Երջանիկ մարդիկ միանգամից մի քանի գործողություն են կարողանում անել, և դա նրանց հաջողվում է միայն իրենց լավատեսության ու դրական տրամադրվածության շնորհիվ։ Նրանք մշտապես բարին ու սեր են տարածում, ճիշտ հարաբերություններ են սկսում, նպատակներ են դնում իրենց առաջ և հաճույք ստանում նույնիսկ ամենափոքրիկ ձեռքբերումից։
Այսպիսով, ներկայացնում ենք վեց խորհուրդ՝ օրը երջանիկ դարձնելու համար․
1. Կարգի բերեք ձեզ. թեկուզ դա շատ ժամանակ է խլում, բայց տանից դուրս գալիս դուք պետք է ինքնավստահ լինեք ու ժպտաք։
2. Նոր երևույթներով լցրեք ձեր կյանքը. սա կարող է լինել նոր ուտեստ, նոր զբաղմունք, նոր ծանոթներ, նոր գիրք, նոր հոբբի և այլն։ Նոր հորիզոններ բացեք ձեզ համար։
3. Մեկ օր հրաժարվեք հեռուստացույց դիտելուց և համակարգչով զբաղվելուց։ Նոր աշխարհ բացահայտեք ձեզ համար, հետևեք բնությանը, քաղաքի անցուդարձին, մարդկանց։
4. Զանգեք այն մարդկանց, ում հետ վաղուց ցանկանում էիք խոսել։ Պարզապես զանգեք նրանց և խոսեք մի լավ թեմայի մասին։ Դրական էմոցիաներ փոխանցեք միմյանց։ Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր հաճելի են ձեզ։
5. Հավաքեք ոչ պիտանի իրեր և տվեք կարիքավորներին, օգնեք մարդկանց, խաղալիքներ գնեք մանուկների համար։ Մի վախեցեք բարի գործ անելուց. այն անպայման կվերադառնա ձեզ։
6. Այսօր արեք այն, ինչ տևական ժամանակ հետաձգում էիք (վերանորոգում, նոր ծրագրեր, նոր կրթություն և այլն)։ Թեկուզ կատարեք մեկ քայլ, սակայն դա արդեն մեկնարկ է, և դուք անպայման կշարունակեք ու ավարտին կհասցնեք այն։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: