Հաջողակ մարդիկ յուրահատուկ կերպով են օգտագործում ազատ ժամանակը և հանգստյան օրերին պահպանում են այն սովորությունները, որոնք օգնել են նրանց հաջողության հասնել։ Նրանք չեն քնում մինչև կեսօր, չեն անտեսում առողջությունը, ամեն ինչ չեն թողնում վերջին պահին, չեն աշխատում, չեն խորասուզվում քաոսի մեջ և չեն մոռանում անձնական զարգացման մասին։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Չեն քնում մինչև կեսօր
Հաջողակ մարդիկ իրենց թույլ չեն տալիս անկողնում մնալ մինչև ուշ առավոտ նույնիսկ հանգստյան օրերին։ Նրանք վաղ են արթնանում և գիտակցաբար սկսում օրը՝ զբաղվում են սպորտով, մեդիտացիա են անում կամ պարզապես վայելում են լռությունը։
2. Չեն անտեսում առողջությունը
Նրանք հասկանում են մարզավիճակը պահպանելու կարևորությունը։ Հանգստյան օրերը հիանալի ժամանակ են ֆիզիկական վարժությունների համար՝ զբոսանք, յոգա, հեծանվավարություն կամ թեթև մարմնամարզություն։ Ակտիվությունը օգնում է լիցքավորվել էներգիայով ողջ օրվա համար։
3. Ամեն ինչ չեն թողնում վերջին պահին
Նրանց գլխավոր սկզբունքներից մեկը պլանավորումն է։ Նրանք օգտագործում են հանգստյան օրերը՝ շաբաթվա ժամանակացույցն ու առաջնահերթությունները նախապատրաստելու համար, ինչը օգնում է արդյունավետ կառավարել ժամանակը և նվազագույնի հասցնել սթրեսը։
4. Անընդհատ չեն աշխատում
Հաջողակ մարդիկ գնահատում են աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը, այդ իսկ պատճառով հանգստյան օրերին նրանք ժամանակ են հատկացնում ընտանիքին, ընկերներին կամ իրենց նախասիրություններին՝ ուժերը վերականգնելու համար։
Կարդացեք նաև՝ Ի՞նչ ընդհանուր բան ունեն հաջողակ մարդիկ։ Նրանք բոլորը կազմում են ոչ թե «անելիքների», այլ «Չանելիքների» ցուցակ
5. Չեն խորասուզվում քաոսի մեջ
Նրանք խուսափում են քաոսից և աշխատում են ամբողջությամբ չտրվել սպոնտանությանը։ Ազատ ժամանակը բաշխված է այնպես, որ առավելագույնս թուլանան և հաճույք ստանան՝ չկորցնելով ժամանակի նկատմամբ վերահսկողությունը։
6. Չեն մոռանում անձնական զարգացման մասին
Նույնիսկ հանգստյան օրերին հաջողակ մարդիկ զբաղվում են ինքնազարգացմամբ՝ կարդում են, լսում են փոդքասթներ, մասնակցում են դասընթացների կամ դիտում են ոգեշնչող դասախոսություններ, որպեսզի կատարելագործեն հմտությունները ոչ միայն մասնագիտորեն, այլև անձնապես։
Այս սովորությունները օգնում են նրանց պահպանել էներգիան, մոտիվացիան և ներքին հավասարակշռությունը հետագա ձեռքբերումների ճանապարհին։








