Գրեթե բոլոր դեպքերում, այսպես, թե այնպես, իսկ ժամանակի ընթացքում նախկինները հայտնվում են հորիզոնում՝ մեկ ամսից, միգուցե մեկ տարուց։ Ի՞նչն է նրանց շարժառիթն առաջին հերթին՝ հոգեբանության տեսակետից։
1. Նրանք իրենց ԷԳՈՆ բավարարելու միջոց են փնտրում
Նա ուզում է համոզվել, որ դու դեռ չես մոռացել իրեն, տառապում ես իր պատճառով, դեռևս սիրում ես իրեն՝ դրանով բարձրացնելով իր ինքնագնահատականը:
2. Նրանք ուզում են «լաց լինել ձեր գրկում»
Ժամանակակից աշխարհում բարդ է հուզական լավ աջակցություն գտնելը: Եթե դուք ոչ թե ուղղակի լավ սիրեկաններ եք եղել, այլ մտերիմ ընկերներ, նա ուղղակի ձեր մեջ փնտրում է այն, ինչ չի գտել իր նոր կյանքում: Խնդիրն այն է, որ ձեր առաջ լաց լինելով իր խնդիրների մասին` նա դարձյալ անհետանում է, ինչը կարող է հուզականորեն վնասել ձեզ: Մտածեք` արժե էներգիայի ծախսել նրա վրա:
3. Նա հասկացել է, որ ինչ-որ բան ուրիշ կերպ կամ ավելի լավ չի լինի և որոշել է վերադառնալ
Երբ դուք երկարատև հարաբերությունների մեջ եք` իր թերություններով և խնդիրներով հանդերձ, գուցե սկսեք մտածել, թե ուրիշ մարդու հետ ամեն ինչ ավելի լավ կարող է լինել: Նա կարող է հեռանալ, փորձել ուրիշի հետ և հասկանալով, որ այնտեղ ավելի լավ չէ, որ բոլոր մարդիկ իդեալական չեն՝ կուզենա վերադառնալ. չէ որ դուք արդեն տարիներով փորձված եք, և նա ձեզ ավելի լավ է ճանաչում:
4. Նա սխալ է պատկերացնում քեզ հետ ընկերությունը
«Արի ընկերներ մնանք» կլիշեն դեռևս գոյություն ունի: Չնայած դա ընդամենը պատրվակ է խաղաղ բաժանվելու համար, շատերը հավատում են, թե դա դեռ հնարավոր է: Դա հնարավոր է, եթե դուք իրոք ավելի շատ ընկերական հարաբերություններ եք ունեցել, քան սիրային:
5. Նա փոխվել է
Նրա կյանքն ավելի լավն է դարձել, բայց ուզում է իմանալ, թե քո գործերն ինչպիսին են, որպեսզի համեմատի, գլուխ գովի և դարձյալ ուրախանա իր ես-ով:
6. Նա սեքս է ուզում
Այո, նախկին սիրեցյալի հետ ավանդական սեքս, երբ դուք հրաշալի ճանաչում եք իրար, բայց արդեն պարտավորություններ չկան:
7. Նա իրոք երկրորդ շանս է ուզում
Երբեմն պատահում է, որ կորցնելուց հետո է մարդը հասկանում, թե ինչ է կորցրել և պատրաստ է այս անգամ ջանքեր գործադրել նրան հետ բերելու համար։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։