Կենդանակերպի որոշ նշաններ հատկապես էմոցիոնալ են։ Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ դուք վերահսկում եք ձեր էմոցիաները։ Իսկ եթե էմոցիոնալ տատանումները սկսում են բացասաբար ազդել ձեր և ձեր շրջապատի կյանքի վրա, ապա ժամանակն է ինչ-որ բան փոխելու:
Ահա կենդանակերպի հինգ ամենաիմպուլսիվ նշանները.
Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները հաճախ են անում չմտածված գործողություններ։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ Խոյերը, կատաղի կերպով ձգտելով հասնել ավելի ու ավելի շատ նոր նպատակների, չափից դուրս իմպուլսիվ են։
Նրանք գլխով ընկղմվում են ցանկացած գործի մեջ, որով զբաղված են: Դա կարող է լինել աշխատանք, հոբբի կամ նույնիսկ պարզապես վիճաբանություն ինչ-որ մեկի հետ: Այս նշանի ներկայացուցիչներին կառավարում է Մարսը` վճռականության և էներգիայի մոլորակը, որը միևնույն ժամանակ խրախուսում է Խոյին ընկնել իրական հիստերիայի մեջ, երբ նա չի կարողանում հասնել իր նպատակին:
Բայց որքան էլ հիմար լինեն նրա գործողությունները, նա միշտ ձգտում է ուղղել դրանք։ Թեև ավելի լավ է, այնուամենայնիվ, դրանք ընդհանրապես չանել։ Իսկ դրա համար պարզապես անհրաժեշտ է մի փոքր դադար վերցնել, խորը շունչ քաշել և հանգստանալ։ Դա կօգնի Խոյերին սառչել ու ավելի ռացիոնալ մտածել իրավիճակի մասին։ Ի վերջո նա միայն կուրախանա իր հեռատեսությամբ։
Խեցգետին
Բոլորը գիտեն, որ Խեցգետինը բնութագրվում է տրամադրության հանկարծակի փոփոխություններով և բարձր զգայունությամբ: Ամենևին էլ զարմանալի չէ, որ Խեցգետիններն իրենց նուրբ հոգեկան կերտվածքով այդքան դժվարությամբ են գլուխ հանում էմոցիաներից, հատկապես, երբ իրենց դավաճանում են։
Ինչպես Ջրի մյուս բոլոր նշանները, Խեցգետիններն էլ սիրում են թաքնվել արտաքին աշխարհից իրենց պատյանում այն պահերին, երբ անհարմարություն են զգում: Նրանց համար ընդամենը մի պահ է պահանջվում ընկերական շփումից անցնել ինտրովերտի սառը բարկության, ինչը ստիպում է նրանց շրջապատող մարդկանց տարակուսանքի զգացում ունենալ:
Գլխով իրենց էմոցիաների մեջ ընկղմվելու բնական հակվածության դեմ պայքարելու համար Խեցգետինը պետք է սովորի ներել, ինչպես նաև չափազանց քննադատական չլինել իր անձի նկատմամբ: Սովորաբար կյանքը հեռու է իդեալական լինելուց, այնպես որ մի նախատեք ինքներդ ձեզ, որ չեք կարող վերահսկել ձեր շուրջը գտնվող ամեն ինչ:
Կարիճ
Կարիճը, թերևս, կենդանակերպի ամենաէմոցիոնալ անկանխատեսելի նշանն է: Բացի այդ, նա սիրում է բոլոր վիրավորանքներին պատասխանել վրեժխնդրությամբ։ Նա հայտնի է նաև նրանով, որ ընկերությունից մինչև դավաճանություն տարածությունը բառացիորեն մեկ քայլով է անցնում։ Եվ այս ամենի մեղավորը նրա զգայուն էությունն է։
Կարիճը կարող է իրեն մանիպուլյատորի պես պահել, բայց իրականում նրա գործողությունները հաճախ պայմանավորված են էմոցիաներով, որոնք բխում են ոչ թե չարությունից, այլ անինքնավստահությունից, ինչը մյուսները կարող են չհասկանալ:
Այս նշանի ներկայացուցչի համար ուրիշների հետ չվիճելու համար ավելի լավ է էներգիան ուղղել ինչ-որ օգտակար գործի։ Զայրանալու և վրեժխնդիր լինելու փոխարեն ավելի լավ է մի քայլ հետ գնալ։ Սա կօգնի ձեզ չանել այն հիմարությունները, որոնց համար հետո կզղջաք։ Հանգստության վերադարձից հետո դուք կկարողանաք իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից։
Աղեղնավոր
Ինչպես Խոյը, այնպես էլ Աղեղնավորը պարզապես չի կարողանում տեղում նստել, անընդհատ ինչ-որ տեղ առաջ է շտապում։ Այսինքն՝ նա ինչ-որ բան է անում, հետո միայն մտածում իր արածի մասին։
Սա ինտրիգային բնույթ է: Աղեղնավորին կառավարում է Յուպիտերը՝ աճի մոլորակը, ուստի տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ երբեմն նա կտրուկ արագանում է ժամում մինչև 100 կիլոմետր արագություն: Հենց այդ պատճառով էլ կարծիք է ձևավորվել, որ Աղեղնավորները էմոցիոնալ անհավասարակշռված անհատականություններ են։
Յուպիտերի հովանավորյալը հաճախ լինում է ցրված, իսկ երբեմն էլ նրա մեջ ամեն ինչ այստեղ և հիմա ստանալու ցանկություն է արթնանում: Բայց նրա գործողություններն ու ծրագրերը նպատակասլաց չեն:
Իհարկե, ամենևին էլ վատ չէ, որ Աղեղնավորները արագաշարժ մարդիկ են, բայց, այնուամենայնիվ, երբեմն պետք է կարողանալ կյանքը դանդաղեցնել։ Ինքնավերլուծության միջոցով Աղեղնավորներն ավելի գիտակցված կդարձնեն իրենց կյանքը և անընդհատ վազելու փոխարեն՝ կսովորեն պատասխանատվություն ստանձնել իրենց էմոցիաների համար:
Ձկներ
Ձկները հայտնի երազողներ և միստիկներ են: Բացի այդ, նրանք էմոցիոնալ բնույթ ունեցող մարդիկ են, որոնք կարծես թե ամեն վայրկյան փոխում են իրենց տրամադրությունը։
Ձկներին դուր է գալիս ապրել իրենց երևակայական աշխարհում, որը իրենք են հորինել։ Նրանք նախընտրում են առանձնապես կապված չլինել ո՛չ մարդկանց, ո՛չ վայրերի հետ, ինչով էլ բացատրվում է նրանց անկանխատեսելի պահվածքը։ Բնավորության այս փոփոխականությունը թույլ է տալիս նրանց լողալ սեփական էմոցիաների միջով մինչև խորքերը:
Որպեսզի չկորցնեն կողմնորոշիչը իրենց բուռն էմոցիաների ծովում, Ձկները պետք է կենտրոնանան ներքին վերականգնման վրա: Սա կօգնի նրանց սովորել ավելի լավ հասկանալ սեփական զգացմունքները: Օրինակ, նրանք կարող են սկսել այցելել թերապևտի կամ սկսել օրագիր պահել: Ամեն դեպքում, դա կօգնի նրանց նայել իրենց վախերի աչքերին և վերահսկել իրենց կյանքը: