fbpx

Բնավորության ուժեղ կողմերը որոշող թեսթ

Շատ հետաքրքիր թեսթ, որը որոշում է բնավորության ամենաուժեղ կողմերը:

Առաջարկում եմ որոշել Ձեր բնավորության ուժեղ կողմերը և ինչո՞ւ ոչ, դրանից հետո որոշել հետագայում դեպի որ կողմ շարժվել:

Ձեր առջև մարդուկի 8 պատկեր է, որոնք կազմված են պարզ երկրաչափական ֆորմաներից՝ եռանկյունուց, շրջանագծից և քառակուսուց:

Ընտրեք նկարը, որի հետ դուք ձեզ ավելի շատ եք ասոցացնում և նայեք պատասխանը ձեր բնավորության ուժեղ կողմերի և անձի տեսակի վերաբերյալ.

1353392467_test

Показать скрытое содержимое

«Ղեկավար»

Սովորաբար այս մարդիկ ղեկավար և կազմակերպիչ գործունեության հակումներ ունեն: Նրանց որոշ մասը օժտված են պատմելու լավ ունակություններով, քանի որ նրանց մոտ զարգացած է բարձր խոսքի կուլտուրան: Կարողանում են ադապտացվել սոցիալական ոլորտներում:

Պետք է հիշել, որ այս որակների դրսևորումը կախված է հոգեկան զարգացվածության հետ: Բարձր զարգացվածության դեպքում անհատական գծերը զարգացած են, իրականանալի և լավ գիտակցված: Ցածր զարգացվածության դեպքում դրանք կարող են պրոֆեսիոնալ գործունեության վրա չազդել, այլ գործել իրավիճակային:

Показать скрытое содержимое

«Պատասխանատու կատարող»

«Ղեկավարի» բազմաթիվ գծերով է օժտված, սակայն կարևոր որոշումներում առկա է կասկածն ու երկմտանքը: Այս տեսակի մարդիկ ավելի շատ կողմնորոշված են դեպի «գործի կատարում»: Բարձր պրոֆեսիոնալ է, իր և բոլորի հանդեպ պատասխանատվությամբ և պահանջկոտությամբ է օժտված: Բարձր է գնահատում ճշմարտացիությունը: Բնորոշվում է ճշմարտության հանդեպ բարձր զգայականությամբ: Հաճախ նրանք տառապում են նյարդային հիվանդություններով՝ կապված գերլարվածության հետ:

Показать скрытое содержимое

«Անհանգիստ և կասկածամիտ»

Բնորոշվում են բազմապիսի ունակություններով և տաղանդներով՝ սկսած նուրբ ձեռքի աշխատանքներից, վերջացրած գրական տաղանդով: Ընդհանրապես այս տեսակի մարդիկ չեն բավարարվում մեկ մասնագիտությամբ: Նրանք մասնագիտությունը կարող են փոխել բացարձակ «հակառակ» և անսպասելի մասնագիտության հետ: Նրանք հիմնականում ունեն հոբբի, որը կարծես երկրորդ մասնագիտությունը լինի: Ֆիզիկապես տանել չեն կարողանուն կեղտը ու թափթփվածությունը: Սովորաբար այդ պատճառով կոնֆլիկտի մեջ են մտնում այլ մարդկանց հետ: Տարբերվում են ընգծված խոցելիությամբ և հաճախ են վիրավորվում: Հաճախ կասկածում է իրենց ուժերին:

Показать скрытое содержимое

«Գիտնական»

Այս մարդիկ հեշտությամբ են հեռանում իրականությունից, օժտված են «կոնցեպտուալ մտքով»: Սովորաբար հոգեկան հավասարակշիռ են, ռացիոնալ կերպով են կառուցում իրենց գործողությունները: Այս տեսակի ներկայացուցիչները հաճախ հանդիպում են կինոի, կրկեսի, թատրոնի բնագավառներում:

Показать скрытое содержимое

«Ինտուիտիվ»

Այս մարդիկ օժտված են նյարդային համակարգի ուժեղ զգացողությամբ: Մեկ գործունեությունից հեշտությամբ կարողանում են անցնել մեկ այլ գործունեության: Հաճախ հանդես են գալիս որպես «փոքրամասնության փաստաբան»: Սիրում են նորը ու նորույթը: Հոգ են տանում ուրիշների մասին, ունեն լավ ձեռք և պատկերավոր պատկերացումներ:

Показать скрытое содержимое

«Գյուտարար, կոնստրուկտոր, նկարիչ»

Այս մարդիկ օժտված են հարուստ երևակայությամբ, տարածական պատկերացմամբ, հաճախ են զբաղվում տարբեր տեսակի տեխնիկական, գեղարվեստական և ինտելեկտուալ արվեստով: Էմոցիոնալ են, տարված են սեփական օրիգինալ մտքերով:

Показать скрытое содержимое

«Հուզական»

Օժտված են այլ մարդկանց հանդեպ ընգծված կարեկցելու ունակությամբ: Դժվար են տանում ֆիլմերում դաժան կադրերը, կարող են երկար ժամանակ ուշքի չգալ դաժան իրադարձությունից հետո: Մեծ էներգիա են ծախսում այլ մարդկանց ցավերն ու դժբախտությունները ապրելով:

Показать скрытое содержимое

«Այլ մարդկանց ապրումներով չհետաքրքրվող»

Տիպ7-ի՝ «Հուզական» տիպի հակառակ պատկերն է: Սովորաբար չի զգում այլ մարդկանց ապրումները և նրանց անուշադրությամբ է  վերաբերվում և նույնիսկ ուժեղացնում է ճնշումը:

Եթե նա լավ մասնագետ է, ապա նա կարող է ստիպել մնացածին անել այն ինչ ինքն է ճիշտ գտնում: Նրանց բնորոշ է «խստասրտությունը», որը դրսևորվում է ըստ իրավիճակի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag