fbpx

Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե չես լսում կյանքի ձայները

Մի մոռացիր լինել երջանիկ:

Եթե ​​ոչ այսօր, ապա ե՞րբ։

Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե չես ճանապարհորդում, եթե չես լսում կյանքի ձայները, եթե ինքդ քեզ դուր չես գալիս:

Դու սկսում ես դանդաղ մեռնել, երբ թույլ չես տալիս ուրիշներին օգնել քեզ:

Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե դառնում ես քո սովորությունների ստրուկը, ամեն օր նույն ճանապարհներով ես քայլում… եթե չես հագնում տարբեր գույներ, եթե չես փոխում առօրյադ, կամ եթե չես խոսում այն մարդկանց հետ, ում չես ճանաչում:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե խուսափում ես կրքի զգացումից և դրա հույզերից, որոնք ստիպում են քո աչքերին փայլել և սիրտիդ՝ ավելի արագ բաբախել:

Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե չես փոխում կյանքդ, երբ գոհ չես աշխատանքից, կյանքիցդ, եթե չես հետևում երազանքիդ, եթե քեզ թույլ չես տալիս, թեկուզ կյանքում մեկ անգամ, փախչել առողջ խորհուրդներից։

Սկսի՛ր ապրել այսօր: Այսօր ռիսկի դիմի՛ր: Ինչ-որ բան արա՛ այսօր: Թույլ մի տուր, որ դանդաղ մեռնես: Մի մոռացիր լինել երջանիկ:

Հեղինակ՝ Պաբլո Ներուդա, չիլիացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971թ.), ավելի քան 30 բանաստեղծական գրքերի հեղինակ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Դու սկսում ես դանդաղ մեռնել, եթե չես լսում կյանքի ձայները
Կենդանակերպի ամենաեսասեր նշանները