fbpx

Խորիմաստ առակ այն մասին, որ ինչ էլ պատահի՝ բարին դա է

Ոգեշնչող պատմություն այն մասին, որ դժվարությունները ոչ միշտ են կործանարար մեզ համար։ Եվ որ երբեմն ի վերուստ կամքը կարող է ավելի ճիշտ ղեկավարել մարդկային ճակատագիրը, քան իրենք մարդիկ։

Մի անգամ, մի մարդ ընկավ նավաբեկության  մեջ և ալիքները նրան շպրտեցին անմարդաբնակ մի կղզի։ Նա միակն էր կենդանի մնացել և անդադար աղոթում էր, որպեսզի Աստված փրկի իրեն։ Ամեն օր նրա հայացքը ուղղված էր դեպի հորիզոն՝ հույսով, որ այնտեղ կտեսնի օգնության հասնող որևէ նավ։

Վերջնականապես ուժասպառ լինելով, մարդը որոշում է նավաբեկության հետևանքով ափ նետված տախտակներով մի փոքրիկ խրճիթ կառուցել։ Բայց մի անգամ սնունդ հայթայթելուց հետո վերադառնալով ափ, նա նկատում է որ իր խրճիթը ամբողջությամբ պատված է կրակով և ծխի սյունը բարձրանում է դեպի երկինք։

Ամենասարսափելին այն էր, որ խրճիթի հետ միասին այրվում էին նաև իր մնացած իրերը։ Նա մնաց առանց ոչինչ։ Մարդն այլևս չէր կարողանում զսպել իր հուսահատությունն ու բարկությունը.

– Աստված իմ, ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել ինձ հետ, – հեկեկում էր նա։

Բայց մյուս առավոտ նրան արթնացրեց նավի շչակը։ Նավը գալիս էր դեպի կղզի, որպեսզի փրկի նրան։

– Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ, – հարցրեց մարդը նավաստիներին։

– Մենք նկատեցինք ծխի ազդանշանը, – պատասխանեցին նավաստիները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Խորիմաստ առակ այն մասին, որ ինչ էլ պատահի՝ բարին դա է
21 օգտակար կենցաղային խորհուրդ, որը պետք կգա յուրաքանչյուրին