Սա այն է, ինչ անում է տղամարդը, երբ քեզնից ավելին է ուզում`ավելին, քան պարզապես բարեկամություն կամ պարզապես սիրավեպ:
1. Նա սկսում է հետաքրքրվել նրանով, ինչը նախկինում իրեն չէր հետաքրքրում
Եթե նա հանկարծ ուզում է ձեզ հետ գնալ առևտրի կենտրոն կամ հանդիպել ձեր ընկերներին կամ ձեզ հետ դիտել ձեր սիրելի սերիալը՝ նա հավանաբար ավելին է ուզում:
2. Նա ձեր ընկերներից հարցնում է ձեր մասին
Նրան կարող է հետաքրքրել, թե արդյո՞ք դուք հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, իսկ եթե դուք արդեն միասին եք, նա կարող է նրանցից իմանալ ձեր որոշ առանձնահատկություններ:
3. Նա փորձում է պաշտպանել ձեզ
Նա ձեզ ոչ միայն կպաշտպանի բարում հարբած անծանոթից: Նա ձեզ կուղեկցի տուն, հաղորդագրություններ կգրի իմանալու, թե ինչպես եք տեղ հասել: Նա կարող է համոզել ձեզ ռիսկային որոշումներ չկայացնել: Նա պարզապես անհանգստանում է ձեր առողջության և բարեկեցության համար:
4. Նա սկսում է քննադատել այլ տղամարդկանց
Նա պարզապես խանդոտ է և ցանկանում է ձեր ճանապարհից հեռացնել պոտենցիալ մրցակիցներին:
5. Նրա մարմնի լեզուն փոխվում է
Նա ավելի հաճա՞խ է սկսել դիպչել ձեզ: Գրկախառնվում ենք հանդիպմանը և հրաժեշտի ժամանակ, չնայած նա նախկինում դա չի՞ արել: Երկար հայացքը պահո՞ւմ է Ձեզ վրա:
6. Նա վստահում է ձեզ
Եթե նա ձեզ պատմում է ընտանեկան խնդիրների, անձնական ինչ-որ բանի մասին, ապա նա վստահում է ձեզ: Եվ նա ուզում է, որ դուք դա իմանաք: Նա պատմում է այն, ինչ չի ասում ուրիշներին:
7. Նա հագնվում է ձեզ համար
Եթե նա փորձում է ավելի լավ տեսք ունենալ, այնպես որ դուք ուշադրություն դարձնեք նրան:
8. Նա պատճառ է գտնում ձեզ գրելու
Ահհեթե՞թ պատճառաբանությամբ է գրում: Նա ձեզ հետ կիսվո՞ւմ է գրեթե ամեն ինչով, ինչ պատահում է իր հետ: Նա պարզապես ուզում է շփվել, ուզում է կապվել ձեզ հետ, ուզում է լինել ձեզ հետ:
9. Նա ցանկանում է, որ դուր գաք իր ընկերներին
Նախկինում դուք չէիք մտածում նրա ընկերների մասին, ինչպես նրանք չէին մտածում ձեր մասին: Գուցե դուք առանձին եք զբոսնել: Բայց եթե մի տղամարդ սկսում է ձեզ և իր ընկերներին ավելի ու ավելի հաճախ հավաքել միասին, որպեսզի շփվեք նույն ընկերական շրջապատում, միգուցե նա ցանկանում է լսել ձեր մասին ընկերների հավանությունը, ցանկանում է, որ դուք մերվեք իր ընկերական շրջապատի հետ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: