fbpx

8 օգտակար բանջարեղեններ, որոնք կարող են որոշ դեպքերում Ձեզ համար վնասակար լինել

Սննդակարգը, որն ընդգրկում է շատ բանջարեղեններ՝ կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը և պաշտպանել Ձեր սիրտը, սակայն որոշ դեպքերում, եթե դուք ունեք որոշակի հակացուցումներ, բանջարեղենները կարող են վնասակար լինել։

Դուք ունեք ստամոքսի այրոցներ (изжога)

Լոլիկի բաղադրության մեջ մտնող որոշ նյութեր կարող են առաջ բերել ստամոքսային ռեֆլյուքս։ Եթե դուք մարսողության հետ խնդիրներ ունեք՝ Ձեր սննդակարգից 2-3 շաբաթով բացառեք լոլիկը, որպեսզի ստուգեք արդյո՞ք հենց այդ բանջարեղենն է անհանգստության պատճառը։

Դուք ընդունում եք արյունը մակարդող դեղահաբեր

Եթե դուք ընդունում եք այդպիսի դեղեր, Ձեզ հարկավոր է արյան մեջ պահպանել վիտամին K-ի կայուն մակարդակ։ Դրա հանկարծակի մեծացումը կարող է նվազեցնել դեղի արդյունավետությունը։ Եթե Ձեզ դուր են գալիս բանջարեղեններ, որոնք պարունակում են այս վիտամինի մեծ չափաբաժիններ, այնպիսին, ինչպիսիք են՝ կաղամբը, մանգոլդը, սպանախը, մանանեխի կանաչին և ճակնդեղի կանաչին, կրճատեք դրանց չափաբաժինները կրկնակի անգամ։

Դուք երիկամներում քար ունեք

Ամեն հինգերորդ մարդ, ում մոտ առաջանում են երիկամային քարեր, մեզում ունեն կալցիումի օքսալատի բարձր մակարդակ։ Եթե դուք հակում ունեք կամ արդեն Ձեզ մոտ ի հայտ է եկել այս հիվանդությունը, սահմանափակեք օքսալատով հարուստ մթերքները, այնպիսիք, ինչպիսիք են՝ խավարածիլը, սպանախը, ճակնդեղը և ճակնդեղի կանաչին։

Դուք ունեք պոդագրա

Ուշադիր եղեք ծնեբեկ օգտագործելուց։ Դրանց շիվերը պարունակում են պուրիններ՝ նյութեր, որոնք նպաստում են կաթնաթթվի հավելյալ արտադրությանը, ինչն էլ հրահրում է այս հիվանդության ցավագին նոպաներ։

Դուք ունենում եք ալերգիկ ռեակցիաներ

Այնպիսի բանջարեղենի օգտագործումը, ինչպիսին է՝ արտիճուկը կարող է ալերգիկ ռեակցիա առաջ բերել այն մարդկանց մոտ, ովքեր զգայուն են ամբրոսիա ալերգենների հանդեպ։ Մարդիկ, ովքեր զգայուն են լատեքսի հանդեպ, կարող են արձագանքել ավոկադոյից։ Շատ մարդիկ, ովքեր զգայուն են ասպիրինի հանդեպ, ալերգիկ ռեակցիաներ են ունենում բողկից, որը պարունակում է սալիցիլատ, այսինքն ասպիրինի հիմնական բաղադրիչ մասը։

Դուք ունեք աղեստամոքսային խանգարումներ

Եթե դուք ունեք խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն, Ձեզ խորհուրդ է տրվում խուսափել կամ մինիմիզացնել կաղամբի օգտագործումը, ինչի մեջ պարունակվում են մանրէներ, որոնք հայտնվելով աղեստամոքսային տրակտում՝ նպաստում են գազերի առաջացմանը և վքնածությանը։ Նաև կարող եք սահմանափակել այլ խաչածաղկային բանջարեղենների օգտագործումը, ինչպիսիք են՝ ծաղկակաղամբը, բրոկոլին և բրյուսելյան կաղամբը, եթե իհարկե դրանք հրահրում են Ձեզ մոտ նմանատիպ ախտանիշներ։

Դուք հետևում եք Ձեր քաշին

Զգույշ եղեք սմբուկի օգտագործումից։ Այս բանջարեղենի սպունգանման տեքստուրան հզոր կերպով ներծծում է ճարպերը։ Պարզվում է տապակած սմբուկը 4 անգամ ավելի շատ է ճարպ ներծծում, քան կարտոֆիլ ֆրին։ Պատրաստեք այս բանջարեղենը խաշելու կամ շոգեխաշելու միջոցով։ Եթե դուք այնուամենայնիվ ցանկանում եք այն ճարպազերծել՝ օգտագործեք թավա և փոքր քանակությամբ կարագ։

Պրոբլեմներ ունեք շագանակագեղձի հետ

Շաղգամը պարունակում է գոյտրոգեններ, պրոգոյտրին և գլյուկանաստուրցին, որոնք կարող են ազդել շագանակագեղձի վրա՝ հորմոններ արտադրելու առումով։ Այս միացությունները ոչ մի վտանգ չեն ներկայացնում առողջ մարդու համար, ով շաղգամն օգտագործում է նորմալ քանակներով։ Բայց հիպոթիերոզով տառապող մարդը պետք է ջերմային ենթարկման մշակի այս բանջարեղենը, որպեսզի չեզոքացնի գոյտրոգենները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 օգտակար բանջարեղեններ, որոնք կարող են որոշ դեպքերում Ձեզ համար վնասակար լինել
Ինչպես 1.5 րոպեում նկարել նկար, որը կապշեցնի բոլորին