալվեն որպես խոցելիության կամ թուլության նշաններ: Խեցգետինը ուժեղ է և համառ: Նա կարողանում է ապահովել իրեն, հետևաբար՝ շատ հավակնոտ է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։ Սիրո հարցում Խեցգետիններն անհավանական պահանջկոտ են և հպարտանում են իրենց անկեղծությամբ, ինչը երբեմն ստիպում է ուրիշներին տառապել: Խեցգետնի գաղտնի ուժը նրա ինքնավստահությունն է։
Խեցգետին աստղերը.
Հուլիոս Կեսար,
Դիանա, Ուելսի արքայադուստր,
Նելսոն Մանդելա,
Ռոբին Ուիլյամս,
Թոմ Հենքս,
Լիոնել Մեսսի,
Պատրիկ Ստյուարտ:
Առյուծ
Հմայիչ և սիրող Առյուծը ջունգլիների արքան է: Այս մարդիկ չեն վախենում դժվար իրավիճակներից և միշտ ունեն դրանց դեմ պայքարի ծրագիր։
Սակայն նրանց ուժը հպարտության, երբեմն էլ կոպտության պատճառ է դառնում։
Առյուծի գաղտնի ուժը նրա խարիզմայի մեջ է։
Առյուծ աստղերը.
Դենիել Ռեդքլիֆ,
Ջենիֆեր Լոպես,
Բարաք Օբամա,
Քրիս Հեմսվորթ,
Ջ.Կ. Ռոուլինգ,
Հոլլի Բերի,
Բեն Աֆլեք,
Մադոննա: