fbpx

7 հարց ու պատասխան։ Հետաքրքիր է իմանալ

Կարծում ենք այս հարցերից մի քանիսը երբևէ հետաքրքրած կլինի Ձեզ։

Ներկայացնում ենք գրին, տպագրությանը, գրասենյակային պարագաներին և այլնին վերաբերող մի քանի հարցեր՝ իրենց պատասխաններով։

Առաջին իսկական գրային համակարգը ստեղծել են շումերները շուրջ 5000 տարի առաջ: Նրանք գործածում էին պատկերագիրը, որը խորհրդանշում էր առարկաներ, գաղափարներ և ձայներ: Այսօր գրված կամ տպագրված բառը բացառիկ կարևորություն ունի մարդկային հաղորդակցության համար:

1. Ո՞վ է ստեղծել տպագրությունը

Բարձր տպագրությունը ստեղծել են չինացիները շուրջ 2000 տարի առաջ: Նրանք ուռուցիկ տառեր են ձևավորել փայտի վրա, թանաքապատել են դրանք և դրոշմել թղթին: Փոխվող մետաղե տառերով ժամանակակից տպագրությունը սկսվել է 1440-ականներին, երբ գերմանացի Յոհան Գուտենբերգը ստեղծեց տպագրական մեքենան:

2. Ե՞րբ են առաջին անգամ գործածվել վերջակետ և ստորակետ

Միջնադարյան վանականները և գրիչները ստեղծել են գեղեցիկ ձևավորված ձեռագրեր: Դրանք դյուընթեռնելի դարձնելու համար բառերն անջատել են իրարից՝ արանք թողնելով, օգտագործել են մեծատառեր ու փոքրատառեր և մտցրել են կետադրական համակարգ, ներառյալ վերջակետն ու ստորակետը:

3. Գրամեքենաները խենթացնո՞ւմ էին մարդկանց

Մարդիկ հաճախ վախենում են հայտնագործություններից: Երբ 1874թ. առաջին գրամեքենան վաճառքի հանվեց, որոշ բժիշկներ հայտարարեցին, թե դրա օգտագործումը կխենթացնի մարդուն: Այնուամենայնիվ, գրամեքենան մեծ հաղթանակ էր  ամերիկացի գյուտարարի՝ Քրիսթոֆեր Լեթեմ Շոուլսի համար: Առաջին շարժական գրամեքենան ի հայտ է եկել 1900-ականների սկզբում, իսկ էլեկտրական գրամեքենաներ սկսեցին գործածել 1901թ.:

4. Ո՞վ է հայտնագործել թղթի ամրակը

Զարմանալի է, որ թղթի այնքան պարզունակ և օգտակար ամրակն առաջին անգամ գործածվել է երիտասարդ գիտնական Ջոն Վաալարը, որն աշխատում էր Նորվեգիայի գյուտարարական մի գրասենյակում: Մինչև ամրակների ստեղծումը մարդիկ գնդասեղով կամ ժապավեններով էին էջերի անկյունները ժամանակավորապես միմյանց ամրացնում:

5. Ո՞վ է եղել պարոն Բիրոն

1938թ. Հունգարացի լրագրող Լադիսլաո Բիրոն ստեղծեց գնդիկավոր գրիչը՝ արագ չորացող թանաքով, որը ծայրի շարժական փոքրիկ գնդիկի շնորհիվ միջուկից հավասարաչափ հոսում էր թղթի վրա:

6. Ի՞նչ էր առաջին գովազդը

Մեզ հայտնի ամենահին գովազդը հին եգիպտական պապիրուս է, որը 5000 տավա  վաղեմություն ունի: Հայտարարությունը գրված է հիերգլիֆներով կամ պատկերագրերով և փախած ստրուկին գտնելու դիմաց առաջարկում է պարգևատրություն:

7. Ինչո՞ւ են ստեղծել ֆլոմաստեր

Ճապոնացի գյուտարարը հուսով էր, որ փափուկ ծայրը մարդկանց ձեռագիրը կդարձնի ավելի նրբագեղ, ինչպես վրձնախազերը ճապոնական գրի մեջ: Առաջին ֆլոմաստերները վաճառքի են հանվել Ճապոնիայում 1962թ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag