fbpx

Հաջողության գաղտնիքներ Ռոբին Շարմայից: Ուզո՞ւմ ես դառնալ հաջողակ՝ ուրեմն կարդա սա

Ռոբին Շարմա, հնդկական ծագումով, կանադացի գրող, Հյուսիսային Ամերիկայում մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից մեկը:

Ի՞նչը Ռոբին Շարմայի ստեղծագործությունները դարձրեց այդքան հանրահայտ: Նրա հաջողության գաղտնիքը պարզ է. նրա գրքերի հիմքում ընկած է անդադար ինքնագիտակցման և ինքնազարգացման գաղափարը: Չզարգացնելով գիտակցությունը, չսովորելով և կյանքով չուրախանալով՝ հնարավոր չէ հաշտ ապրել ինքդ քեզ հետ կամ շրջապատի հետ:

Սկսեք օրը լավից

Բոլոր հաջող մարդիկ ունեն առավոտյան սովորություններ: Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում և զբաղվում այն գործերով, որոնք իրենց հաճույք են պատճառում:

Սովորեք կառավարել ժամանակը

Ժամանակը մարդու ամենաթանկ ռեսուրսն է: Դրա արժեքն այն վերականգնելու հնարավորության բացակայությունն է: Հենց այդ պատճառով շատ կարևոր է կարողանալ այն կառավարել:

Զգացեք կյանքի համը

Ռոբին Շարմայի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ մարդու հիմնական ողբերգությունը ոչ թե նրա մահկանացու լինելն է, այլ այն, որ շատ մարդիկ հոգեպես մահանում են դեռ կյանքի ընթացքում:

Կենտրոնացեք գլխավորի վրա

Ժամանակակից կյանքը մեզ հրամցնում է բազմաթիվ տեղեկատվական հոսքեր: Հարկավոր է զտել դրանք, հրաժարվել անկարևորներից և ընդունել միայն ամենակարևորները:

Եղեք իրական առաջնորդ

«Առաջնորդ՝ առանց պաշտոնի» գրքում Շարման խոսում է այն մասին, որ մեր ամենակարևոր ազատությունը՝ ազատությունն է լինելու այն, ինչ դու կաս: Այդ պատճառով յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել:

Պահեք հավասարակշռությունը

Հաճախ զգացմունքները տիրում են մեր գիտակցությանը, ինչի պատճառով մենք կորցնում ենք հավասարակշռությունը: Բայց, մի անգամ կառավարելով զգամունքները, հնարավոր է խուսափել նման տհաճություններից:

Ապրել, ինչպես վերջին անգամ

Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ այսօր Ձեր կյանքի վերջին օրն է: Ինչպե՞ս կանցակցնեիք այդ մի օրը: Արդյո՞ք կուրախանայիք Ձեր ապրած կյանքի համար, թե՞ ընդհակառակը՝ կտխրեիք:

Ուսումնասիրեք ինքներդ Ձեզ

Երբեք ուշ չէ փոխվել և փոխել կյանքըլ: Որպեսզի կյանքն անիմաստ չանցնի, հարկավոր է գտնել աշխատանք, որն իսկապես կսիրեք: Դրա համար նախ հարկավոր է հասկանալ՝ ինչ եք իսկապես ցանկանում:

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Հաջողության գաղտնիքներ Ռոբին Շարմայից: Ուզո՞ւմ ես դառնալ հաջողակ՝ ուրեմն կարդա սա
Թեստ. Զարգացման ո՞ր մակարդակում է գտնվում Ձեր ինտուիցիան