fbpx

Պառկել անկողնում և լսել անձրևի ձայնը. կյանքի 27 ուրախություն

Եղեք երջանիկ այսօր և այստեղ:

Ամեն օր երջանիկ լինելու պարզ միջոց է փոքրիկ բաները նկատելը, դրանցից հաճույք ստանալը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարելի է ինչ-որ բան ավելացնել կամ հանել… Կարևորը՝ լինել երջանիկ այստեղ, այսօր:

  1. Պառկել քնելու թարմ սավանով:
  2. Փռշտալ երեք կամ ավելի անգամ անընդմեջ։
  3. Կախել և խաղացնել ոտքերը ջրի մեջ:
  4. Սայթաքել և չընկնել:
  5. Զգալ ավազը ոտքի մատների միջև:
  6. SMS, որին սպասում էիք:
  7. Արթնանալ շատ իրատեսական մղձավանջից և գիտակցել, որ դա պարզապես երազ էր:
  8. Կծել կարկանդակը (բրդուճը / էկլերը) այն կողմից, որտեղ միջուկն է:
  9. Ամբողջ օրը ոտքի վրա մնալուց հետո նստել բազմոցին։
  10. Պոկել բոլորովին նոր էլեկտրոնային գաջեթների էկրանից պաշտպանիչ շերտը։
  11. Երբ տոնդ շնորհավորում են անծանոթ մարդիկ։
  12. Գտնել պահված գումար, որի մասին արդեն մոռացել էիք:
  13. Երբ սառը մահճակալը, որի մեջ սուզվել ես, վերջապես տաքանում է:
  14. Պատահաբար ճշգրիտ մուտքագրել հին և վաղուց մոռացված գաղտնաբառը:
  15. Տոնական օրերից մնացած բարիքներով լի սառնարան։
  16. Հեռվից ինչ-որ բան գցել հենց աղբամանի մեջ։
  17. Զգալ, որ մի գրքում, որն արդեն շատ ես սիրում, դեռ շատ չընթերցված էջեր են մնացել։
  18. Շրջել բարձը դեպի սառը կողմը:
  19. Լաց լինել ծիծաղից:
  20. Հագնել այն, ինչ նոր եք գնել:
  21. Զարթուցիչից մեկ ժամ առաջ արթնանալ և հասկանալ, որ դեռ շատ ժամանակ կա և նորից քնել։
  22. Պատահաբար ինչ-որ տեղ հանդիպել բույր մանկությունից:
  23. Նորից ու նորից լսել մի երգ, որը վերջերս հավանել եք:
  24. Երաժշտություն լսելուց փշաքաղվել:
  25. Երբ կարողանում ես մածուկի վերջին բաժինը հանել անհույս պարկուճից։
  26. Նորից բացել և դիտել մանկությանդ խաղալիքներով և իրերով տուփը:
  27. Անկողնում պառկած լսել տանիքին կամ պատուհանագոգին թմբկահարող հորդառատ անձրևի կաթիլներին․․․

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Պառկել անկողնում և լսել անձրևի ձայնը. կյանքի 27 ուրախություն
HP-ն ստեղծել է համակարգիչ, որին հարկավոր չէ ստեղնաշար և մկնիկ (+վիդեո)