fbpx

Մարզում ենք ուղեղը։ 8 հետաքրքրաշարժ գլուխկոտրուկ

Ուզո՞ւմ եք տարակուսանքի մեջ գցել ընկերներին և ստիպել ձեր գորշ նյութին աշխատել։ Այդ դեպքում փորձեք լուծել հետևյալ հետաքրքրաշարժ հանելուկները։ (Պատասխանները տրված են վերջում, բայց մի խաբեք ինքներդ Ձեզ և մի նայեք դրանք նախորոք)։

1. Հաշվիր մինչև երեքը

Եթե դուք ունեք երեք, ապա դուք ունեք երեք։ Եթե ունեք երկու, ապա ունեք երկու։ Բայց եթե ունեք մեկ՝ դուք չունեք ոչինչ։ Ի՞նչն է դա։

2. Ո՞վ եմ ես

Ես կարող եմ լինել արագ և ակնթարթ անց մահացած։ Ես քարի, խեցիների և ոսկորների խառնուրդ եմ։ Եթե ես վեր ածվեի մարդու, ապա կստիպեի մարդկանց երազել։ Ես ի շնորհիվ գետերի, ծովերի և օվկիանոսների՝ բաղկացած եմ միլիոնավոր մասերից։ Ո՞վ եմ ես։

3. Թվերով խաղ

Երբ 99-ը մեծ է 100-ից։

4. Հյուրանոցում

Տղամարդը մոտեցավ հյուրանոցին մեքենայով։ Հենց նա հասնում է հյուրանոցին, նրան սնանկ են հայտարարում։ Ինչո՞ւ։

5. Հուշում՝ դա քո ամուսինը չէ

Երբ իմ անունը տալիս են՝ ես անհետանում եմ։ Ո՞վ կամ ի՞նչ եմ ես։

6. Բժիշկն ու տղան

Տղան գնում է ճանապարհով բժշկի հետ։ Տղան բժշկի որդին է, բայց բժիշկը ամենևին էլ տղայի հայրը չէ։ Այդ դեպքում ո՞վ է բժիշկը։

7. Անվճռական գյուտարարը

Մարդն, ով հորինել է դա, չէր ուզենա դրանից ունենալ։ Մարդն, ով գնում է դա, չի գնում իր համար։ Մարդն, ում պետք է դա՝ չգիտի այդ մասին։ Ի՞նչ է դա։

8. Տարեցտարի երիտասարդ

2000 թվին, գրողը դարձավ 50 տարեկան, իսկ 2010 թվականին նրա 40 ամյակն էր։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

[accordion title=’Պատասխաններ’]1. Ընտրություն։

2. Ավազ։

3. Միկրոալիքային վառարան։ Եթե դուք այն դնեք «99»-ի վրա, ապա այն կաշխատի 1 րոպե 39 վայրկյան, բայց եթե դուք այն դնեք «100»-ի վրա, այն կաշխատի 1 րոպեի ընթացքում։

4. Տղամարդը մոնոպոլիա է խաղում, բայց նրան անշարժ գույք է ընկնում, որի վարձավճարը նա չի կարող վճարել։

5. Լռություն։

6. Բժիշկը մայրն է։

7. Դագաղ։

8. Գրողը ապրում էր մ.թ.ա., այլ ոչ թե մ.թ.։[/accordion]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Մարզում ենք ուղեղը։ 8 հետաքրքրաշարժ գլուխկոտրուկ
Ահա, այսպիսի տեսք ունեն աշխարհի ամենահեքիաթային մատանիները