fbpx

Նախկին սերը մոռանալու 5 միջոց

Երբեմն չափազանց դժվար է լինում մոռանալ նախկին սերը։ Հաճախ դա թվում է անհնար, իսկ հիշողություններն էլ կեղեքում և քայքայում են մարդուն ներսից։ Ի՞նչ անել, ինչպե՞ս մոռանալ նրան։ Ներկայացնում ենք նախկին սերը մոռանալու 5 միջոց։

Հարցրու ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա

Նախքան կյանքում որևէ փոփոխություն նախաձեռնելը, պետք է հարցնես ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա: Որովհետև առաց վճռական տրամադրվածության, չես կարող հասնել այդքան բարդ նպատակին, ինչպիսին է նախկին սերը մոռանալը:

Այսպես ուրեմն, պատրա՞ստ ես անել դա: Թե՞ քո ինչ-որ մի մասնիկ դեռ կառչում է երկրորդ հնարավորության հավանականությունից: Դու զգում ես, որ դեռ բավականաչափ ուժեղ չե՞ս դա անելու համար:

Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանն «այո» է, ուրեմն, հնարավոր է, քեզ հարկավոր է սպասել: Ժամանակն իսկապես օգնում է, և ժամանակի հետ դու ավելի ուժեղ ու պատրաստ կլինես այդպիսի բարդ առաջադրանքի համար:

Խզի՛ր նրա հետ բոլոր կապերը

Մեզ թվում է, որ պարտադիր պետք է լինի վերջին զրույց, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ստանան, որպեսզի արտահայտվեք, հասկանաք միմյանց և բաժանվեք որպես ընկերներ: Բայց հազվադեպ է այդպես պատահում: Եթե կարողանայիք այդպես պարզ խոսել ու քննարկել խնդիրները, կհասնեի՞ք այն իրավիճակին, ինչ հիմա է: Դժվար թե:

Այնպես որ՝ եթե որոշել ես, որ ձեր հարաբերություններն ավարտված են, խզիր նրա հետ բոլոր կապերը: Ալգելափակիր նրա համարը քո հեռախոսում, ջնջիր սոցցանցերից, հեռու մնա վայրերից, որտեղ նա լինում է: Ինչո՞ւ: Որովհետև պետք է ազատվել այդ մարդուց կախվածությունից: Այլևս ո՛չ մի կապ նրա հետ: Դա հեշտացնում է սրտի վերականգնման գործընթացը:

Հարցրու քեզ՝ ի՞նչը պետք է բաց թողնել

Դա շատ կարևոր է: Հատկապես ի՞նչ է քեզ պետք, որպեսզի առաջ շարժվես: Հնարավոր է՝ նրա արածից կատաղությունն ու վիրավորանքը: Հնարավոր է՝ կատաղությունն է ինքդ քեզ վրա, որ այդքան ժամանակ ես վատնել նրա վրա: Դա հույսերն ու երազանքներն էին, որ կառուցում էիր երկուսիդ համար: Դրանցից պետք է հրաժարվել հենց այդ տեսքով, հենց այդ մարդու հետ:

Հարցրու ինքն քեզ՝ ի՞նչ էր իրականում, և ի՞նչ էիր դու հորինել գլխումդ

Յուրաքանչյուրս մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումներն ունենք: Ցավոք, դրանք հաճախ չէ, որ համընկնում են իրականության հետ, դրանք ուղղակի հույսեր և պատրանքներ են: Երբ հասկանաս, որ իրականում ամեն ինչ այդքան հիասքանչ չէ, որքան կուզեիր դրան հավատալ, բաց թողնելն ու մոռանալն ավելի հեշտ կլինի:

Հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ ես իրականում ուզում հարաբերություններում

Ցանկ կազմիր: Ցանկ այն բաների, թե ինչ ես ուզում տղամարդու մեջ տեսնել քո հետ հարաբերությունների ժամանակ: Ապա համեմատիր նրան նախկինիդ հետ: Դեռ առիթ ունե՞ս նրա պատճառով տանջվելու: Առաջ գնալու ժամանակն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նախկին սերը մոռանալու 5 միջոց
3 բանի ոսկե կանոնը: Իմաստուն խոսքեր, որոնք ստիպում են մտածել