Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը.
ԽՈՅԵՐ
Անձնական կյանքում շատ պատասխանատու ժամանակաշրջան կլինի: Պետք է միանգամայն լուրջ վերաբերել այն ամենին, ինչ տեղի կունենա ձեր և ձեր սիրելիի միջև:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին ձեզ համար իսկական տոն կկազամկերպի, անգամ եթե դրա համար որևէ առիթ չլինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Բավականին հետաքրքիր ժամանց անցկացնելու առաջարկ կստանաք և ստիպված կլինեք ընտրություն կատարել` ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, թե մեկ այլ տեղ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերը ձեր սիրելիին խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ, անգամ եթե նա դեռ չի հասկանում, թե որքան արժեքավոր կլինի դա իր համար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Չմոռանաք շնորհակալություն հայտնել ձեր սիրելիին այն ամենի համար, ինչ նա արել է ձեզ համար: Իսկ նա քիչ բան չի արել:
ԿՈՒՅՍԵՐ
Ամեն ինչ կուրախացնի ձեզ` սկսած եղանակից, վերջացրած` սիրած մարդու հայացքով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի ինչ-որ քայլի դիմել, և դուք ստիպված կլինեք ինքներդ դրդել նրան:
ԿԱՐԻՃՆԵՐ
Դուք պետք է հետևեք ինքներդ ձեզ և վերահսկեք ձեր ամեն մի քայլը, հակառակ դեպքում` ձեր փոխարեն դա կանի սիրելին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին չի ասի այն, ինչ մտածում է, թեև ժամանակ առ ժամանակ նրա մտքերն ու խոսքերը կհամընկնեն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք կարող եք վիրավորվել սիրելիից` ձեր ծնողների կամ ընկերների հանդեպ նրա ոչ հարիր պահվածքի համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին ձեզ հետ կխոսի սրտատրոփ մի թեմայի շուրջ, որը ձեր հոգում բույն կդնի:
ՁԿՆԵՐ
Սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ իր հումորի զգացողությունը, սակայն միշտ չէ, որ այն, ինչ նա կասի, իսկապես ծիծաղելի կլինի:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE