fbpx

7 առեղծվածային պատմություն, որոնք ստիպում են հավատալ այն բանին, որ ճանապարհորդություն ժամանակի մեջ՝ հնարավոր է

Մարդկությանը շատ վաղուց մի հարց է տանջում՝ ի՞նչ է ժամանակը, այն հաստատո՞ւն մեծություն է և հնարավո՞ր է այն շրջել։ Եվ քանի դեռ ժամանակակից գիտնականները փորձում են առաջ անցնել ժամանակից՝ փորձելով ստեղծել տիեզերանավեր, որոնք ունակ պետք է լինեն հաղթահարել լույսի արագությունը, որոշների համար ճանապարհորդությունը ժամանակի մեջ արդեն իրականություն է։ Ձեր առաջ 7 իրական պատմություն է, որոնք հնարավոր չէ բացատրել այլ կերպ, քան ժամանակի մեջ ճանապարհորդությամբ։

1. Օդաչուի տեսածը

1935թ. Բրիտանական թագավորական օդային ուժերի սպա Ռոբերտ Վիկտոր Գոդդարտին ուղարկում են ուսումնասիրել Էդինբուրգի լքված օդանավակայանը։ Վայրէջքուղիներն ու թռիչքուղիները սարսափելի վիճակում էին գտնվում։ Կատարելով բոլոր նշումները, Գոդդարտը նստում է ինքնաթիռ և ետ վերադառնում։ Նա դեռ չէր հասցրել շատ հեռանալ, երբ անսպասելիորեն սկսում է ուժեղ անձրև և քամի։ Օդաչուն որոշում է ետ վերադառնալ և սպասել, մինչև եղանակը կհանդարտվի։ Սակայն երբ նա սկսում է ցած իջնել՝ ամպերը ցրվում են և սկսում է շողալ պայծառ արևը։ Լքված նախկին թռիչքուղու վրա կանգնած էին 4 գեղեցիկ ինքնաթիռ, իսկ դրանց կողքը հավաքված էին կապույտ համազգեստներով մարդիկ։Գոդդարտի ուշադրությունը գրավում է ինքնաթիռներից մեկը։ Փորձառու օդաչուն ինքնաթիռի այդպիսի մոդել նախկինում չէր տեսել։ Նա չէր հասկանում՝ դա երա՞զ է, թե՞ հալյուցինացիա։

4 տարի անց օդաչուին կրկին ուղարկում են նույն այդ օդանավակայան։ Այժմ այն ամբողջապես վերանորոգված էր և այնտեղ եռում էր աշխատանքը՝ կապույտ համազգեստներով մարդիկ թռիչքուղում այս ու այն կողմ էին «վազվզում»։ Հենց այստեղ նա կրկին տեսնում է այն ինքնաթիռը, որի անվանումը նախկինում չէր կարողանում գտնել։ Դա «Մագիստրն էր», ինքնաթիռ, որը կառուցվել է 1937թ., նրա տեսնելուց երեք տարի անց։

2. Օդային արշավանք դեպի Համբուրգ

1932թ. լրագրող Բերնարդ Հաթթոնը և լուսանկարիչ Ժակիմ Բրենդտը գործուղվում են Համբուրգ, որպեսզի ռեպորտաժ նկարահանեն համբուրգյան նավահանգստի մասին։ Նրանք հազիվ էին հասել նշանակման վայր, երբ նավահանգստի վրա սկսեցին անձրևի նման ռումբեր թափվել։ Լուսանկարչին նախքան հեռանալը հաջողվում է մի քանի լուսանկար անել։ Երբ նրանք հայտնվում են քաղաքի կենտրոնում՝ նրանց պատմությանը ոչ մեկ չի հավատում։ Ապացուցելու համար, որ նրանք չեն խելագարվել, լուսանկարիչը երևակում է լուսանկարները։ Բայց դրանցում ոչ մի արտառոց բան չի հայտնաբերվում։

11 տարի անց, երբ Հաթթոնն ապրում էր Լոնդոնում, նա բացում է թերթը և սարսափից քարանում՝ առաջին էջում նկարագրված էր Հոմմորի օպերացիան՝ օդային արշավանք դեպի Համբուրգ։ Հոդվածը ուղեկցվում էր լուսանկարներով, որոնցում նույն այն պատկերն էր, ինչ նրանք ապրել էին 1932թ.։

3. Խորհրդավոր սրճարան

1968թ. Շարլոտա Վարբուրտոնը զբոսնում էր քաղաքով։ Նա մտնում է մի սրճարան, որը նախկինում երբեք չէր տեսել։ Սակայն, երբ մի քանի օրից նա կրկին ուզում էր այցելել այդ սրճարան՝ հայտնաբերում է, որ սրճարանի փոխարեն այնտեղ սուպերմարկետ է։

4. Չորս ընկեր ճանապարհորդում են 1979-ից դեպի 1905թ.

1979թ. երկու ամուսնական զույգեր ճանապարհորդում էին Ֆրանսիայում։ Մթնում է և ընկերները որոշում են կանգ առնել ճանապարհին գտնվող հյուրանոցում։ Նրանք ապշում են, տեսնելով հյուրանոցի հինավուրց ինտերիերը, բայց հատկապես նրանց զարմացնում է գինը՝ 19 ֆունտ գիշերելու համար, այն դեպքում, երբ այլ հյուրանոցներում գինը սկսում էր 200-ից։ Ապշահար ընկերները մնում են գիշերելու հյուրանոցում։ Իսկ երբ առավոտյան նրանք նախաճաշում էին, ճաշարան են մտնում երկու ժանդարմ՝ 1905 թվականների համազգեստով։ Ամուսիններին այնքան է դուրս գալիս այս կոլորիտային վայրը, որ նրանք որոշում են ետ դառնալուց անպայման կրկին գիշերել այդ հյուրանոցում։ Սակայն մի քանի օրից, այդ հասցեյում նրանք ոչ մի հյուրանոց չեն գտնում։

5. Ողբերգական մահ ապագայում

1950թ. հունիսին ավտոմեքենան մահացու վրաերթ է կատարում Ռուդոլֆ Դետց անունով մի տղամարդու։ Մահացածը հագնված էր 19-րդ դարի հագուստ իսկ նրա մոտ հայտնաբերվում է ձիու և սայլի խնամելու օրինագիծ, նամակ, որը թվագրված էր 1876թ. և 70 դոլար։ Այդ իրերի վրա ոչ մի ծերացման նշան չի հայտնաբերվում։ Քննության ընթացքում պարզվում է, որ այդ տղամարդը 1876թ. անհետ կորած է համարվել։

6. Ժամանակի ճանապարհորդի լուսանկարը

1941թ. լուսանկարում հավերժացված է Կանադայում Ոսկե կամուրջի բացումը։ Մարդկանց ամբոխում կարելի է նկատել մի մարդու, հագած ժամանակակից տպագրությամբ վերնաշապիկ և կայծակնաճարմանդով ժակետ, որոնք այն ժամանակ ուղղակի գոյություն չունեին։ Նրա հագուստի ոճը բոլորովին չի համապատասխանում 40-ականներին, բացի դրանից, նրա ձեռքում ժամանակակից պորտատիվ լուսանկարչական ապարատ է, որը այն ժամանակ ուղղակի չէր կարող գոյություն ունենալ։

7. Եկվորն ապագայից

1954թ. տղամարդը փորձում էր Տոկիոյի օդանավակայանում անցենլ անձնագրային ստուգումը։ Նա պնդում էր, որ նա գալիս է Տաուրեդից։ Նրա անձնագիրն ու դրա մեջ հայտնաբերված կնիքները վկայում էին այդ մասին, սակայն այդպիսի երկիր երբեք գոյություն չի ունեցել։ Տղամարդը պնդում էր, որ Տաուրեդը գտնվում է Ֆրանսիայի և Իսպանիայի մեջտեղում։ Երբ նրան ցույց տվեցին քարտեզը և հարցրեցին, թե կարո՞ղ է նա նկատի ունի Անդորան՝ տղամարդը բարկացավ։ Նա պատասխանեց, որ տեղը ճիշտ է նշված, բայց իր երկիրն արդեն 1000 տարուց ավելի է ինչ գոյություն ունի։ Իսկ Անդորայի մասին նա երբեք չի լսել։ Նրան օդանավակայանի հյուրանոցում համար են հատկացնում, իսկ անձնագիրը վերցնում՝ իրավիճակը պարզելու համար։ Ոստիկանները ուղղակի ապշել էին, երբ հայտնաբերեցին, որ այդ տղամարդն անհետացել է այն համարից, որտեղ նրան թողել էին, անձնագիրը՝ նույնպես հոդս էր ցնդել։

Այ այսպիսի զարմանալի պատմություններ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
7 առեղծվածային պատմություն, որոնք ստիպում են հավատալ այն բանին, որ ճանապարհորդություն ժամանակի մեջ՝ հնարավոր է
4 վարժություն երեխաների համար, որոնք դժվարանում են լուծել մեծահասակները