fbpx

Կյանքի 15 դասեր, որոնք ես սովորել եմ 50 տարեկանում (և չէի հավատա 20-ում)

Գործեք լավ արարքներ՝ հենց այնպես։ Հաճոյախոսություններ արեք: Լավ մարդիկ ավելի երկար են ապրում, քան վատ մարդիկ:

1. Եղեք բարի։ Բարի (կամ գոնե քաղաքավարի) լինելու առավելությունները շատ ավելին են, քան այն ջանքերը, որոնք դուք ներդրում եք նրանց համար: Գործեք լավ արարքներ՝ հենց այնպես։ Հաճոյախոսություններ արեք:

Լավ մարդիկ ավելի երկար են ապրում, քան վատ մարդիկ:

2. Ես ինձ շատ ավելի լավ եմ ճանաչում, քան որևիցե մեկը: Ես թույլ չեմ տալիս, որ ուրիշների կարծիքները որոշեն իմ գործողությունները, հագուստի նախասիրությունները և իմ կարծիքը:

Ուրիշների կարծիքները պարզապես խորհուրդ են: Օգտվեք դրանցից կամ… մի օգտվեք դրանցից:

3. Շրջապատի մարդիկ նույնպես ունեն իրենց անհանգստությունները։ Նրանք, ինչպես դուք, անինքնավստահ են: Պարզապես որոշ մարդիկ ավելի լավ են թաքցնում դա, քան դուք: Այստեղ ամենևին կարևոր չէ, որ ինչ-որ մեկը ձեզնից ավելի խելացի է կամ լավը։

4. Ծիծաղեք ձեր սխալների վրա։ Սխալվե՞լ եք։ Պարզապես ձևացրեք, որ «սայթաքել եք և ընկել»: Իմաստն այն է, որ կարողանաք ծիծաղել այդ սխալի վրա։ Մյուս մարդիկ (և դուք) շատ ավելի արագ կմոռանան կատարվածի մասին, եթե դուք պարզապես չսևեռվեք դրա վրա:

Բոլորն էլ հիմար սխալներ են թույլ տալիս։ Բացարձակապես բոլորը: Դուք միակը չեք, ով դա անում է: Դուք այս աշխարհի ամենամեծ հիմարը չեք: Շատ խիստ մի եղեք ինքներդ ձեզ հետ:

5. Շրջապատին հարմարվելու անհրաժեշտությունը չափազանցված է: Մնա ինչպիսին կաս: Ինքնավստահությունը ձեզ ավելի գրավիչ է դարձնում սեքսուալ առումով: Բացի դրանից, մեծ առաջնորդները հաջողության են հասել բոլորովին ոչ այն պատճառով, որ հետևել են բոլորին:

6. Նույնիսկ հանուն երեխաների, մի մնացեք վատ հարաբերությունների մեջ։ Ավելի հաճախ երեխաները սկսում են բարգավաճել միայն այն ժամանակ, երբ նրանց վրա չեն ազդում ծնողների միջև անառողջ հարաբերությունները:

7. Իրերը՝ ընդամենը իրեր են: Իհարկե, իրերը կոտրվում են: Երբեմն դրանք պատահաբար կոտրում են այն մարդիկ, ում սիրում եք: Դա նյարդայնացնում է: Այնուամենայնիվ, վնասված իրերը կարող են փոխարինվել նորերով: Բառերն այդպես չեն աշխատում: Դուք երբեք չեք կարողանա ջնջել սիրելիի հիշողությունից (ով ինչ-որ բան կոտրել է) այն բոլոր վիրավորական խոսքերը, որոնք դուք ասել եք նրան: Իրերն այնքան կարևոր չեն, որքան այն մարդիկ, ում սիրում եք:

8. Շատ հնարավոր է, որ դուք ավելի խելացի եք, քան կարծում եք:

9. Մի՛ դատեք և մի՛ դատապարտեք։ Դուք չգիտեք ամբողջ պատմությունը: Կինը, ով մեքենայով մեծ արագությամբ սլանում էր ճանապարհով (իսկ հետևի նստատեղին նստած էր չամրակապված երեխա), ամենայն հավանականությամբ, շտապում է հիվանդանոց, որտեղ իր մտերիմ մարդկանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այն մեծ երեխան, ով հիստերիկ նոպայի մեջ է խանութում, հնարավոր է, որ ծնվել է աուտիզմով: Եվ նրա մոտ նոպա է, որը նրան այնքան դուր չի գալիս, որքան ձեզ: Բիկինիով գեր կինը, շատ հնարավոր է, վերջերս է նիհարել 100 կիլոգրամով։ Նա աներևակայելի հպարտ է իր նվաճումով: Մի ամաչեցրեք մարդկանց իրենց գիրության և այլ թերությունների համար: Մենք բոլորս ինչ-որ առումով անկատար ենք:

10. Մի ճնշեք ձեր ներքին երեխային։ Պարեք: Երգեք։ Ցատկեք: Պատմեք հիմար անեկդոտներ (միայն ոչ այն մարդկանց, ում ընդհանրապես չգիտեք): Ցատկոտեք բատուտի վրա: Ահա հասուն տարիքի առավելությունները: 20 տարեկանում մենք հաճախ ենք լսում, որ արդեն «չափազանց մեծ ենք» ինչ-որ բան անելու համար: Երբ 50 տարեկան մարդը նման բաներ է անում, դա սրամիտ է թվում: Եթե ​​ինչ-որ մեկին դա հիմարություն է թվում, ապա դա նրա խնդիրն է: (Կարող եք մի անգամ էլ վերադառնալ թիվ 2 կետին):

11. Կարևոր որոշումներ մի կայացրեք միայն մեկ ուրիշին հաճոյանալու համար: Հնարավոր է ծնողներդ ուզում են, որ համալսարան ընդունվեք, իսկ դուք ուզում եք արհեստագործական ուսումնարան գնալ՝ ավտոմեխանիկ դառնալու համար: Ինչո՞ւ։ Որովհետև դա ձեզ ամենահոգեհարազատ մասնագիտությունն է:

Գուցե ծնողներդ ընդհանրապես չեն ուզում, որ դուք համալսարան ընդունվեք, բայց դուք իսկապես ուզում եք իրավաբան դառնալ։ Ապրեք ձեր կյանքով: Աշխարհին պետք են և՛ լավ ավտոմեխանիկներ, և՛ լավ իրավաբաններ: Ամեն ինչ կդասավորվի։

12. Մի մեղադրեք ինքներդ ձեզ ձեր բացթողումների համար: Ամեն ինչ արեք սխալները շտկելու և առաջ շարժվելու համար: Մեղքի զգացումը լավ դրդապատճառ է միայն այն դեպքում, եթե հետագայում ամեն ինչ ճիշտ անեք: Եթե ​​չափն անցնեք, ապա մեղքի զգացումը կվերափոխվի ամոթի: Ամոթը թունավորում է, ուտում է մեզ ներսից: Նույնը կարելի է ասել անհանգստության մասին։

13. Վայելեք կյանքը։ Դադար վերցրեք միայն այն բանի համար, որպեսզի վայելելք ծաղիկների բույրը: Չեմ կատակում: Հետաքրքրասեր եղեք։ Ժպտացեք անծանոթներին և նկատեք, թե ինչպես են նրանք ժպտում ձեզ: Զվարճացեք:

14. Կյանքն իսկապես շատ ու շատ արագ է հոսում։ Ապրեք ամեն օր այնպես, որ ճանապարհի վերջում կարողանաք հետ նայել և տեսնել, թե որքան հիանալի է եղել ձեր կյանքը: Ապրեք այնպես, որ հետ նայելով չզղջաք արածի կամ չարածի համար։

15. 50-ից հետո կյանքը միայն լավանում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.27 из 5 )
MediaMag
Կյանքի 15 դասեր, որոնք ես սովորել եմ 50 տարեկանում (և չէի հավատա 20-ում)
Մադրիդի Ռեալը գլխավորեց ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը