fbpx

Սիրո հարցում անհաջողակ Կենդանակերպի նշանները

Կենդանակերպի որոշ նշաններ սեփական ձեռքերով ոչնչացնում են սերը, և դրա մեղավորը նրանց բնորոշ գծերն են։ Սիրային աստղագուշակը կօգնի ձեզ հասկանալ ձեր սխալները հարաբերություններում և եզրակացություններ անել։ Միգուցե դեռ ուշ չէ ամեն ինչ շտկելու համար:

Խոյ

Խոյերը սիրային կյանքի սկզբում բազմաթիվ խնդիրների են հանդիպում, մինչև հաջողությունը որոշում է ժպտալ նրանց: Բանն այն է, որ Խոյերը չափազանց իմպուլսիվ են և անհամբեր: Խոյերի գործողությունները միշտ առաջ են անցնում մտքից, այդ պատճառով նրանք արագ և ոչ երկարատև հարաբերությունների հարցում ռեկորդակիր են: Փոխարենը տարիների հետ բախտն ինքն է հասնում Խոյերին: Հսկայական փորձն ու բնածին սեքսուալությունն օգնում է այդ հարցում:

Ցուլ

Ցուլերն առաջին հերթին անբաժան կապված են ֆինանսական աշխարհի հետ, ինչը հաճախ նրանց բաժանում է երջանիկ անձնական կյանքից: Նրանք հաճախ ագահ են և գծուծ: Ցավոք, դա ոչ միշտ է հաճելի շրջապատին: Բայց երբ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններն առաջին տեղում են դնում, կարող են հաջողության հասնել սիրո հարցում:

Երկվորյակներ

Երկվորյակները սիրո հարցում հաճախ դատարկաձեռն են մնում: Իսկ սա Կենդանակերպի միակ նշանն է, որին հաջողությունը ժպտում է գրեթե ամեն հարցում: Բայց միշտ չի կարող մարդու բախտը բերել: Չնայած Երկվորյակներն իրենք են մեղավոր դրանում, քանի որ հարաբերություններն ու սերը լուրջ չեն ընդունում: Նրանց համար դա խաղ է: Այդ պատճառով նրանց մեծ մասն արդյունքում միայնակ է մնում՝ բաց թողնելով սեփական երջանկությունը:

Խեցգետին

Մտադրությունների լրջությունը, որոնց մասին Խեցգետինը կարող է խոսել առաջին իսկ ժամադրության ընթացքում, հաճախ վախեցնում է մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտադիր չեն հենց այնպես ժամանակ վատնել: Խեցգետինները ցանկանում են հնարավորինս արագ ընտանիք կազմել: Եթե նրանք հանդիպում են մեկին, ովքեր ամբողջությամբ կիսում են նրանց հետաքրքրությունները, ապա նրանց միությունն անպայման հաջողություն կունենա:

Առյուծ

Արևն ամբողջ ուժով նպաստում է Առյուծներին միջանձնային հարաբերություններում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են սիրել և սիրված լինել: Նրանց ինքնագնահատականը չափազանց բարձր է:

Կույս

Կույսերը գիտեն՝ ինչ է սերը, գիտեն իրենց գինն ու հասկանում են, թե ինչի են արժանի: Նրանց կարելի է բավական հաջողակ համարել ռոմանտիկ հարաբերություններում, սակայն նրանք հաճախ անտեսում են այդ հաջողությունը՝ անտարբերության գիրկն ընկնելով: Դա վանում է զուգընկերներին:

Կշեռք

Կշեռքները սիրո հարցում երջանիկ են: Նրանք գեղեցկության, ներդաշնակության և երջանկության չափանիշ են: Օգտվելով սիրո և ընտանեկան բարեկեցության աստվածուհու՝ Վեներայի հովանավորությունից, Կշեռքները հաջողակ են սիրո մեջ: Հարաբերություններում նրանք նվիրված են և ռոմանտիկ, իրենց զուգընկերներին ձեռքերի վրա են տանում, մշտապես հաճոյախոսություններ են շռայլում, նվերներ մատուցում: Կշեռքների նմաններին չեն լքում:

Կարիճ

Աստղերը Կարիճին ձգողականությամբ, սեքսուալությամբ և իմաստությամբ են օժտել: Կարիճները բավական ռոմանտիկ և խորհրդավոր են, որոնց գաղտնիքը շատերն են ցանկանում հասկանալ: Սակայն Կարիճներն իրենք կարող են ամեն ինչ կործանել, քանի որ սիրում են թոզ փչել մարդկանց աչքերին: Իսկ գործնականում նրանք թույլ են, ագահ, նեղացկոտ և վրեժխնդիր:

Աղեղնավոր

Աստղագետների կարծիքները տարբեր են սիրո մեջ Աղեղնավորների հաջողակ լինելու հարցում: Աղեղնավորը կարող է ցանկացածին սիրել: Նրանց մեջ ամեն ինչ կա. ներելու ունակություն, հումորի զգացում, ռոմանտիկություն, հավատարմություն, չափավոր խանդ, զգայնություն և այլն: Բազմաթիվ երկրպագուների ֆոնին Աղեղնավորներն ընտրության հնարավորություն ունեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրները երկու ճամբարի են բաժանվում: Տղամարդիկ միանգամայն հաջողակ են սիրո հարցում, մինչդեռ Այծեղջյուր կանայք հաճախ կոտրված սրտով են մնում: Կենդանակերպի այս նշանները նյութական կայունություն, նպատակասլացություն և անկախություն են ցուցադրում: Դա գրավում է կանանց, բայց, ցավոք, վանում է տղամարդկանց:

Ջրհոս

Ջրհոսները վատագույն ընտանիք կազմողներն են: Պարզապես Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազատություն են սիրում և խեղդվում են հոգատարությունից: Նրանք հեշտությամբ կարող են միայնության մասին մոռանալ ընկերների, երկրպագուների շրջապատում:

Ձկներ

Եթե Ձկները ցանկանան, ամեն ինչ կարող են, հատկապես՝ հաջողության հասնել սիրո հարցում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն՝ ինչպես ներկայանալ, մանիպուլյացիայի ենթարկել ուրիշների զգացմունքները: Ձկներն անշահախնդիր, հոգատար և նուրբ հոգի ունեցողի տպավորություն են թողնում: Սա հաջողություն է բերում կին Ձկներին, բայց տղամարդկանց խանգարում է երջանիկ և ամուր հարաբերություններ կառուցել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Սիրո հարցում անհաջողակ Կենդանակերպի նշանները
ԹԵՍՏ. Ձեր գիտելիքները ակադեմիկոսի երազանքն են, եթե ճիշտ պատասխանեք բոլոր հարցերին