Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ի՞նչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկարժեք և մարդասիրական բանտը

Ի՞նչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկարժեք և մարդասիրական բանտը

Ավանդական բանտերը չեն նպաստում հանցավորության նվազմանը: Մոտավորապես ամեն երրորդ բանտարկյալը ազատություն ստանալով՝ կրկին հանցանք է գործում: Իրավիճակը փոխելու համար նախագծվել է նոր Ստրյոստրյոմե բանտը: Այն գտնվում է Դանիայում, ոչ հեռու Գունդսլև քաղաքից:

Բանտը կառավարությանը արժեցել է 160 միլիոն դոլար: Ստրյոստրյոմեի ամեն մի բանտարկյալ կստանա 4 քառակուսի մետր խուց, որտեղ կլինեն սառնարան, պահարան, անհրաժեշտ պարագաներով գրասեղան և հեռուստացույց: Նաև խցում կլինի մեծ պատուհան, որը նայում է դեպի բակ: Բացի այս ամենից, բանտարկյալը կստանա առանձին լոգարան և տեղ ընդհանուր խոհանոցում, որտեղ նա կարող է ինքնուրույն կերակուր պատրաստել:

Բանտի տարածքը իր մեջ ներառում է մի քանի մարզահրապարակ, որոնց թվում են ֆուտբոլի և բասկետբոլի դաշտը, նաև ոչ մեծ թենիսի կորտ և վազքուղիներ:

Մասնագետների կարծիքով Ստրյոստրյոմեն՝ ամենամարդասիրական բանտն է: Այստեղ բանտարկյալներին չեն զրկի մարդկային պայմաններից, իսկ դրական միջավայրը և մեծ քանակությամբ հնարավոր զբաղմունքները կօգնեն բանտարկյալների ուշադրությունը կենտրոնացնել կյանքի դրական ասպեկտների վրա:

Կյանքը Ստրյոստրյոմեում պետք է սովորեցնի բանտարկյալներին նորմալ պայմաններին: Ինչպես հայտնի է, մեծ քանակությամբ հանցագործներ, որոնք իրենց պատիժը կրել են բանտերում՝ չեն կարողանում ազատության մեջ հարմարվել կյանքի նորմալ պայմաններին: Բանտի կյանքի ծանր պայմանները և բավական վտանգավոր միջավայրը միայն բարդացնում է սայթաքած մարդու վիճակը: Ստրյոստրյոմեն պետք է դառնա մի վայր, որտեղ հանցագործները ուղղվում են:

Ստրյոստրյոմեում կարող են պահվել ընդամենը 250 բանտարկյալ: Տարածքը հաշվարկված է այնպես, որպեսզի նեղվածք չլինի, հատկապես բանտարկյալների ազատ ժամանակ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

Загрузка…

 

կարդացեք նաև

11 միլիարդատեր Կենդանակերպի հենց այս նշանի ներկայացուցիչ են. իսկ դուք այդ նշանի՞ն եք պատկանում

Ձեր աստղաբանական նշանը կարող է ենթադրել, թե որքան հարուստ մարդ կարող եք լինել։ Իհարկե Ձեզանից պահանջվում է ջանք և եռանդ, իսկ Կենդանակերպի նշանից՝ հաջողություն...

ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք մարդկային փոխհարաբերությունների կենսաբանության մասին

Դուք իհարկե հասկանում եք, որ մարդիկ գրավում են մեկմեկու ոչ միայն հաճելի արտաքինով և սուր լեզվով։ Կան նաև այլ գործոններ, որոնք գործնականորեն մեզանից կախված...

20 լուսանկար, որոնք ակնառու կերպով ցույց են տալիս, թե ինչու են Նաոմի Քեմբելին համարում իդեալական

90-ականներին Նաոմի Քեմբել անունը չէր իջնում ամսագրերի էջերից։ «Սև հովազը» զարդարում էր գրեթե բոլոր փայլուն ամսագրերի՝ այդ թվում Vogue-ի և Elle-ի շապիկները և նույնիսկ հայտնվել...

Ընտրեք ամենագեղեցիկ քարտը և իմացեք, թե ինչ է Ձեզ սպասվում մոտ ապագայում

Ո՞վ չէր ուզի հայացք նետել դեպի ապագա և իմանալ թե ինչ է պատրաստել ճակատագիրը: Այս գուշակությունը առաջարկում է Ձեզ ընտրել քարտը և կարդալ ոչ...

8 ուղերձ, որ հաղորդում է փոքրիկը մարմնի լեզվի օգնությամբ

Քանի դեռ երեխան չի սովորել խոսել՝ շատ հաճախ ծնողներին (հատկապես հայրերին) դժվար է լինում հասկանալ, թե ինչ է ցանկանում փոքրիկը։ Պարզվում է, որ երեխան...