Երբ Լոնդոնում գողացան նրա ողջ զարդերը, Սոֆի Լորենը, ցնորված ու հուսահատ, նստեց անկողնու վրա և սկսեց նայել զարդասեղանին։
Նրա կողքին նստած Վիտորիո Դե Սիկան ասաց.
Դոննա Սոֆի, մի վատնիր արցունքներդ։ Մենք երկու նեապոլցիներ ենք՝ ծնված աղքատության մեջ։ Փողը գալիս ու գնում է: Մտածեք, թե ինչքան եմ ես կորցնում կազինոյում»։
Նա պատասխանեց.
«Ինչի՞ մասին ես խոսում, Վիտո։ Չեմ հասկանում։ Այդ զարդերը իմ մի մասնիկն էին»։
«Սոֆի, լսիր,- ասաց նա,- երբեք մի լացիր մի բանի համար, ինչը չի կարող լացել քեզ համար»: