fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 7 հարց, որոնք կօգնեն կյանքում նպատակ գտնել

7 հարց, որոնք կօգնեն կյանքում նպատակ գտնել

Երբեմն կյանքում հուսահատությունն այնքան մեծ է լինում, որ մարդ կորցնում է իրեն և այլևս նպատակներ իր առջև չի դնում և չի իմանում՝ դեպի ուր շարժվի։ Եթե դուք խճճվել եք ու չեք հասկանում՝ ի՞նչ անել, փորձեք պատասխանել ներքոշարադրյալ թվով 7 ոչ բարդ հարցերին։

1. Ինչո՞վ էիք դուք հրապուրվում մանկության տարիներին։

Ի՞նչն էր իրականում ձեզ գրավում նախկինում։ Գուցե դուք պատմվածքնե՞ր էիք գրում կամ քանդակնե՞ր անում։ Չէ՞ որ երեխաները միշտ ինչ-որ բանով հրապուրված են։ Բայց հաճախ մենք մեր հետաքրքրություններից հրաժարվում ենք ժամանակի սղության, հասարակական ճնշման պատճառով՝ նախապատվությունը տալով ավելի «լուրջ» բանի։ Մտածեք այն բանի մասին, թե ինչով եք նախկինում հրապուրված եղել։ Արդյո՞ք այժմ էլ եք դրանով զբաղված։ Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:

2. Եթե դուք չաշխատեիք, ինչո՞վ կզբաղվեիք ազատ ժամանակ։

Երեկոյան՝ աշխատանքից հետո, կամ հանգստյան օրերին մենք սովորաբար ուզում ենք հանգստանալ և շաբաթվա ընթացքում կուտակված լարվածությունը թոթափել։ Բայց եթե դուք շատ ավելի ազատ ժամանակ ունեք, երևի թե այն պետք է ավելի արդյունավետ կերպով օգտագործել։ Մտածեք և գրի առեք, թե ինչով կուզեիք լցնել ձեր ազատ ժամանակը, և մոտակա հանգստյան օրերին փորձեք իրագործել ձեր մտահղացումը։

3. Ո՞ր զբաղմունքն է ձեզ ստիպում մոռանալ շուրջդ կատարվող ամեն ինչի մասին։

Երբ ինչ-որ կարևոր գործով եք զբաղված կամ անում եք այն, ինչ ձեզ իսկապես դուր է գալիս, դուք պարզապես մոռանում եք ժամանակի մասին։ Երբեմն նույնիսկ մոռանում ենք ուտել, քանի դեռ գործն ավարտին չենք հասցրել։ Հիշեք՝ երբ է ձեզ հետ նման բան եղել վերջին անգամ։

4. Ի՞նչ է ձեզ դուր գալիս իմանալ, և ի՞նչ եք դուք սիրում ուսումնասիրել։

Ինչպիսի՞ ամսագրեր, գրքեր կամ նորություններ են ձեզ դուր գալիս։ Գուցե դուք սիրում եք կարդալ ձկնորսության, խոհարարական արվեստի կամ բիզնեսի մասի՞ն։ Եթե դուք դեռ վստահ չեք, թե ինչ է ձեզ իրականում հետաքրքրում, մի մտահոգվեք։ Հնարավոր է՝ ժամանակ պահանջվի, մինչև կհայտնաբերեք՝ ինչից եք դուք իրական հաճույք ստանում։

5. Ինչի՞ մասին եք դուք խոսում ամենամտերիմ ընկերների հետ։

Երբ մենք մեր մտերիմ ընկերների հետ ենք լինում, քննարկում ենք հարցեր, որոնց մասին մեզ հետաքրքիր ու հաճելի է խոսել։ Բացի այդ, ընկերները հաճախ մեզնից խորհուրդ են հարցնում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ հարցեր են նրանք ձեզ տալիս։ Դա խոսում է այն մասին, թե որ հարցերում են նրանք ձեզ գիտակ համարում։ Իսկ դուք, երևի, գլխի էլ չէիք ընկնում այդ մասին։

6. Ե՞րբ եք վերջին անգամ աչքի անցկացրել կյանքում ձեր անելիքների ցանկը, որը չեք հասցրել անել

Եթե դուք այդպիսի ցանկ չունեք, ապա անպայման կազմեք այն։ Այդ ցուցակը կօգնի հասկանալ՝ ինչ եք դուք իրականում ուզում և որքանով եք մոտ կանգնած ձեր նպատակներին։

7. Եթե վստահ լինեիք, որ հաջողության եք հասնելու, ինչո՞վ կզբաղվեիք։

Շատերը չեն իրականացնում իրենց երազանքները՝ վախենալով անհաջողությունից։ Փորձեք մտածել ձեր երազանքների մասին՝ ակնկալելով դրական ելք։ Փոխանակ ինքներդ ձեզ ասեք, որ ոչինչ չի ստացվի, մտածեք, թե ինչ միջոցներով դուք կարող էիք հասնել ձեր ուզածին։ Փորձեք ամեն շաբաթ ձեր առաջ նպատակ դնել ինչ-որ բան անել, որը ձեզ փոքր-ինչ կմոտեցնի ձեր երազանքին։

Եվ հիշեք։

Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

կարդացեք նաև

video

ՊՐԵՄԻԵՐԱ․ Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը ներկայացրել են իրենց ռուսալեզու զուգերգը

Երգիչներ Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը չեն թողնում, որ երկրպագուները ձանձրանան: Նրանք ներկայացրել են իրենց համատեղ նոր աշխատանքը տեսահոլովակի տեսքով: Երգը կոչվում է «Полу...

Կենդանակերպի ամենաբարի նշանները

Կենդանակերպի շրջանի տասներկու ներկայացուցիչներ ունեն անհատական ​​բնութագրեր և օժտված են այս կամ այն բնավորության գծերով: Ըստ աստղաբանների այս շղթայում կան ամենաբարի նշաններ, որոնց մոտ...

Ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Հարցեր «Թույլ օղակ» հեռուստախաղից

Հավանաբար լսել եք «Թույլ օղակ» ինտելեկտուալ հեռուստախաղի մասին, կամ նույնիսկ դիտել: Այն հեռարձակվում էր Ռուսաստանի առաջին ալիքով: Այս թեստի հարցերը վերցված են հենց այդ...

Համաշխարհային հոգեբանների ամբողջ փորձը Լուիզա Հեյի 21 մեջբերումներում

Այս մեջբերումները մարդկության կողմից կուտակված ամբողջ փորձի կվինտէսենցիաներն են. Դրանք փոխում են մտածելակերպը և օգնում են ապրել նույնիսկ ամենաբարդ ժամանակներում: Նրա կյանքը ժամանակին մղձավանջ էր:...

ԹԵՍՏ․ Բարդ հարցեր տարբեր ոլորտներից: Ստուգեք Ձեր գիտելիքները

Փորձեք պատասխանել մեր այս թեստի ոչ այդքան հայտնի հարցերին և ստուգեք թե որքան բազմագիտակ եք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։...