Որոշ ժամանակ հանդիպելուց հետո, իհարկե, ուզում ես իմանալ, թե դա ինչ է`կարճ սիրավե՞պ, թե՞ ավելի լուրջ հեռանկար ունեցող ինչ-որ բան:
Ահա, թե ըստ տղամարդու, երբ կարող եք ասել, որ նա լուրջ է տրամադրված.
1. Դուք նրա համար առաջնային եք
Եթե տղամարդը իսկապես ցանկանում է ձեզ հետ լինել, նա միշտ ժամանակ կգտնի ձեզ համար, քանի որ դուք նրա համար առաջնային եք: Նա ժամանակ կգտնի՝ ձեր հաղորդագրությանը պատասխանելու և հանդիպելու համար:
2. Ձեր զգացմունքները նրա համար կարևոր են
Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, նա ուզում է այդ մասին իմանալ: Նա անհանգստանում է, եթե ձեզ հետ ամեն ինչ կարգին չէ: Ձեր երջանկությունը կարևոր է նրա համար:
3. Նա իր զգացմունքները կիսում է ձեզ հետ
Երբ տղամարդը գտնում է իր կնոջը և ցանկանում է նրա հետ լինել, նա սկսում է էմոցիոնալ բացվել նրա առաջ:
4. Նա միշտ պատրաստ է օգնել
Եթե նա չի կարող ինչ-որ բան անել, ապա գոնե պարզապես ձեր կողքին կլինի՝ աջակցելու համար:
5. Նա ձեզանից ոչինչ չի թաքցնում
Եթե տղամարդը լուրջ է տրամադրված, նա անկեղծ կլինի ձեզ հետ: Նա ցանկանում է, որ ձեր հարաբերությունները ճիշտ կառուցվեն, որպեսզի այն ոչինչ չփչացնի՝ ոչ մի գաղտնիք և չասված բառեր:
6. Նա ձեզ չի խաբում
Ձեզ հարկավոր չէ վերլուծել նրա հաղորդագրությունները, խոսքերը և գործողությունները: Ամեն ինչ տրամաբանական ու հասկանալի է, նա ցույց է տալիս, թե ինչ է ուզում:
7. Նա ցանկանում է ճանաչել ձեր մտերիմներին
Երբ տղամարդը լուրջ է տրամադրված, նա ցանկանում է, որ ձեր կյանքերը միաձուլվեն, նա ուզում է ճանաչել ձեր մտերիմներին, քանի որ դա իրեն ավելի շատ բան կպատմի ձեր մասին:
8. Նա չի մեղադրում ձեզ
Երբ դուք մեկի հետ եք, ով լուրջ է վերաբերվում ձեզ, դուք ձեզ ապահով և հանգիստ եք զգում: Նա ընդունում է ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, դուք չեք զգում, որ պետք է ձևացնել կամ ինքներդ ձեզ փոխել:
9. Նա ձեզ հետ քննարկում է ապագան
Նա ուզում է իմանալ, թե որքանով են ձեր ծրագրերն ու սպասումները համընկնում իր ապսումների հետ: