fbpx

5 պատճառ թե ինչու եք դուք դժբախտ

Ինչպե՞ս դառնալ երջանիկ: Մենք բոլորս էլ մտորել ենք այս հարցի շուրջ և սխալմամբ մտածելով, որ չգիտենք պատասխանը՝ շարունակել ենք սխալվել:

Բաց թողեք անցյալը

Ինչո՞ւ եք անիմաստ տեղը ծախսում Ձեր էներգիան՝ հիշողությունների գրկում երկար ժամանակ անցկացնելով: Այդ հին վիրավորվածությունները, մարդկանց հետ հարաբերությունները Ձեզանից ժամանակ են խլում: Դուք փորձում եք գլուխ հանել դրանցից և լուծել որոշ հանելուկներ՝ իսկ այդ ընթացքում Ձեր «այժմը» անցնում է կողքով: Մի տանջեք Ձեզ, բաց թողեք և կտեսնեք թե որքան նոր բան կգա Ձեր կյանք:

Կանեմ դա հետո

Ա՜խ, ոնց ենք մենք սիրում գործերը թողնել վաղվան կամ նույնիսկ մեկ ամիս հետո: Վերցրեք թուղթ և մատիտ և գրանցեք ամեն ինչ՝ սկսած «վերանորոգել դռան բռնակը»-ից մինչև ավելի գլոբալ գործեր:

Եթե սկսեք փոքրից, հետոն ինքն իրեն կգնա:

Վախենալ սխալվելուց

Սխալվեք, չէ՞ որ առանց դրա երբեք չեք իմանա, թե ինչ չի կարելի անել: Մենք բոլորս էլ վախենում ենք և մեզ համար այն աստիճան սարսափելի է, որ մենք ռիսկի չենք գնում նույնիսկ սկսել:

Խղճալ ինքդ քեզ

Ինքդ քեզ խղճալը՝ անհատի ամենաոխերիմ թշնամին է: Թույլ մի տվեք, որպեսզի դա տիրի Ձեզ: Այն շատ վտանգավոր է:

Անհանգստանալ, թե ինչ կմտածեն ուրիշները

Զուր եք անհանգստանում: Ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ է կատարվում Ձեզ մոտ, յուրաքանչյուրը մտածում է իր պրոբլեմի մասին: Զուր մի տանջեք Ձեզ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag