fbpx

Ձմեռային 7 ավտոխորամանկություն, որոնք կտնտեսեն ձեր ժամանակն ու ուժերը

Ուշադրություն բոլոր վարորդներին.

Ձմեռը մեքենաների համար այդքան էլ սիրված տարվա եղանակ չէ, քանզի մի շարք խնդիրներ են առաջանում. անհրաժեշտ է լինում փոխել անվադողերը, ապակիներն անընդհատ քրտնում են, իսկ ամեն առավոտ անհրաժեշտ է լինում մեքենայի վրայից մաքրել ձյունն ու սառույցը:

Mediamag-ը ներկայացնում է մի քանի խորամանկություններ, որոնց շնորհիվ ցրտերը այլևս սարսափելի չեն լինի մեքենայի համար.

Սառցակալած ապակիներ

Խառնեք քացախն ու ջուրը և լցրեք ապակիների վրա: Եթե ապակիներն արդեն սառցակալել են, հեղուկացիրի մեջ ավելացրեք 600 մլ սպիրտ, 200 մլ ջուր և մեկ կաթիլ ամանի հեղուկ, ցողեք ապակիների վրա:

Սառցակալած կողպեք

Ձեռքերի ախտահանման միջոցը կարող է վերացնել սառույցը: Մի քանի կաթիլ այդ հեղուկից կաթեցրեք բանալիի վրա, և այն կաշխատի:

Դռները չեն բացվում

Այս դեպքում կօգնի սովորական խոհարարական սփրեյը: Ուղղակի ցողեք այն դռների ռետինե միջադիրների վրա և շփեք անձեռոցիկով։

Քրտնած ապակիներ

Ինչպես լուծել պրոբլեմը. Գրատախտակի համար նախատեսված ռետինով մաքրեք ապակիները, և դրանք այլևս չեն քրտնի:

Ինչպես կանխարգելել. հին գուլպայի կամ փոքրիկ պարկի մեջ լցրեք կատուների համար նախատեսված տակալցոններ և այն դրեք նստարանի տակ։ Տակալցոնները ներծծում են խոնավությունը և ապակիները այլևս չեն քրտնում։

Սառույց կողային հայելիների վրա

Գիշերը դրանք ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և ամրացրեք ռետինե քուղերով: Առավոտյան հանելով տոպրակները՝ կտեսնեք, որ կողային հայելիները մաքուր են:

Սառած և քրտնած լուսարձակներ

Նախ պետք է լավ մաքրեր լուսարձակները, ապա բարակ շերտով մեղրամոմ քսել: Մեղրամոմը  չի թողնում ձյանն ու կաթիլներին նստել։ Էֆեկտը տևում է մի քանի օր և դուք ստիպված չեք լինի անընդհատ մաքրել լուսարձակները։

Եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Իրականում, եթե դուք մինչև վերջ չեք «թաղել» մեքենան ձյան մեջ, ապա դուրս գալը դժվար չէ և հարկավոր չի լինի ոչ մեկի օգնությունը։

Այս դեպքում կօգնի կատուների համար նախատեսված տակալցոնները: Բեռնախցիկում միշտ ունեցեք 1-2 պարկ այդ միջոցից։ Երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ, այդ միջոցից մի փոքր լցրեք անվադողերի տակ, և մեքենան հեշտությամբ դուրս կգա ձյան միջից:

Կա նաև մեկ այլ շատ հեշտ և պարզ տարբերակ, որի մասին շատ քչերը գիտեն։ Վերցրեք ավտոմեքենայի մեջից ռետինե գորգերը և դրեք անվադողերի տակ։ Այն կօգնի ինքնուրույն դուրս գալ դժվար իրավիճակից։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ձմեռային 7 ավտոխորամանկություն, որոնք կտնտեսեն ձեր ժամանակն ու ուժերը
9 կանացի որակ, որոնք գրավում են ուժեղ տղամարդկանց և վախեցնում թույլերին