fbpx

7 տարօրինակ փոփոխություն ուղեղում, որոնք տեղի են ունենում, երբ մտնում եք հարաբերությունների մեջ

Հարաբերությունների սկիզբը կախված է շատ փոփոխությունների հետ․ դուք սովորում եք էմոցիաները նորովի զգալ և ապրել: Փոփոխություններ տեղի են ունենում նույնիսկ ուղեղում:

Համապարփակ հետազոտությունները ցույց են տվել, որ «սիրահարվածության» զգացումը լցնում է մեզ քիմիական նյութերով, որոնք բարելավում են մեր ինքնազգացողությունը: Դրանք մարդուն բերում են էյֆորիայի, էներգետիկ երջանկության վիճակի:

Ահա 7 փոփոխություն, որ կարող է տեղի ունենալ Ձեր ուղեղում, երբ դուք սկսում եք նոր հարաբերություններ կառուցել․

1. Դուք դառնում եք կախված Ձեր զուգընկերոջից

Հարաբերությունների սկզբում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին: Դա քիմիական նյութ է, որը պատասխանատու է ուտելուց, ակտիվությունից և սեքսից հաճույք ստանալու համար:

Իսկ երբ դոֆամինը շատ է՝ օրգանիզը ցանկանում է ավելի շատ այն, ինչը սադրում է այդ նյութի արտադրվելուն:

2. Դուք դառնում եք կույր Ձեր զուգընկերոջ թերությունների հանդեպ

Դոֆամինը նաև ստիպում է Ձեզ չնկատել Ձեր զուգընկերոջ բացասական գծերը: Նյութը դանդաղեցնում է մեդիալ նախաճակատային կեղևի աշխատանքը, որը պատասխանատու է ռեակցիաները, էմոցիաները, զգացմունքները և մարդկանց այլ ազդակները կարդալու համար:

3. Օքսիտոցինը դարձնում է Ձեզ կապված

Հարաբերությունների ժամանակ ուղեղում արտադրվում է օքսիտոցին, այն նաև անվանում են «Սիրո հորմոն»: Դա ստիպում է մեզ ավելի մեծ կապվածություն զգալ զուգընկերոջ հետ:

4. Ուղեղի ակտիվության մեծացում

Սիրահարվածությունը կարող է առաջացնել ուղեղի բարձր ակտիվություն: Դուք սկսում եք ավելի արագ մտածել:

5. Դուք շատ եք նյարդայնանում

Համաձայն հետազոտությունների, որոնք հրապարակվել են Psychoneuroendocrinology գիտական ամսագրում, որոշ սիրահարված մարդկանց մոտ նկատվում է կարտիզոլի՝ սթրեսի հորմոնի ավելի բարձր մակարդակ:

6. Դուք ավելի հեշտ եք տանում ցավը

Սիրահարվածությունը օգնում է ավելի հեշտ հաղթահարել ցավը, այն գործում է ինչպես ցավազրկող միջոց:

7. Դուք սինխրոն եք մտածում

Երբ դուք գտնվում եք հարաբերությունների մեջ, Ձեր ուղեղները սկսում են սինխրոն աշխատել:

Սիդնեյում անցկացված մի հետազոտության ժամանակ հայտնաբերել են, որ թերապիայի սեանսներին, զույգերը դրսևորել են ֆիզիոլոգիապես համաձայնեցված ուղեղի ակտիվություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ միմյանց հետ ոչ մի ֆիզիկական կոնտակտ չեն ունեցել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
7 տարօրինակ փոփոխություն ուղեղում, որոնք տեղի են ունենում, երբ մտնում եք հարաբերությունների մեջ
Ինչ են գուշակում աստղերը. ֆինանսական հորոսկոպ 2021-ի համար