Յուրաքանչյուր ոք երազում է իրական սիրո մասին։ Դրա համար պարզապես պետք է կարողանալ լսել հարազատ հոգու կանչը։ Եթե Դուք լաց լինելու աստիճանի հոգնել եք միայնությունից, եթե հոգնել եք անընդհատ ոչ հավատարիմ և անկայուն մարդկանց հետ հանդիպելուց ու զգում եք, որ պատրաստ եք հանդիպել այն միակին ով ճակատագրով նախասահմանված է Ձեզ համար, ուրեմն ժամանակն է իմանալ, թե ինչպես պետք է դա անել։
Մեր ճակատագիրը բազում հնարավոր տարբերակներ ունի մեզ համար պատրաստած, որպեսզի մենք հանդիպենք մեզ համար նախասահմանված մարդուն՝ մի բան, որը յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն էջերից մեկն է։ Մենք փնտրում ենք այն միակ և անկրկնելի, հարազատ հոգուն՝ չգիտակցելով, որ այդպիսի մարդիկ ավելի շատ են մեր շուրջը քան մենք կարծում ենք։
Բոլոր այդ հարազատ հոգիները, որոնք ապրում, տառապում և ուրախանում են մեր կողքին պատրաստ են, մագնիսի պես ձգվել մեզ՝ միայն, թե պետք է ծանոթանալ նրանց հետ։ Եվ իսկապես արժե այդ մասին մտածել։ Ծանոթանալով միմյանց հետ՝ դուք հենց սկզբից սկսում եք զգալ միմյանց։ Այնքան ուժեղ եք դուք սկսում զգալ, որ միանգամից հասկանում եք, որ պատրաստ եք ողջ կյանքը միասին ապրել, ստեղծել ընտանիք ու ապրել երջանիկ ու իմաստալից կյանքով։
Կարևորը հարազատ հոգուն ճանաչելն է։
Այս նշանները կհուշեն Ձեզ, որ Դուք հանդիպելլ եք նրան՝
1. Արտաքին տեսք
Մեր արտաքին տեսքը մեր հոգու արտացոլումն է։ Հարազատ հոգի ունեցող մարդը արտաքնապես նույնպես նման կլինի ձեզ՝ մարմնի կառուցվածքով, դիմագծերով, մաշկի գույնով ու շատ այլ պարամետրերով, այնպես, որ ձեր նմանությունը կզգան նույնիսկ մյուսները։
2. Հետաքրքրությունները
Երջանիկ հարաբերությունների ստեղծման համար անչափ կարևոր է կյանքի այս կամ այն ոլորտների վերաբերյալ սկզբունքների, նախասիրությունների ու շահերի համընկնումը։ Ճաշակի տարբերությունը չի առաջացնում անհանդուրժողականություն։
3. Հանդիպման վայրը
Հաճախ ճակատագրով Ձեզ համար նախասահմանված անձավորությանը Դուք կարող եք հանդիպել ընկերների միջոցով, անգամ սոց.կայքերում, (բայց ոչ ծանոթությունների կայքերի միջոցով)։ Դժվար, թե նրան հանդիպեք այնպիսի վայրերում, որտեղ աշխատում եք կամ սովորում, կամ էլ այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ զվարճանում են՝ համերգներ, ակումբներ։
4. Հանդիպման հանգամանքները
Մեր առօրյա կյանքում հաճախ շատ դժվար է լինում հանդիպել հարազատ հոգու, սակայն երբեմն հանգամանքների բերումով մարդիկ սկսում են գրավել մեկը մյուսի ուշադրությունը։ Հաճախ դա տեղի է ունենում կրիտիկական իրավիճակներում՝ օրինակ, երբ մարդիկ միասին մնում են վերելակում ու շատ այլ նմանատիպ իրավիճակներում։ Նման դեպքերում դա ճակատագիր է։
5. Շփման սկիզբը
Հայտնի է, որ հարազատ մարդկանց հետ զրույցի թեմա միշտ էլ կգտնվի ու նոր մտքերը վերջ չեն ունենա։ Հանդիպելով մեր ճակատագրին՝ մենք անմիջապես գտնում ենք զրույցի ընդհանուր թեմաներ, որոնք կարող են նույնիսկ ժամեր տևել ու մենք դրանցից երբեք չենք ձանձրանա, ընդհակառակը, մեծ բավականություն կստանանք։
6. Հոգնածության բացակայություն
Ձեզ համապատասխանող մարդը երբեք Ձեզնից ավելի շատ էներգիա չի վերցնի քան Դուք կտաք իրեն։ Հանդիպելով հարազատ հոգու հետ՝ Դուք երբեք չեք ունենա հոգնածության կամ դատարկության զգացում, ընդհակառակը, կզգա էներգիայի աճ ու նրան կրկին հանդիպելու մեծ ցանկություն։
7. Ծննդյան օրը
Եթե վերը նշված կետերի հետ մեկտեղ կհամապատասխանի նաև ձեր ծննդյան օրը, ուրեմն Դուք իսկապես գտել եք այն մարդուն, ով ճակատագրով նախասահմանաված է Ձեզ համար։